Զախարովան մանրամասնել է`ինչու է ԱՄՆ-ն «մշտապես վախեցնում» Ռուսաստանին
Արխիվ 16-20
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում բացատրել է, թե ինչու է ԱՄՆ-ն «անվերջ վախեցնում ու պատժամիջոցներ կիրառում» Ռուսաստանի նկատմամբ, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ցավոք, չգտնելով, հավանաբար, հնարավորություն պահպանել մեզ հետ դիվանագիտական խաղը և, ընդհանուր առմամբ, տապալելով Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի հյուսիսում դիվանագիտական խաղը՝ ԱՄՆ-ն անցավ «պլան Բ-ի»՝ անվերջ վախեցնելու, պատժամիջոցների դիմելու քայլին»,- ասել է նա։
ՌԴ ԱԳՆ խոսնակը նաև ամերիկյան կողմի նման վարքագիծը «մեծ ռազմավարության մաս» է անվանել։
Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ են մշակվում՝ Սիրիայում իրավիճակի պատճառով։