Փաշինյանը առցանց ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Հոկտեմբերի 2. Օրվա խորհուրդ Ռուսները ոչնչացրել են Պավլոգրադի վարչական շենքը (Տեսանյութ) Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանը շարունակում է զինվել «Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել «Իրավունք». ԲՀԿ-ից՝ «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն «Ժողովուրդ». Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել «Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ Ռուսական ուժերն ավատրում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» գրավումը (Քարտեզ)

ԻՆՉՈՒ Է ՄԱՏՉԵԼԻ ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ ՄԵՐԺՎԵԼ, ԱՆՀԱՅՏ Է

Արխիվ 16-20

Խմբագրությանը դիմած քաղաքացին պարզաբանում էր խնդրում հետեւյալ հարցի հետ կապված: Նրա ներկայացմամբ՝ տեւական ժամանակ է, ինչ «Ֆեստալ» դեղամիջոցը, որը մարսողության կարգավորման համար է, բացակայում է հայաստանյան դեղատներում: Այն, ըստ քաղաքացու, համեմատաբար մատչելի եւ էֆեկտիվ դեղամիջոց էր: Փոխարենը, առկա են նույն նպատակին ծառայող այլ դեղատեսակներ, որոնցից մի քանիսը եւս քաղաքացուն օգնում են, սակայն դրանք անհամեմատ թանկ են: Թե ինչն է նշված դեղի բացակայության պատճառը, անգամ դեղատների աշխատակիցներն են դժվարացել հստակ բան ասել:

Ուրեմն ո՞րն է պատճառը, որ տվյալ դեղամիջոցը այլեւս չկա շուկայում: Այս հարցով դիմեցինք ՀՀ առողջապահության դեղորայքային քաղաքականության բաժնի պետ ԱՆԱՀԻՏ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ, ով հետեւյալ պարզաբանումը ներկայացրեց.

- «Ֆեստալ» դեղամիջոցը վերջին անգամ Հայաստան է ներկրվել 2016 թվականի երրորդ եռամսյակում, ապա մի փոքր խմբաքանակ նույն թվականի չորրորդ եռամսյակում: Դրանից հետո, սակայն, տվյալ դեղամիջոցի ներկրումը Հայաստան մեր կողմից մերժվել է: Թե ինչն է մերժման ստույգ պատճառը, այս պահին կդժվարանամ ասել, գուցե որակի հետ կապված խնդիր է առաջացել. չեմ կարող հիմա ոչինչ ասել: Ձեռքիս տակ չկան մերժման հիմքերը: Ավելին ասեմ, արդեն մոտենում է տվյալ դեղամիջոցի գրանցման ժամկետը, բայց «Ֆեստալ» արտադրողների կողմից դեռ հայտ չի ներկայացվել՝ կրկին անհայտ պատճառներով:

- Իսկ Դուք չե՞ք փորձել պարզել:

- Անկեղծ ասած, դեռ գրանցման համար ժամանակ ունեն, հնարավոր է՝ դիմեն: Ավելին ոչինչ ասել չեմ կարող, թե ինչու է մերժվել, կամ ինչու չեն գրանցման հայտ ներկայացրել:

- Իսկ ի՞նչ անեն այն քաղաքացիները, ովքեր այդ դեղամիջոցից էին տեւական ժամանակ օգտվում, ու հիմա փաստացի այն չկա:

- Այդտեղ եւս որեւէ խնդիր չկա, կան «Ֆեստալին» փոխարինող դեղամիջոցներ, որոնք նույն դեղաբանական ազդեցությունն ունեն: Օրինակ, նույն «ֆեստալին» դեղաբանական առումով համարժեք դեղեր են «Մեզիմֆորտեն» եւ «Կրեոնը»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ԵՄ դիտորդները եկել են Շաքի գյուղ, ուր երեկ բռնել էին հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցունՀամոզված եմ` բացատրություն չի էլ լինի, թե իրականում ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել Հայաստանի պետական սահմանը. Շիրազ ԽաչատրյանԵրեխաները դպրոցից եկել, տեսել են ադրբեջանցին իրենց տանը նստած է, երևի զամոկը ջարդել էր, մտել46 հա անտառը մնաց նախկիններին․ ո՞վ է մեղավոր. Hetq.amԱյլ տեղ գումար չկա՞ր. թաղման նպաստը կտրում եք, թոշակները 1000 դրամով ավելացնում. հարց՝ պաշտոնյայինՓաշինյանը առցանց ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում. Արտակ ԶաքարյանBloomberg. Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կորուստները 2026-ինԱդրբեջանը սպասում է մի վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների․ ՀաջիևԱդրբեջանցու կողմից վիրավորում ստացած սիսիանցի կնոջ վիճակը կայուն էՀոկտեմբերի 2. Օրվա խորհուրդ2027-ից պոլիէթիլենային տոպրակները կարգելվեն․ համայնքներին ներկայացվել են նոր պահանջներըՀանրապետությունում սպասվում է անձրևային եղանակՌուսները ոչնչացրել են Պավլոգրադի վարչական շենքը (Տեսանյութ)Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներԱդրբեջանը շարունակում է զինվելՍա է միլիարդավոր գումարների մսխման և ուժային համակարգը ներքաղաքական հարցերում կենտրոնացնելու դառը հետևանքները. Տիգրան Աբրահամյան«Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել«Իրավունք». ԲՀԿ-ից՝ «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն«Ժողովուրդ». Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված