Առաջիկայում նախատեսում ենք քննարկումներ և կլոր սեղաններ՝ օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ. Դանիելյան Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա. Միքայել սրբազանի նամակը հիվանդանոցից Կճոյանի հետապնդող ստվերը. Ալիսա Գեւորգյան Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հաշվեհարդար է. ՀՀԿ ԵԿ Մասիսի երիտասարդների ակցիան Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիա Անխափան աշխատանք եւ անձնական երջանկություն հարգելի գործընկեր Ռուսական ուժերը նոր ճակա՞տ են բացում Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել է նոր անցակետի կառուցման հարցը Ուկրաինան կրիտիկական կախվածություն ունի ԱՄՆ-ից.Կիրիլ Բուդանով Կիրկորովը արձագանքել է Պուգաչովայի խոսքերին

«ԴԵՂԱՏՈՄՍՈՎ ԴԵՂԵՐ ԳՆԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ԿԱՍԵՑՎԵԼ, ԴԱՐՁԵԼ Է ՓՈՒԼԱՅԻՆ»

Արխիվ 16-20

Դեղատոմսերով դեղեր գնելու գործընթացը, հայտնի է, որ հանրության կողմից խիստ քննադատության ենթարկվեց: Համենայնդեպս, քիչ չէին մատնանշումները, թե այն ինչ կոնկրետ խնդիրներ կարող է առաջացնել, այդ թվում՝ բարձր տարիքային խմբի քաղաքացիների համար: Եվ պատահական չէր, որ կառավարությունը մասնակիորեն կասեցրեց դեղատոմսով դեղեր գնելու գործընթացը: Ինչ է իրենից ենթադրում մասնակի կասեցումը, նորից անցում կլինի՞ դեղատոմսերին, ի՞նչ պայմաններով: Այս ամենի հետ կապված պարզաբանումներ խնդրեցինք ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ ՎԱՐԴՈՒՀԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ:

 

«Փուլային անցումը ենթադրում է...»

-Դեղատոմսով դեղեր գնելու որոշումը, ըստ էության, չի կասեցվել, ուղղակի դարձել է փուլային: Կասեցնել բառը գրվել է, քանի որ դա նախագծի մշակման իրավական տեխնիկա է: Որոշումը, որն ընդունվել է նոյեմբերին, տարածվել է անմիջապես թմրամիջոցների, հոգեմետ նյութեր պարունակող դեղերի եւ անվճար արտոնյալ դեղերի վրա: Այսինքն` այդ դեղերը անմիջապես որոշումն ընդունելուց հետո դուրս են գրվել դեղատոմսով: Այնուհետեւ, լիազոր մարմնի կողմից որոշում կայացվեց, որ անցումը, որը պետք է լիներ փետրվարի 28-ին, կլինի փուլային: Փուլային անցումը ենթադրում է, որ մարտի 1-ից դեղատոմսով դուրս կգրվեն հակավարակային (hակաբակտերիային, hակասնկային, hակամիկրոբակտերիային, hակավիրուսային դեղերը, իմունային շիճուկները եւ իմունոգլոբուլինները, պատվաստանյութերը) եւ հոգեմետ նյութեր պարունակող դեղերը՝ կոդեին, էֆեդրին եւ այլն: Հորմոնային դեղորայքի մասով որոշում կայացվեց՝ դեղատոմսով դուրսգրման գործընթացը երկարացնել մինչեւ հոկտեմբերի 1-ը: Սահմանվել է նաեւ, որ հուլիսի 1-ից դեղատոմսով բաց են թողնվելու ներարկման համար նախատեսված բոլոր դեղերը:

- Տիկին Գրիգորյան, շարունակվում են քաղաքացիների մտահոգություններն առ այն, որ դեղատոմսով բաց թողնման գործընթացում կոռուպցիոն ռիսկերը բավականին մեծ են: Ի՞նչ կասեք այս առումով:

- Կասեմ, որ խնդիրը վերահսկելի է այնքանով, որ «Վարչական իրավախախտումների մասինե օրենքով սահմանված են վարչական տույժեր: Մասնավորապես, դեղատոմսով բացթողնվող դեղերի` առանց դեղատոմսի իրացումը առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր անուն դեղի համար՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Դեղատոմսով բացթողնվող դեղերի դեղատոմսի լրացումը, դուրսգրումը եւ ոչ պատշաճ իրացումը առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Այսինքն, ցանկացած դեպքում կարող է վարչական տույժի ենթարկվել թե՛ դեղատան աշխատակիցը, եւ թե՛ բժիշկը, եթե դեղատոմսով դեղը բաց է թողնվում առանց դեղատոմսի կամ դեղատոմսով բացթողնվող դեղը դեղատան աշխատողը վաճառում է առանց դեղատոմսի:

 

«Սահմանված է մեկանգամյա եւ բազմակի օգտագործման դեղատոմս»

-Բժշկի կողմից դուրսգրվող դեղատոմսերը մեկանգամյա օգտագործման համա՞ր են նախատեսված, թե՞ ավելի երկարաժամկետ:

- Նոր կարգով սահմանված է մեկանգամյա եւ բազմակի օգտագործման դեղատոմս: Նախկինում բազմակի օգտագործման դեղատոմս չի եղել, եւ քրոնիկ հիվանդները պարտավոր էին մի քանի անգամ այցելել բժշկական հաստատություն: Ներկայումս սահմանված է բազմակի օգտագործման դեղատոմս: Այս դեղատոմսով գրվում են պացիենտի երկարատեւ բուժումն իրականացնելու, քրոնիկ հիվանդություններով տառապող հիվանդների համար, եւ նախատեսվում են օգտագործել վեցամսվա կտրվածքով: Ինչպես նաեւ որոշմամբ չի բացառվում դեղերի բացթողումը ոչ ամբողջական սպառողական փաթեթով` կախված պացիենտի հայեցողությունից: Օգտվելով առիթից` մեկ անգամ եւս ուզում ենք հանրությանը տեղեկացնել, որ դեղերի դեղատոմսով դուրսգրման նպատակը մեկն է՝ բարձրացնել բժշկական օգնության եւ սպասարկման որակը` ելնելով հանրային առողջության եւ անվտանգության խնդիրներից: Հաշվի առնելով, որ բժիշկները դեղատոմս գրելով, ապահովում են պացիենտի կողմից նշանակված դեղերի ճշգրիտ եւ կանոնակարգված օգտագործումը, ինչը կհանգեցնի բուժման արդյունավետության բարձրացմանը, բուժման պրոցեսի վերահսկելիությանը, պացիենտների հետ հետեւողական եւ շարունակական աշխատանքի ապահովմանը, ինքնաբուժության նվազմանը: Նաեւ՝ ՀՀ-ում չգրանցված դեղերի նշանակման նվազմանը, քանի որ դեղատոմսով կարելի է դուրս գրել բացառապես ՀՀ-ում գրանցված դեղեր, որոնք առկա եւ հասանելի են դեղատներում:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Առաջիկայում նախատեսում ենք քննարկումներ և կլոր սեղաններ՝ օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ. Դանիելյան Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա. Միքայել սրբազանի նամակը հիվանդանոցիցԿճոյանի հետապնդող ստվերը. Ալիսա ԳեւորգյանԴավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հաշվեհարդար է. ՀՀԿ ԵԿ Մասիսի երիտասարդների ակցիանՁանձրալի երեսառած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեինԳյումրու Սուրբ Յոթ Վերք Եկեղեցում պատարագ մատուցվեց, աղոթք բարձրացվեցՀամբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիաՔՊ֊ն հարգող, կարգալույծ եղած սարկավագը նիկոլականներին քլնգող գրառում է կատարելԱնխափան աշխատանք եւ անձնական երջանկություն հարգելի գործընկերՌուսական ուժերը նոր ճակա՞տ են բացումՈւկրաինան 90 միլիարդ եվրոն կվերադարձնի ԵՄ-ին միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի փոխհատուցումՖրանսիան հրաժարվել է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ»-ը՝ ֆինանսական պատճառներովՎրաստանն ու Ադրբեջանը քննարկել է նոր անցակետի կառուցման հարցըԱրագածոտնի թեմի եկեղեցիներում կիրակնօրյա պատարագներ կմատուցվեն․ ժամանակացույցՈւկրաինան կրիտիկական կախվածություն ունի ԱՄՆ-ից.Կիրիլ ԲուդանովԿիրկորովը արձագանքել է Պուգաչովայի խոսքերինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր ազդանշան է հղել ԱրևմուտքինԻնչպես է կեղծվել Եզրաս Սրբազանի մասին КГБ-ի տեղեկանքը. Գեղամ Մանուկյան Եգիպտոսի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական ճգնաժամի լուծման ջանքերին ՆԱՏՕ-ում հույս ունեն հաջորդ տարի համաձայնեցնել ՀՀ-ի հետ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված