Դօկ Կուսակցությունը պարզաբանում է. Ապրիլի 25-ին նշանակված դատական նիստը կայանալու է Ողբերգական դեպք՝ Երևանում. բժիշկը հայտնել է, որ երեխայի մարմինը այրել են, և ծնողը չի կարող վերցնել Ջահերով երթին մասնակցած երիտասարդների քանի տոկոսն է ազատվել բանակից. Հայտնի փաստաբանի ուշագրավ գրառումը ՇԻՐԱԿԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՋԱՋՈՒՌԻ ՀԵՐՀԵՐԻ ՁՈՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻՆ Էջմիածնում դաժանաբար ծեծված տղայի գլուխն ամբողջովին կոտրված է․ ով է նա Կալիֆորնիայի մի շարք շենքեր կլուսավորվեն հայկական եռագույնի գույներով՝ ի հիշատակ զոհերի Անհավանական ցինիզմ և ստորություն․ Մարիա Զախարովան՝ ԵՄ-ի Դիտորդական առաքելության՝ «Ցեղասպանություն» բառով գրառումը հեռացնելու մասին ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽՑԻ ՄԱՐԶԻԿ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ՄԱՐՏԱԿԱՆ ՍԱՄԲՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ Հայաստանում ԵՄ–ի դիտորդական առաքելությունը սկզբում գրել է «Ցեղասպանություն», հետո ջնջել

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող՝ Ժնևում

Արխիվ 16-20

Ապրիլի 13-ին Ժնևի Թրամբլե զբոսայգում (Parc Trembley) Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի մասնակցությամբ բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Հիշատակի Լապտերներ» հուշահամալիրը:

Բրոնզաձույլ տասը մետր բարձրության լամպերից բաղկացած հուշակոթողը, որը ֆրանսահայ անվանի արվեստագետ Մելիք Օհանյանի ստեղծագործությունն է, շվեյցարահայ համայնքի նվերն է Ժնև քաղաքին՝ ի նշան ժնևցիների և հայերի համատեղ պատմական հիշողության: 

Ժնևի քաղաքապետարանի կողմից կազմակերպված բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին և ելույթով հանդես եկան Ժնևի քաղաքապետ Ռեմի Պագանին, Ժնևի 2014-15 թթ. քաղաքապետ, ներկայիս՝ մշակութային հարցերով փոխքաղաքապետ Սամի Կանաանը, Ժնևի Հանրաապետության և կանտոնի պետական խորհրդի անդամ Անտոնիո Օջերսը: Վերջիններս ընդգծեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի կարևոր նշանակությունը հավաքական բռնությունների դեմ մղվող պայքարում՝ հարգանք տուրքի մատուցելով խոցված ժողովուրդների իրավունքներին և չսպիացած հիշողություններին։

Շվեյցարահայ համայնքի՝ հուշարձանի կառուցման համակարգող հանձնախմբի համանախագահներ Վահե Գաբրաշը և Ստեֆան Կրիստենսենը, ինչպես նաև Ժամանակակից արվեստի քաղաքային հիմնադրամի տնօրեն Միշել Ֆրեյբուրգհաուսն իրենց ելույթներում անդրադարձան հուշարձանի նշանակությանը, կառուցման նախապատմությանը՝ հիշեցնելով, որ շուրջ ութ տարի կառուցման թույլտվության սպասող «Հիշատակի լապտերները», ժամանակավորապես հանգրվանելով Սուրբ Ղազարում՝ Վենետիկի ժամանակակից արվեստի փառատոնի շրջանակում, արժանացել էին վերջինիս Ոսկե Առյուծ պատվավոր մրցանակին:

Շվեյցարիայում Հայաստանի դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանն իր խոսքում ընդգծեց, որ հայերի և ժնևցիների համատեղ պատմական հիշողությունն ու Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Հիշատակի լապտերների տեղադրումը Ժնևի՝ մարդու իրավունքների միջազգային մայրաքաղաքի հանձնառություն է՝ հանուն հիշողության իրավունքի, հանուն մարդկության դեմ գործած ոճիրների ու ժխտողականության դեմ շարունակական պայքարի:

Նա խորհրդանշական համարեց, որ հուշակոթողի բացումը տեղի է ունենում ՄԱԿ-ի կարևորագույն երկու փաստաթղթերի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Ցեղասպանության ոճիրի կանխարգելման կոնվենցիայի հոբելյանական՝ յոթանասուներոդ տարում:

Հասմիկ Տոլմաջյանը նշեց, որ հուշակոթողի տասնամյա հարկադրական դեգերումներն արտացոլում են հայ ժողովրդի մազապուրծ զավակների անցած ուղին՝ միևնույն ժամանակ վերստին ընդգծելով պետության կողմից իրականացվող ժխտողականության քաղաքականության վտանգավորությունը:

ՀՀ ներկայացուցիչը հույս հայտնեց նաև, որ քսաներորդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Լապտերները հիշատակի վայր կդառնան բոլոր զանգվածային բռնությունների անշիրիմ զոհերի ժառանգների համար:

Նա վերստին խորը երախտագիտություն հայտնեց շվեյցարացի ժողովրդին, ժնևցիներին՝ հայ ժողովրդին՝ իր պատմության ամենադժնի ժամանակահատվածում ցուցաբերած բացառիկ համերաշխության, գործված բարբարոսությունների դեմ համաժողովրդական բողոքի, ինչպես նաև Ժնևի քաղաքային և Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Նա նաև իր ջերմ շնորհակալությունը հայտնեց Ժնևի՝ 2008 թվականից ի վեր միմյանց հաջորդած քաղաքապետներին, Ժնևի ժամանակակից արվեստի հիմնադրամին, ինչպես նաև հայ համայնքի համակարգող հանձնախմբին՝ հուշակոթողի տեղադրման նպատակով գործադրած շուրջ տասնամյա հետևողական ջանքերի համար:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրենի տեղակալը, Ժնևում հավատարմագրված դեսպաններ, Շվեյցարիայի դաշնային խորհրդարանի պատգամավորներ, Ժնևի Հանրապետության օրենսդիր մեծ պալատի անդամներ, Ժնևի քաղաքային խորհրդի անդամներ, լրագրողներ, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Հուշակոթողի տեղադրմանը զուգահեռ Ժնևի քաղաքապետարանի և ժամանակակից արվեստի հիմնադրամի նախաձեռնությամբ քաղաքի կենտրոնում Լեմանի լճեզրի երկայնքով տեղադրվել են հուշարձանի տեղադրումն ու բացումն ազդարարող վահանակներ, ինչպես նաև Թրամբլեյ զբոսայգում բացվել է հայկական հարցի և Օսմանյան կայսրությունում հայկական ջարդերի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ շվեյցարական մամուլում 1895-1920 թթ. լույս տեսած հոդվածների ընտրանու ցուցահանդես:

Հուշակոթողի բացումը լայնորեն լուսաբանվել է շվեյցարական հանրային հեռուստատեսությամբ և ֆրանկոֆոն այլ հեռուստաալիքներով ու տպագիր մամուլում:

Տեղեկանք: 2004թ. շվեյցարահայ համայնքը դիմել է Ժնևի քաղաքային խորհրդին՝ Հայոց ցեղասպանության իննսունամյա տարելիցի կապակցությամբ Ժնևում հուշակոթող տեղադրելու խնդրանքով: Վերջինս 2008 թվականին միաձայնությամբ որոշում է կայացնում՝ հոգուտ հուշակոթողի կառուցման: Հայտարարված մրցույթի արդյունքում ութ հոգուց բաղկացած ժյուրին միաձայն մրցույթի հաղթող է ճանաչում ֆրանսիահայ արվեստագետ Մելիք Օհանյանի ներկայացրած նախագիծը:

Շվեյցարիայում ՀՀ դեսպանության մամուլի հաղորդագրություն

 






Դօկ Կուսակցությունը պարզաբանում է. Ապրիլի 25-ին նշանակված դատական նիստը կայանալու է Ողբերգական դեպք՝ Երևանում. բժիշկը հայտնել է, որ երեխայի մարմինը այրել են, և ծնողը չի կարող վերցնելՋահերով երթին մասնակցած երիտասարդների քանի տոկոսն է ազատվել բանակից. Հայտնի փաստաբանի ուշագրավ գրառումըՇԻՐԱԿԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՋԱՋՈՒՌԻ ՀԵՐՀԵՐԻ ՁՈՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻՆԷջմիածնում դաժանաբար ծեծված տղայի գլուխն ամբողջովին կոտրված է․ ով է նաԿալիֆորնիայի մի շարք շենքեր կլուսավորվեն հայկական եռագույնի գույներով՝ ի հիշատակ զոհերիԱնհավանական ցինիզմ և ստորություն․ Մարիա Զախարովան՝ ԵՄ-ի Դիտորդական առաքելության՝ «Ցեղասպանություն» բառով գրառումը հեռացնելու մասինՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՌոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի, որդու՝ Լևոն Քոչարյանի և հարսի՝ Սիրուշոյի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ. տեսանյութԱՐՑԱԽՑԻ ՄԱՐԶԻԿ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ՄԱՐՏԱԿԱՆ ՍԱՄԲՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՀայաստանում ԵՄ–ի դիտորդական առաքելությունը սկզբում գրել է «Ցեղասպանություն», հետո ջնջելՈՒԵՖԱ-ն մտադիր է վերացնել լրացուցիչ ժամանակը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆումՇՏԱՊ. Հայտնի իրավապաշտպան, Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը Լաս Վեգասի դատից ժամեր առաջ հրատապ հայտարարությամբ է հանդես եկելԱյսօր հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Հայաստանում ԵՄ առաքելությունԶելենսկին բացատրեց, թե ինչու չի ցանկանում տարածքներ զիջելՉեն հասցնի հրաժարվել Անկախության հռչակագրից. այդ հանրաքվեն չի կայանա. Սերժ ՍարգսյանՌոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք, իսկ էշին համբուրողը մի հոգի չի եղել, շատ շատերն են եղել. ՍարգսյանՄեկ ա, մեր ժողովրդի 80%-ն ասելու ա, որ նա դավաճան ա. Սերժ Սարգսյանը՝ ՓաշինյանինՀայաստանը տեղեկացված է ՀԱՊԿ-ում քննարկված բոլոր հարցերի մասին. գլխավոԼոնդոնը հանել Է պատժամիջոցներըԹուրքիայում պահանջել են վերջ տալ ժխտողականությանըԹրամփը ցանկանում է Ուկրաինայում խաղաղության հասնել 100 օրվա ընթացքում. CNNՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեղմացրել են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու որոշումը. TimesԵվրահանձնաժողովը սև ցուցակում է ներառել Huawei-ի հետ առնչվող կազմակերպություններին․ PoliticoԱնցյալում «Ջահերով երթ»-ին նման կերպ արձագանքում էին Անկարան ու Բաքուն, այսօր՝ «պաշտոնական» Երևանը. Քրիստինե ՎարդանյանԱրթուր Վանեցյանը պատրաստվում է 2026թ-ի ընտրություններին (տեսանյութ)Նատալի Լուազոն քննադատել է Կայա Կալասին՝ Ադրբեջան նախատեսված այցի համարԷրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղելՌԴ-ում եղբայրական հայերի վիշտը ընդունել են որպես սեփական ցավ. ԶախարովաԵս չգիտեմ՝ ով ինչ է անում, միայնակ եմ, տնից շատ քիչ եմ դուրս գալիս․ Մանսուրյանը՝ քննադատությունների մասինԹալինի համայնքապետի գլխավորությամբ թալինցիները հարգանքի տուրք մատուցեցին 1915թ.անմեղ զոհերի հիշատակինԱրա այ վիժվածքնե՜ր... Հերիքա Զոհվածի հարազատներին հայհոյեքՏեսել եմ՝ ինչպես են գերեվարում Արցախի մյուս նախագահներին. հետագայում մանրամասն կանդրադառնանք, թաքցնելու բան չունենք. Սամվել ՇահրամանյանԹող խաղաղությամբ հանգչեն Հայոց ցեղասպանության զոհերը. Լիբանանի նախագահը ուղերձ է հղելՀիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը․ Մակրոնի հայերեն գրառումըԱշխարհը պետք է ընդունի, որ Հայաստանն այլևս որբի գլուխ չի,որ ով ուզի, խուզի. Հայտնի փաստաբանի հայտարարությունըՖՈՏՈ. Արթիկի համայնքապետի գլխավորությամբ համայնքի բնակիչները ծաղիկներ են խոնհարհել 1915թ. անմեղ զոհերի հիշատակինՈղբերգական դեպք ՝ Երևանում. բժիշկը հայտնել է, որ երեխայի մարմինը шյրել են, և ծնողը չի կարող վերցնելՄենք հիշում եւ պահանջում ենք, մենք միասնական ենք. Մխիթարյանը` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արելՇոյգուն նշել է երրորդ աշխարհամարտը սկսելու պայմանըԴրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ. փաստաբանԻնչ կանի Զելենսկին Թրամփի հետ վիճաբանությունից հետո. TNIԽոնարհվում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. Սերժ ՍարգսյանՊապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին«ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐԵԼ Է ՈՍՈԽԻ ԴԵՄ, ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆԱԵՎ ՀԱԴՐՈՒԹԻ ԾԱՆՐ ՄԱՐՏԵՐԻՆ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՈՒՍԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆՓաշինյանն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտՍգում ենք հայ ժողովրդի հետ. ՌԴ դեսպանատունԻնձագին` «Միլանից» կրած խոշոր հաշվով պարտության մասինՏԵՍԱՆՅՈՒԹ․ 110 տարի անց էլ թուրքն իր ձեռագիրը չի փոխել, մենք պահանջատեր ենք. Գոռ ՎարդանյանՌուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք օգտագործել. Շոյգու
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top