Թմրադեղերի բաց թողնման կարգը թեթեւացվել է. Առողջապահության փոխնախարար
Արխիվ 16-20Այսօր Ազգային ժողովում տեղի է ունենում <Ծառուկյան դաշինքի> կողմից նախաձեռնած դեղերի դեղատոմսերով բաց թողնվող հարցերի վերաբերյալ լսումներ: Լսումներին ելույթով հանդես եկավ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ով նշեց, որ այն հիվանդները, ովքեր իրենց կյանքի ընթացքում ձեռք են բերել հիվանդություն, որի համար անհրաժեշտ են ցավազրկողներ, թմրադեղեր, նախկին կարգը պահանջում էր մի քանի կնիք եւ մի քանի բժիշկների ստորագրություն: Փոխնախարարը հայտարարեց, որ այս կարգը այլեւս հանված է եւ ավելի թեթեւացված է: Բժշկական ցուցումներով եւ ցավը հանգստացնելու պահանջից ելնելով, ցանկացած բժիշկ կարող է նշանակել թմրադեղ:
Փոխնախարարը նաեւ հավելեց, որ սպազմոլիտիկ, ցավազրկող, հանգստացնող, հակաալերգիկ, հակասնկային եւ մի շարք այլ դեղեր մնացել են առանց դեղատոմս դուրս գրելու:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

