ԱԺ- Կառավարություն հարցուպատասխան․ուղիղ Լարսը բացվել է՝ մեծ բեռնատար մեքենաների համար սահմանափակումներով Պուտինը վաղը կընդունի Ուիտկոֆին եւ Քուշներին. CNBC Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հացադուլի 13-րդ օրը հոդված է հրապարակել՝ խոսելով «ռեժիմի ՄԻՊ-ի մասին» Արմավիրի համայնքային ոստիկանների բացահայտումը Այո, պարտքն աճել է, բայց պետություններ կան, որ տրիլիոններով պարտք ունեն. Վահե Հովհաննիսյան Ոսկու գները շարունակում են ռեկորդներ գրանցել Սիրիայում իշխող Ջուլանիի խմբավորումը գնդակահարել է հանձնված քրդական կանացի ստորաբաժանման մարտիկներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

«Ու հիմա այդ տականքներին մենք մի թիզ հող զիջելու իրավունք ունե՞նք»

Արխիվ 16-20

«Սումգայիթյան եղեռնագործությունը ուղիղ երեք օր տեւեց: Այդ օրերի ընթացքում 180 հազար հայ օտարվեց, խարանվեց, սպանվեց իր իսկ կառուցած քաղաքում եւ լքեց այն: Զրկվեց իր տնից ու ունեցվածքից: Երեք օր, բայց թուրքերը նախապատրաստվել էին երեք ամիս առաջ՝ գործարաններում պատրաստել մահացու ձողեր, հայերի տների վրա հատուկ նշաններ արել: Որոշ մարդիկ իմացել էին, բայց չէին հավատացել, ինչպես 1915-ին չհավատաց Գրիգոր Զոհրապը», - պատմում է գրող, հրապարակախոս ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆՆ ու հիշում 1988 թ. փերվարի 28-ին Երեւանի Ազատության հրապարակը, որտեղ ոտք դնելու տեղ չկար. «Սումգայիթյան զոհերի նկարներն էին, աստիճանների վրա մերկ ու բոկոտն թշնամուց փախած հայ գաղթականներ՝ շուրջբոլորը ՝ հոգիներս ավեր մենք էինք՝ նոր ողբերգության կրող ազատատենչ հայերս՝ Հայաստանից ու սփյուռքից հոծ խմբերով հավաքված: Մոտեցա Սումգայիթից փրկված մի կնոջ, երեխան վախվորած կպել էր մոր կրծքին: Կինը, որի անունը Սեդա էր, հազիվ կարողացավ եղելությունը վերարտադրել՝ երեխայի հետ թաքնվել են նկուղում, գորգը գցել վերեւից բացվող դռնակի վրա, որտեղ իր խնդրանքով նստել է հաշմանդամ սկեսուրը, տեղը ծածկելու նպատակով եւ դեռ հավատալով, որ ինքը մեծ կին է, մարդակեր խուժանը իրեն ձեռք չի տա: Սեդան լսում սկեսուրի աղաչանքները... Քիչ հետո սկեսուրի արյունը հատակի ճեղքերից լցվում է մոր ու աղջկա վրա, որի բերանը Սեդան ամուր փակել էր»:

Մտավորականն ընդգծում է, որ երեք օր հետո միայն, երբ սովետական ուշահաս զորքերը փողոցներում տանկերով շրջելուց ձայն են տալիս, նրանք համարձակվել են թաքստոցից դուրս գալ. «Ես պահել եմ ձեռագրերս, ինչպես նաեւ Ադրբեջանի արվեստի ակադեմիայի ակադեմիկոս 60-ամյա Թամարա Սաթյանի հուշերը, նրանք կան իմ՝ «Գենոֆոնդը վտանգի տակ» գրքում... ու հիմա այդ տականքներին մենք մի թիզ հող զիջելու իրավունք ունե՞նք, թե՝ ոչ, ձեզ եմ հարցնում, երկրիս տերեր, ես չեմ խոսում Բաքվի ջարդերի, Օմարի լեռների, Սարսանգի ջրամբարի մոտ կորած տղաների, եւ այն բազում հերոսների մասին, որ չկան հիմա եւ նրանց մասին նաեւ, որ բանտերում են այսօր կամ՝ ապրում են խեղված հոգեբանությամբ»:

Եզրափակելով խոսքը՝ Ռ. Ասատրյանը հավելում է. «Իսկ Իսրայելն ասում է՝ հայերը խախտել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ո՛չ, հարեւան, մենք շա՜տ մեղմ ենք վարվել եւ «հիմա մեր ամեն մի քայլը պետք է հաշված լինի՝ հանուն մեր պետականության ու ազգի...»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Շառից, փորձանքից հեռու, այսօր ՆԳ նախարարին հարց կտամ, երեկ նեղսրտեցիք սոցիալական հարցերիցԱԺ- Կառավարություն հարցուպատասխան․ուղիղԱլիևն ու Վահագն Խաչատուրյանը Դավոսում նման էին տեր ու ծառայի. ՇարմազանովԼարսը բացվել է՝ մեծ բեռնատար մեքենաների համար սահմանափակումներովՊուտինը վաղը կընդունի Ուիտկոֆին եւ Քուշներին. CNBCՆեթանյահուն կմիանա Թրամփի Խաղաղության խորհրդինՀունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային օրՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումՀոգևորականները սպառնալիքի տակ անգամ վախենում են ընտանիքի անդամներին տանը միայնակ թողնել․ Տեր ԶարեհՔաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հացադուլի 13-րդ օրը հոդված է հրապարակել՝ խոսելով «ռեժիմի ՄԻՊ-ի մասին»Արմավիրի համայնքային ոստիկանների բացահայտումըԱյո, պարտքն աճել է, բայց պետություններ կան, որ տրիլիոններով պարտք ունեն. Վահե Հովհաննիսյան Ոսկու գները շարունակում են ռեկորդներ գրանցելՄթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպքՍիրիայում իշխող Ջուլանիի խմբավորումը գնդակահարել է հանձնված քրդական կանացի ստորաբաժանման մարտիկներինՕդի ջերմաստիճանը կնվազի 3-6, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՌեֆորմիստները սկսում են նախընտրական ցուցակի կազմման քննարկումներԱՄՆ-ն կրճատում է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի կառույցներում. The Washington PostԿապսի ջրամբարի կառուցման համար կառավարությունը պարտք չի վերցրելԽարկովը 90%-ով հոսանքազրկված է. Քաղաքապետ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված