Ծխելը՝ մեջքում քրոնիկական ցավերի զարգացման պատճա՞ռ
Արխիվ 16-20
Բոլոր ծխողները լսել են, որ իրենց սովորությունը նկատելիորեն մեծացնում է իրենց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների, թոքերի, բերանի խոռոչի եւ միզապարկի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Սակայն քչերը գիտեն, որ ծխելը նաեւ կարող է մեջքում քրոնիկական ցավեր առաջացնել, պնդում է ողնաշարի հիվանդությունների մասնագետ Ուդայ Փավարը:
Երկարաժամկետ հեռանկարում նիկոտինը նվազեցնում է հագեցած թթվածնի եւ օգտակար սննդարար նյութերի հոսքը արյուն եւ ողնաշարի ոսկորներ ու միջողնաշարային սկավառակներ, որոնք ինքնուրույն այնքան էլ լավ չեն սնուցվում արյամբ: Այս ամենը բերում է սկավառակների ավելի արագ մաշվածության եւ օստեոպորոզի զարգացման, որն էլ մեջքում ցավեր է առաջացնում:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ծխողները գրեթե 3 անգամ ավելի հաճախ են տառապում մեջքի ցավերից, քան չծխողները:
Մասնագետի խոսքով՝ ծխելը նաեւ մկաններում եւ ջլերում բորբոքային պրոցեսներ է առաջացնում, ինչի հետեւանքով ծխողներն ավելի թույլ մկաններ են ունենում, ավելի հաճախ են բախվում ջլերի վնասվածքների եւ արթրիտների հետ:
Ինչպես նշեց մասնագետը, ծխելը նաեւ վատթարացնում է արյան շրջանառությունը եւ երակներն ավելի է կարծրացնում, որի հետեւանքով մարմնի տարբեր մասեր ավելի քիչ սննդարար նյութեր են ստանում, քան իրենց անհրաժեշտ է: