Ո՞վ «Եվրատեսիլում» կլինի Հայաստանը ներկայացնող 13-րդ մասնակիցը
Արխիվ 16-20Միջազգային ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում քիչ առաջ հայտնի դարձավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլ անցած եւս 5 մասնակցի անուն: Նախագծի երկրորդ կիսաեզրափակչի հաղթողների թվում էին Սեւակ Խանաղյանը, Ամալյա Մարգարյանը, Կամիլ Շոուն, Մարիամը եւ Հասմիկ Շիրոյանը: Նշենք, որ երկրորդ կիսաեզրափակչում, բացի Կամիլի անհամ հումորներից ու ոչ ադեկվատ պահվածքից, ընտրության բավական մեծ ալտերնատիվ կար, թեպետ հենց AlternatiV բենդը չանցավ եզրափակիչ:
Ինչեւէ, թե ում միջազգային ժյուրին եւ հեռուստադիտողը կհամարի արժանի, որ «Եվրատեսիլ 2018»-ում ներկայացնի Հայաստանը 13-րդ անգամ, հայտնի կդառնա փետրվարի 25-ին: Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ բացի վերոնշյալ հինգ մասնակցից, եզրափակչում են նաեւ Մհեր Արմենիան, «Նեմրա» ռոք խումբը, Լուսինե Մարդանյանը, Գեւորգ Հարությունյանը եւ Ռոբերտ Քոլոյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
