Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրին դժվարությամբ է ընտրել մրցութային ֆիլմերը

Արխիվ 16-20

Այս տարի «Ոսկե ծիրան» Երեւանի 13-րդ միջազգային կինոփառատոնին ներկայացված 900 հայտերից ընտվել է 43 ֆիլմ, որոնք կպայքարեն հիմնական երեք մրցութային ծրագրերում: Ընտրված ֆիլմերից 12-ը կմասնակցեն Միջազգային խաղարկային, 15-ը` Միջազգային վավերագրական եւ 16-ը` Հայկական համայնապատկեր մրցույթներին:

Փառատոնի ծրագրերի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ խոսքով` փառատոնին ներկայացված գրեթե բոլոր ֆիլմերը լավն են եղել, ուստի դժվարությամբ են ընտրություն կատարել, երբեմն` նույնիսկ ընտրող հանձնաժողովում վեճեր են եղել.«Հանձնաժողովի կազմում տարբեր սերնդի ներկայացուցիչներ են, բնականաբար ճաշակների բախում պետք է լիներ, ինչը լավ է: Բավականին դժվար էր ընտրել իրանական ֆիլմերը, քանի որ միանգամից ներկայացվել էր երեք լավ ֆիլմ: Մրցութային փուլ անցավ Սեյեդ Հադի Մոհաղեղի «Անմահ» ֆիլմը: Վրաստանից էլ ընտրվել է «Աննայի կյանքը» ֆիլմը»,-նշեց Մ. Ստամբոլցյանը եւ նկատեց, որ համաշխարհային կինոյում միտում է նկատվում, որ կին ռեժիսորները սկսել են հետաքրքիր աշխատել.«Կարծում եմ, ծրագիրը ստացվել է, իհարկե այդ մասին կասի հանդիսատեսը, բայց ամեն մի ֆիլմ ինչ-որ հետաքրքիր բան ունի իր մեջ»,-հավելեց բանախոսը:

Փառատոնի փոխտնօրեն, Միջազգային վավերագրական մրցույթի հանձնաժողովի ղեկավար ԱՐԱ ԽԱՆՋՅԱՆԸ խոստովանում է, որ այս տարի նախանձով է դիտել, թե Միջազգային խաղարկային մրցույթի հանձնաժողովում ինչ է կատարվել, որովհետեւ հանձնաժողովի անդամները մեծ ոգեւորությամբ են ընտրել ֆիլմերը.«Վավերագրական առումով չեմ կարող ուրախ լինել, քանի որ ներկայացված ֆիլմերի մեծ մասը թողնում էր տխուր տպավորություն: Հանձնաժողովը փորձել է ընտրել լավագույն վավերագրական ֆիլմերը»,-փաստեց Ա. Խանջյանը: Ըստ նրա, կան ֆիլմեր, որոնք արդեն ունեն բազմաթիվ մրցանակներ.«Հուսով ենք, վավերագրական ֆիլմի սիրահարների համար ծրագիրը հետաքրքիր կլինի»,-շեշտեց Արա Խանջյանը:

Այս տարի Հայկական համայնապատկեր մրցութային ծրագրին ներկայացված հայտերի քանակը,  նախորդ տարվա համեմատ ավելի քիչ է եղել: Փոխարենը գերազանցել է լիամետրաժ ֆիլմերը, ինչն ըստ Հայկական համայնապատկեր  մրցութային ծրագրի համակարգող, կինոգետ ՐԱՖՖԻ ՄՈՎՍԻՍԻՅԱՆԻ, Հայաստանի համար բավականին բարձր ցուցանիշ է.«Բացի այս անվանակարգից,  մենք ունենք նաեւ «Հայեր. Հայացք դրսից եւ ներսից» ծրագիրը, որտեղ հիմնականում ներկայացված են այն ֆիլմերը, որոնք չեն անցել մրցութային փուլ եւ այն ֆիլմերը, որոնց հեղինակները արտասահմանում ապրող հայ ռեժիսորներն են»,-ընդգծեց կինոգետը եւ տեղեկացրեց, որ փառատոնի շրջանակում տեղի կունենա մեծ պրեմիերաներ, ինչը փառատոնի վաղեմի ցանկություններից մեկն էեղել.«Փառատոնի ընթացում տեղի կունենա Աննա Արեւշատյանի «Բարի լույս» եւ Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմերի պրեմիերան»,-ասաց Ր.Մովսիսյանը:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված