Մոռանում եք Հայկին.Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը Աննան վերստին փաստեց՝ Քոչարյանը Ղրիմը չի ճանաչում դե յուրե ՌԴ կազմում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց ՇՏԱՊ. ԱԺ-ում իրար են մորթում Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից՝ նկարված դահլիճի ներսից Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ Հոկտեմբերի 6. Օրվա խոսք Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ. Ինչ է սպասվում ԱԺ-ում Հուսիների առաջխաղացման ֆոնին Թուրքիան և Պակիստանը զորքեր են ուղարկում Սաուդյան Արաբիա Նյու Յորքում հայտարարել են արտակարգ դրություն կարմրուկի բռնկման պատճառով

Կուբանի սարսափը՝ «օրենքով գող» Արմեն Կանևսկոյ

Արխիվ 16-20

2010թ. դեկտեմբերի լույս 18-ի գիշերը Աստրախանի Ալեքսանդրո-Մարիինյան մարզային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում ճմռթած սավաններով մահճակալում մահացավ Արմեն Հարությունյանը: Չնայած այն բանին, որ նա ընդամենը 40 տարեկան էր, սակայն նրա վախճանը անսպասելի չէր նրան բուժող բժիշկների համար, ինչպես նաև հենց իր համար:

Առաջին խմբի ծանր հիվանդ հաշմանդամին բերել էին մահանալ հիվանդանոցում Վոյկովո ավանի խիստ ռեժիմի գաղութից:

«Օրենքով գող» Արմեն Պուխլին տառապում էր ծանրագույն տեսակի շաքարախտից: Դրանից մի քանի տարի առաջ հիվանդության պատճառով նրա մոտ սկսվել էր ստորին ծայրանդամների փտախտ, և վիրաբույժները ստիպված էին եղել անդամատել նրա ոտքի մի քանի մատները: Արմենը նաև դոնորային երիկամ ուներ, որը ոչ մի կերպ չէր ցանկանում ծառայել օտար մարմնում: Հիվանդի մոտ սկսվել էր փոխպատվաստված օրգանի օտարումը: Մահացողի աչքերը վատ էին տեսնում շրջապատը:

Ըստ ռուսաստանյան մամուլի, «օրենքով գողի» առողջությունը չէին քայքայել «սիբիրյան հանքերը», նա այնտեղ պարզապես չէր եղել և կարճ կյանքի մեծ մասը նա ապրել էր տաք Կրասնոդարի երկրամասում: Արմեն Պուխլիի պարագայում ամեն ինչի մեջ մեղավոր էր նրա վարած ծայրահեղ անառողջ ապրելակերպը:

Դեպի գողական թագը տանող Արմեն Պուխլիի ուղին այնքան էլ տանջալից չէր: Նա ծնվել էր Երևանում, 1970թ., սակայն հանցագործի կարիերան սկսել էր Բելառուսիայում: Մոգիլյովում նա ստացել էր իր առաջին պատիժը և ազատություն դուրս եկել 2 տարի անց՝ 1993թ.՝ անմիջապես մեկնելով Ռուսաստանի հարավ: Սկզբից կանգ էր առել Կանևսկոյ ստանիցայում, այդ տեղանունից էլ նա ստացել էր իր երկրորդ մականունը՝ Արմեն Կանևսկոյ:

Կրասնոդարում նրան մի քանի անգամ ձերբակալել էին ամենատարբեր առիթներով, սակայն դատարան կարողացել էին հասցնել միայն մեկ անգամ, այն էլ թեթև՝ 1 տարվա ազատազրկման դատապարտելով:

Արմեն Պուխլին «օրենքով գողի» դասական հասկացությանը քիչ բանով էր համապատասխանում: Նրան ավելի կսազեր «մեծ ճանապարհի ավազակի», «բեսպրեդելշչիկի» կամ «ստահակի» կոչումը: 1997թ. նրան Արմենչիկ Շաումյանսկու (Պետրոսյան) հետ Գեորգիևսկում ընդունել էին «ընտանիք» Դեդ Հասանը (Ուսոյան) և նրա ձեռքի տակ գտնվող մերձավորներ Չիչխենն (Միքաձե) և Վոլչոկը (Վոլկով):

Արմենը ճանաչում էր ստացել իր դաժանությամբ: Նա Կրասնոդարի երկրամասում ստեղծել էր լավ զինված խմբավորում և սարսափի մեջ էր պահում ոչ միայն ձեռնարկատերերին, այլև բոլոր կարգի հանցագործներին: Խմբավորումն ավելի շատ հիշեցնում էր սիցիլիական մաֆիան՝ իր վերելքի շրջանում: Այն գլխավորում էր «դոնը», և դա Արմեն Պուխլին էր: Անհնազանդության համար պատիժը միայն մահն էր: Արմենն այնքան էր ոգևորվել, որ վերջին տարիներին նրանից սկսել էր փոքր-ինչ երկյուղել ինքը՝ Դեդ Հասանը:

Կրասնոդարի երկրամասում Արմեն Պուխլին սկզբնական ժամանակները «կթում» էր գյուղատնտես-արտադրողներին, ֆերմերներին, խոշոր տնտեսությունների ղեկավարներին: Տաքսան հասնում էր ամիսը 30 հազար դոլարի: Վճարել չցանկացողներին սպասում էր մահ կամ դաժան ծեծ: Արմենի ձեռքի տակ էին գտնվում մկանուտ մարզիկներ, որոնց գլխավորում էր «ուժային» բլոկի առաջնորդ Էրնեստ Լալաբեկովը: Հետո հերթը հասավ բենզինի վաճառքին: Արմենը զբաղվում էր մարդկանց առևանգումներով, շորթումներով, ֆինանսական խարդախությամբ ու զենքի առևտրով: Բացարձակապես ոչ գողական երգացանկ:

Երկար ժամանակ «օրենքով գողն» անխոցելի էր իշխանության համար: Տեղական միլիցիան, եթե չէր վախենում նրանից, ապա գերադասում էր չկապվել նրա հետ ու չնկատել նրան:

Միայն Անվտանգության դաշնային ծառայությունն էր համարձակվել լրջորեն զբաղվել Արմեն Պուխլիի «սխրանքներով»: Կրասնոդարի երկրամասի «տիրոջ» հեռախոսը գաղտնալսվում էր, և արդյունքներն իրենց սպասել չէին տվել:

Նովոռոսիյսկում փակ դատական պրոցեսում պաշտպանության մարտավարությունը հանգում էր նրան, որ առողջության պատճառով Արմենը չի կարող գտնվել բանտարկության մեջ: Խիստ ռեժիմի գաղութում 11 տարվա ազատազրկման դատավճռի դեմ որպես բողոքի նշան նա հրաժարվել էր իրեն անհրաժեշտ բռով դեղերի ընդունումից:

Պարագլխի մնացած 5 հանցակիցները ստացել էին նրանից փոքր-ինչ ավելի քիչ պատժաչափեր: Փաստաբանները ժամանակ չէին ծախսել վճռաբեկ բողոքների վրա և անմիջապես դիմել էին ՄԻԵԴ: Ինչ-որ կերպ նրանք հասել էին իրենց հայցի առաջնահերթության կարգով քննությանը, սակայն Արմեն Պուխլիին ապրել մինչև դրա ավարտը չէր հաջողվել:

Անցյալ տարի Կրասնոդարի դատարանում նորից փորձել էին մանրամասն քննության առնել Արմեն Պուխլիի ժառանգությունը: Քննիչները համարում են, որ նրա կազմակերպված հանցավոր խմբավորումը կատարել է 2 տասնյակ սպանություններ, որոնք մինչև օրս չբացահայտված են մնացել: Հանցավոր խմբի կազմակերպչի բացակայության պայմաններում ամբաստանյալների աթոռներին են հայտնվել Էրնեստ Լալաբեկովի՝ աջակցության ուժային խմբի անդամները:

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայաստանը ցույց տվեց, թե որքան պետք է տանջվենք յուրաքանչյուր հաղթանակի համարՄոռանում եք Հայկին.Ինչ է հրահանգել թիմակիցներին ՓաշինյանըԱննան վերստին փաստեց՝ Քոչարյանը Ղրիմը չի ճանաչում դե յուրե ՌԴ կազմում«Հենց Սամվել Կարապետյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տա, ես ու Պապիկյանն էլ հրաժարական կտանքԳյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեցԱԺ նախագահը Վեհափառ Հայրապետին նախկին ավազանի անունով դիմեց, իսկ նրա եղբորը՝ «КГБ» գործակալ անվանեցՇաքի մտած ադրբեջանցի զինծառայողը հանցանք է կատարել, կրակել է, դրա համար էլ մեղադրվում էԴրանք թունդ դիետայի վրա են․ Խաչատրյանը՝ ԳՇ պետի՝ Ջերմուկում ադրբեջանցիների առկայության խոսքերի մասինTRIPP-ի իրագործումը ՀՀ-ի և տարածաշրջանի տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու․ ՓաշինյանԸնդդիմադիր խմբակցությունները չեն ընդգրկվի ԱԺ-ում եկեղեցու վերաբերյալ «քննիչ» հանձնաժողովումԷդ քարտեզը ՊԲ-ի շտաբից ո՞նց հասավ ադրբեջանցիքի մոտ, ամենաբարձր մակարդակի վրա է եղել դավաճանությունըՇՏԱՊ. ԱԺ-ում իրար են մորթումՉարժի՞ հոկտեմբերի 6-ը հռչակել հիշատակի օր, այդ օրը ՀՀ վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում․ Էդգար ՂազարյանԱԱԾ-ն թերացել է իր աշխատանքում, բայց ներթափանցումները ամբողջությամբ հնարավոր չէ կանխել․ ՔՊ-ականԻնչպես է պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը սեղանների վրայով հասնում կռվի էպիկենտրոնինԼավ կլիներ՝ Պապիկյանը Ստեփանավանում դադարեցներ քարոզարշավը ու զբաղվեր անվտանգության հարցերով«Թուրքերի շարադրությունն եք գրում» «Դուք եք ռուսներինը պուպույի պես գրում». ԱԺ-ում իրավիճակը լարվեցՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբԻնչի՞ց սկսվեց կռիվը ԱԺ-ում (ամբողջական տեսանյութ)Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից՝ նկարված դահլիճի ներսից

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված