«Կողմ չեմ որ ցանկացած դեղ դրվի ազատ վաճառքի».պատգամավոր
Արխիվ 16-20Մարտի 1-ից սկսած որոշ դեղեր դեղատները կվաճառեն միայն բժշկի դեղատոմսով, այդ դեղերի շարքում են հայտնվել հակաբիոտիկները, հորմոնները եւ այլն:
Նման նախձեռնությամբ է հանդես եկել առողջապահության նախարարությունը:
ԱԺ «Ծառուկյան» դաշիքնի պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում նշեց, որ այդ փոփոխությունները դեռ պետք է քննարկվի. «Դեռեւս մանրամասն չեմ ուսումնասիրել, բայց առաջին հայացիք կարծում եմ`պետք չէ նման ծայրահեղություններով որեւէ փոփոխություն անել: Իհարկե, կողմ չեմ որ ցանկացած դեղ դրվի ազատ վաճառքի, այստեղ կա նաեւ բնակչության առողջության պահպանման խնդիր, բայց պետք չէ ընկել ծայրահեղության մեջ»,-փաստեց պատգամավորը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

