Պարտաշենցին ունի բառիգի կերպար, տեսե՞լ եք ինչեր է գրված ձեր երեխայի դասագրքում. Սեմյոն Բաբայան Բացահայտվեց գործող կառավարության մութ քաղաքականության մի քանի կողմերը. Մհեր Հակոբյան «Պորտուն» «Կրասնոդարի» հետ բանակցում է Սպերցյանի տրանսֆերի շուրջ Հենրիխն ամբողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը. Ջորկաեֆ Արթուր Դավթյանը` մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն(տեսանյութ) ՉԼ եզրափակիչ. ՊՍԺ - «Ինտեր». Մեկնարկային կազմեր ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՊԱՏՐԻԿԻ ՖՐԵՅՐԵԻՆ «ԱՄԵՆԱԲԱՐԴ ԳՈՏԵՄԱՐՏԸ ՎՐԱՑՈՒ ՀԵՏ ՊԱՅՔԱՐՆ ԷՐ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ Ուկրաինական կողմը ներից ստիպված էր համաձայնվել է ռուսական պատվիրակության հետ հունիսի 2-ի հանդիպմանը Ամերիաբանկն արժանացել է FEAS Չեմպիոնների լիգա մրցանակաբաշխության բրոնզե մրցանակին

Թումանյանի Թբիլիսիի «Վերնատունը» վերականգնվել է ճարտարապետական բոլոր դետալներով

Արխիվ 16-20

Անցյալ տարվա օգոստոսի 5-ից Թբիլիսիի Սոլոլակ թաղամասում գտնվող Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի վերջին տարիների բնակարանը՝ «Վերնատունը», տարիների դադարից հետո կրկին շարունակում է բանաստեղծի հիմադրած ավանդույթները, արդեն որպես «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոն: Ավելին՝ փետրվարի 19-ից, բանաստեղծի ծննդյան օրը, տուն-կենտրոնում կգործի նաեւ Հովհաննես Թումանյանի անվան հայկական տիկնիկային թատրոնը:

 

ԱՅՍ ՊԱՏՇԳԱՄԲՈՒՄ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԿՏՐՎՈՒՄ ԷՐ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՑ

Դեպի բակ տանող այս պատշգամբը շատ պատմական է, այս պատշգամբ Թումանյանը խալաթով նստում էր ճոճվող աթոռին՝ կտրվելով քաղաքային կյանքից եւ երկխոսության ու աղոթքի մեջ էր մտնում բնության հետ, քանի որ նրա սիրտը լեռներում էր՝ Լոռիում: Չնայած քաղաքային ակտիվ կյանքին ու գործունեությանը, մեկ է՝ Թումանյանը ձգտում էր դեպի բնությունը: Այս պատշգամբում շատ հայտնի հայ դասականներն են թեյ խմել սամավարից, զրուցել, ժամանակ անցկացրել: Նույնիսկ՝ այս պատշգամբ հյուր է եկել նկարիչ Մարտիրոս Սարյանը, եւ ասում են, որ այս բուսաբանական այգու տեսարանը նրան այնքան է դուր եկել, որ այստեղից  որոշ էտյուդներ է արել:

 

ԱՅՍ ՊԱՏՇԳԱՄԲԻՑ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԿՈՉՈՎ ՈՂՋՈՒՆԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԸ

Տան փոքրիկ պատշգամբը, որը նայում է դեպի գլխավոր փողոց, պատմական է այն առումով, որ հաճախ այնտեղ եղել է Անդրանիկ Զորավարը:  Ասում են՝ թիֆլիսյան հայությունը, երբ լսում էր, որ զորավարը եկել է Թիֆլիս՝ Թումանյանի տուն, հավաքվում էին պատշգամբի տակ, իսկ Անդրանիկը պատշգամբից հայրենասիրական կոչով ողջունել է հայ ժողովրդին:

ԻՆՉՊԵՍ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՀԵՏ ՍՏԵՂԾԵՑԻՆ «ԱԼՄԱՍՏ» ՕՊԵՐԱՆ

Մի օր Թումանյանին հյուր է գալիս կոմպոզիտոր, խմբավար Ալեքսանդր Սպենդիարյանը, եւ Թումանյանը նրա համար կարդում է «Փարվանան», որպեսզի Սպենդիարյանն օպերայի համար ընտրեր սցենար: «Փարվանան» շատ է դուր գալիս Սպենդիարյանին, սակայն խնդրում է մի քանի սյուժե ավելացնել, որպեսզի օպերան ավելի երկար ձգվեր: Իսկ Թումանյանը չի համաձայնվում եւ, միանգամից հասկանալով Սպենդիարյանի միտքը, կարդում է «Թմբկաբերդի առումը»: Դրանից հետո Սպենդիարյանը ցնցվում է, այն օպերան, որը պիտի ձեւավորվեր հետագայում, նրա աչքի առաջ ունեցավ այդ նախերգանքը, իշխանուհու դավաճանությունը... Մի խոսքով նրանք որոշում են՝ Ալ. Սպենդիարյանը պետք է գրեր «Թմբկաբերդի առումը», եւ իշխանուհու անունով օպերան պետք է կոչվեր Գոհար, սակայն որոշ ձայնավորների պատճառով օպերան վերափոխեց «Ալմաստի»:

ԱՅՍ ՏԱՆՆ Է ՈՐՈՇՎԵԼ «ԱՆՈՒՇԻ» ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Սոլոլակ թաղամասը եղել է հայ մտավորականության ձեւավորման թաղամասերից մեկը: Թումանյանի տան հարեւանությամբ ապրել է կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանը: Հենց այս տանն է որոշվել «Անուշ» օպերայի ճակատագիրը. «Կամ Արմեն Տիգրանյանն է հյուր եկել Թումանյանին, կամ՝ հակառակը, եւ երկու մտավորականներ քննարկել են «Անուշ» օպերայի ճակատագիրը»:

«ՎԵՐՆԱՏԱՆԸ» ԱՆՁՆԱԿԱՆ ԻՐԵՐԻՑ ՊԱՀՊԱՆՎԵԼ Է ՄԻԱՅՆ ԲՈՒԽԱՐԻՆ ՈՒ ՀԱՅԵԼԻՆ

Երեք հարկ հաղթահարելուց հետո «Վերնատանը», որտեղ 1904-1923 թվականներին ապրել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանայնը,  իսկապես թեւածում էր նրա շունչը: Թումանյանի տուն-կենտորնի աշխատակից, տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, նկարիչ-տիկնիկագործ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ «Իրավունքին» վստահեցրեց, որ Ամենայն հայոց բանաստեղծի բնակարանը, իր երկու հայտնի պատշգամբով, վերանորոգվել ու վերականգնվել է պատմական ճարտարապետական բոլոր դետալներով: Բնակարանի տարածքով մեկ «Իրավունքի» համար փոքրիկ շրջայց կազմակերպելով` Արմենը մի քանի պատմական մանրամասներ փոխանցեց, իսկ մթնոլորտն իսկապես վերնատանյան էր, քանի որ զրույցն ուղեկցվում էր ավանդույթները չխախտելով՝ թեյախմությամբ: Տանը Թումանյանի անձնական իրերից պահպանվել է միայն Թումանյանի վառարանը՝ բուխարին եւ հայելին, իսկ մնացած իրերը ժառանգների միջամտությամբ գտնվում է Երեւանի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում:

ՏՈՒՆԸ ՊԱՀՊԱՆՎԵԼ Է ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ

Վրաստանի խորհրդայնացումից հետո Հովհաննես Թումանյանի ընտանիքը Վրաստանի Ռեւկոմի կողմից մանդատ է ձեռք բերում, որ տունը ենթակա չէ բռնագրավման, եւ որեւէ մեկի բնակեցումն այստեղ անթույլատրելի է: Չնայած դրան, նախորդ դարի 30-ական թվականներից սկսած, բնակարանի բռնագրավման տագնապը շարունակում է մեծանալ: 1932 թվականին տան մի հատվածում նոր բնակիչներ են բնակեցվում: Ընտանիքի մտահոգված անդամները դիմում են Վրաստանի եւ Հայաստանի համապատասխան մարմիններին, եւ Ավետիք Իսահակյանի միջնորդությամբ հնարավոր է լինում պահպանել տունը: 1953 թվականին այստեղ բացվում է Հովհաննես Թումանյանի անվան թիվ 13 հանրային գրադարանը:

 

ՄԱՍՆԱՎՈՐԻՑ ՀԵՏ ԳՆՎԵՑ ԲՆԱԿԱՐԱՆԸ

Տարիներ անց գրադարանն իրեն չարդարացրեց, տունը վաճառվեց մասնավորի, որտեղ մի մասում ապրում էր Թումանյանի ծոռնուհին: Հետագայում արդեն Հայաստանի գրողների միության նախկին նախագահ, լուսահոգի Լեւոն Անանյանի, Վիրահայոց թեմի ջանքերով հետ գնեցին  բնակարանը, վերանորոգեցին, եւ տրվեց Վիրահայոց թեմին: Այստեղ հիմա գործում է Հովհաննես Թումանյանի անվան գիտամշակութային կենտրոնը, որտեղ անց է կացվում գրական քննարկումներ, գրքի շնորհանդեսներ, հարցազրույցներ:

ԱՅՍ «ՎԵՐՆԱՏԱՆՆ» Է ԿԵՐՏՎԵԼ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՆՇԱՆԱԿԱԼԻ ԷՋԵՐԻՑ ՄԵԿԸ

«Չնայած՝ Թիֆլիսում Թումանյանը շատ բնակարաններ է վարձակալել, այս տունը եղել է իր վերջին բնակարանը, որտեղ ապրել է մինչ մահը: Իսկ սրանից առաջ Թումանյանն ապրել է նախկին Բեհրության, ներկայիս՝ Հասրաթյան 44 տան վերջին հարկում, որտեղ հիմնադրվել է «Վերնատուն» խմբավորումը: «Վերնատան» վեցնյակը՝ Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Լեւոն Շանթ, Դերենիկ Դեմիրճյան, Նիկոլ Աղբալյան, դեռեւս երիտասարդ եւ անհոգ մարդիկ էին, որոնցից յուրաքանչյուրն իր հետ «Վերնատուն» է բերել իր բնաշխարհի գույներն ու նկարագիրը եւ ստեղծել հետաքրքիր գրական մթնոլորտ: Այդ հայտնի վեցնյակը գիտեր, որ դառնալու են հայ գրականության դասականները եւ ամեն շաբաթ՝ երկու անգամ, հաղթահարելով «Վերնատան» 102 աստիճան, հավաքվում էին եւ կերտում հայ գրականության ամենանշանակալի էջերից մեկը»:

«ՎԵՐՆԱՏԱՆ» ԿԻՆ ՀՅՈՒՐԵՐԻՆ ԱՍՈՒՄ ԷԻՆ ՎԵՐՆԱՆՈՒՇՆԵՐ

Թումանյանը շատ հյուրասեր մարդ էր, այնտեղ հավաքվում էր ոչ միայն հայ, այլ նաեւ վրաց եւ ռուս մտավորականություն: Մշտական անդամներից բացի, «Վերնատան» հանդիպումներին առիթից առիթ ներկա են եղել նաեւ բազում այլ հայ գրողներ, արվեստագետներ, պատմաբաններ, լեզվաբաններ կամ գրականասեր մարդիկ՝ Պերճ Պռոշյանը, Մուրացանը, Վրթանես Փափազյանը, Կոմիտասը, նկարիչներ՝ Գեւորգ Բաշինջաղյանը, Փանոս Թերլեմեզյանը եւ այլք: Ի դեպ, «Վերնատան» հավաքների ժամանակ կին հյուրերին ասում էին վերնանուշներ: Իսկ հավաքների ժամանակ հիմնականում հյուրասիրում էին քիշմիշով ու լաբլաբինով, որոնց վերնահատիկ էին ասում: Սակայն, հյուրասիրությունը քիշմիշով ու լաբլաբինով չէր ավարտվում, դրանք միայն հյուրասիրության սկիզբն էր, հետո արդեն անցնում էին գինեձոնի:

«ՎԵՐՆԱՏԱՆԸ» ԿԲԱՑՎԻ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ

Փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ, Թումանյանի անվան տուն-կենտրոնում կբացվի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը՝ «Շունն ու կատուն» ներկայացումով: «Ամեն ինչ անում ենք, որպեսզի Թումանյանի տունն ապրի մշակույթով, քանի որ այն «դատապարտված» է դրան: Դրա լավագույն միջոցը տիկնիկային թատրոնն էր: Այսօր վիրահայ երիտասարդներն ու հատկապես հասարակությունը լավ չեն խոսում հայերեն, անգամ կարդալ չգիտեն, իսկ թատրոնը կլինի այն միջոցը, որ հասանելի կդառնա նաեւ վրացահայ հասարակությանը: Բացմանը հրավիրված են հայ եւ վրացի մշակութային ու հասարակական գործիչներ, ովքեր կտեսնեն ու կգիտակցեն, որ Ամենայն հայոց բանաստեղծի թբիլիսյան տունն ապրում ու շնչում է մշակույթով»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Թբիլիսի-Երեւան






Պարտաշենցին ունի բառիգի կերպար, տեսե՞լ եք ինչեր է գրված ձեր երեխայի դասագրքում. Սեմյոն ԲաբայանԲացահայտվեց գործող կառավարության մութ քաղաքականության մի քանի կողմերը. Մհեր Հակոբյան«Պորտուն» «Կրասնոդարի» հետ բանակցում է Սպերցյանի տրանսֆերի շուրջՀենրիխն ամբողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը. ՋորկաեֆԱրթուր Դավթյանը` մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն(տեսանյութ)ՉԼ եզրափակիչ. ՊՍԺ - «Ինտեր». Մեկնարկային կազմեր ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՊԱՏՐԻԿԻ ՖՐԵՅՐԵԻՆ«ԱՄԵՆԱԲԱՐԴ ԳՈՏԵՄԱՐՏԸ ՎՐԱՑՈՒ ՀԵՏ ՊԱՅՔԱՐՆ ԷՐ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՈւկրաինական կողմը ներից ստիպված էր համաձայնվել է ռուսական պատվիրակության հետ հունիսի 2-ի հանդիպմանըԱմերիաբանկն արժանացել է FEAS Չեմպիոնների լիգա մրցանակաբաշխության բրոնզե մրցանակինՄեդվեդևը կանխատեսել է Գերմանիայի տնտեսության փլուզումըՌուսական բանակը 7 օրում գրավել է 18 բնակավայր. BildՌուսական բանակը հարձակում է սկսել Զապորոժիեի ուղղությամբ. ՍիրսկիՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸՈւկրաինան հետաձգում է բանակցությունների մասնակցությունըՌուսաստանը կստեղծի սեփական մեսենջեր՝ ապահովելու թվային անկախությունՄեծ Բրիտանիայում հայտնել են՝ ով է իրենց «գլխավոր թշնամին»Իմ հագուստները՝ քայլող պատմություն են. Աննա ՀարությունյանՀՐԱՏԱՊ. Սրբազան, նվաստիս հակառակը ապացուցի. Հայտնի փաստաբանը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկելՇվեդիան «սառեցրել» Է Ռուսաստանի հետ երկկողմ շփումներըԹույլ չեմ տալու մտնեն եկեղեցի մինչև զղջումով չգան Աստծո դուռը․ Մարմաշեն վանքի վանահայր«Կյանքի Մասը». երաժշտական-բանաստեղծական ծրագիրԻտալիայում պատրաստվում են Ռուսաստանի դեմ հնարավոր պատերազմի․ IL Fatto QuotidianoՀունիսի 30-ին սպասվում է իրական պարային տոն՝ մարզահամերգային համալիրում Նացիստի ժառանգի վրեժը. Գերմանիայի կանցլերի պապը կրքոտ հիտլերական էրԱՄՆ-ում հայտարարել են՝ Եվրոպայի «չորս հրացանակիրները» չեն կարող ապահովել Ուկրաինայի հաղթանակըԱհա և Տիրանայում խմած սուրճի պատվերն ու հաշիվը. Աշխեն ՍումբուլյանThe Guardian. Սթարմերը Ռուսաստանը հայտարարելու է «անմիջական և լուրջ սպառնալիք» Մեծ Բրիտանիայի համարԴիվական խրախճանք է Հայաստանում. չտրվենք չարահնար կործանարար գայթակղությանը. Հայր Ասողիկ ԿարապետյանԿրիպտոակտիվների ոլորտի նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվիՉԼ. «Ինտերի» հավանական մեկնարկային կազմը ՊՍԺ-ի դեմ խաղում Զզվացրել ես դու «ժողջանին». անդրադարձ՝ Նիկոլի մենախոսության մի քանի դրվագների...Ինչ ցուցմունք է տվել Փաշինյանի նախկին խոսնակը դատարանում«ՄԵԶ ՀԱՄԱՐ ՀՐԱՇԱԼԻ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ՉԵՄՊԻՈՆ ՈՒՆԵՆԱՅԻՆՔ ԵՐԵՎԱՆԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ». ԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԱՏԵԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ՍԵՐՅՈԺԱ ՄԱԿԱՐՅԱՆԱվստրալիայում գրանցվել է կապիկի ծաղիկի նոր շտամով վարակման առաջին դեպքըՀունիսին բախտը կժպտա Կենդանակերպի 3 նշաններինՎիճակախաղում կհաղթեք. Գլոբան մայիսի վերջին օրը հաճելի անակնկալներ է կանխատեսել երեք կենդանակերպի նշանների համարՎիճաբանություն-ծեծկռտուք և մահվան ելքով վրաերթ՝ «4-րդ գյուղում». մայրը հիվանդանոցի ճանապարհին մահացել է, բժիշկները պայքարում են 2-ամյա երեխայի կյանքի համարՈրոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգներըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԽաղաղության պայմանագրի կնքման գործընթացում Ադրբեջանը ներկայացնում է նորանոր պահանջներ. Վեհափառ Հայրապետ (տեսանյութ)Մայիսի 31-ին ներկայացված տարադրամի փոխարժեքներըՄայիսի 31-ի հորոսկոպը. Երկվորյակներին՝ նոր ծանոթություններ, Առյուծին՝ կարևոր հանդիպումՆոր կադրեր հայկական «դարի հարսանիքից». Որքա՞ն է արժեցել հարսնացուի զգեստը եւ ի՞նչ էր հագել նրա Յորքշիրյան տերիերըՉեմպիոնների լիգա. ՊՍԺ-«Ինտեր» հանդիպումն` ԱՅՍՕՐՄայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը և հանրությանը տան համապարփակ պարզաբանումներ. Նիկոլ ՓաշինյանՋերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ». Ճնշման գործիքն Արմեն Աբազյանն է«Ժողովուրդ». ՔՊ վարկանիշը փրկելու ելքեր են պետք. Փաշինյանը հենման կետ է փնտրում«Փաստ». Ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է կեղծ տեղեկություններ փոխանցում, այլև ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top