Պապուա Նոր Գվինեայում երկրաշարժը 30 մարդու կյանք է խլել
Արխիվ 16-20
Պապուա Նոր Գվինեայում 7,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Հաղորդվում է ավելի քան 30 զոհի մասին։ Կան 300-ից ավելի տուժածներ, բազմաթիվ ավերածություններ, հայտնում է Post Courier-ը։
ԱՄՆ Երկրաբանական ծառայության հաղորդմամբ՝ ցնցումը գրանցվել է երկուշաբթի՝ տեղի ժամանակով 03։44-ին, Պորգերա քաղաքից 89 կիլոմետր հարավ-արևմուտք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 35 կիլոմետր խորության վրա։
Տարերային աղետը հանգեցրել է սողանքների, էլեկտրամատակարարման ընդհատումների և ավիահաղորդակցության խափանումների։