Եկատերինա Գորդոնն իր թեկնածությունը չի առաջադրի ՌԴ նախագահական ընտրություններին
Արխիվ 16-20Իրավապաշտպան, լրագրող Եկատերինա Գորդոնը հայտարարել է, որ իր թեկնածությունը չի առաջադրի ՌԴ նախագահական ընտրություններին: Այս մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Գորդոնը հայտնել էր, որ մտադիր է մասնակցել 2018թ. ՌԴ նախագահի ընտրություններին:
«Ես, հավանաբար, կլինեմ միակ թեկնածուն, որ չեմ համաձայնեցրել մասնակցությունը նախագահի աշխատակազմի հետ»,- ասվում էր Գորդոնի հայտարարության մեջ:
Նա նշել էր, որ իր ծրագրում շեշտը կդնի կանանց և երեխաների պաշտպանության վրա, ինչով զբաղվում է վերջին տարիներին:
«Ես երբեք չեմ քվեարկել, և հիմա ցանկանում եմ օգտվել այդ իրավունքից և ձայն դառնալ այն կանանց համար, ում իրավունքները խախտվում են»,- ասել է Եկատերինա Գորդոնը:
