Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար ՈւՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստ Ռուսական պատվիրակությունը ժամանել Է Ստամբուլ Ես հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, պատրաստվում եմ երկու ժամից ընդունել քաղաքացիների. Նոր Նորքի թաղապետ Որպեսզի Նիկոլի հիստերիկությունը չդիտվի արտառոց մի բան՝ բոլորին է հրահանգված հիստերիկանալ Նիկոլը «որսի գնալ չցանկացող շան հայացքով էր» մեկնել Մոսկվա. Էդգար Ղազարյան Հայտնի է Պուտին-Զելենսկի բանակցությունների կոնկրետ վայրը Որքան կտևեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները Պարզ էր, որ «ֆաս» հրաման էր իջեցվել, և քպ-ականները տեղում գծված սցենարով «կպել» էին գործին Ոսկու գները հասել են ռեկորդային մակարդակի

Ֆորմուլա 1, թե՝ 100 դրամի կռիվ. երթուղայինների ոդիսականը

Արխիվ 16-20

Երկար ժամանակ օգտվելով երեւանյան երթուղայիններից համաձայնեք, որ նմանվում ենք շախմատի ձիու խաղաքարին: Սակայն, հարկ է նշել, որ աշխարհի շախմատի եռակի չեմպիոն Լեւոն Արոնյանը, տարիների փորձ ունենալով հանդերձ, այդպիսի ձիերի դեռեւս չի հանդիպել: Մեր օրերում միշտ արդի է եղել երթուղայինների թեման, իր անհույս «գազելներով»: Անմխիթար գազելները, որը կարծես, անակնկալներով լի սենյակ լինի, իրենց ճռճռան դռներով եւ չբացվող պատուհաններով անում են անհնարինը: Երբ ուղեւորը մուտք է գործում երեւանյան երթուղային, բառիս բուն իմաստով մխրճվում է ամբոխի մեջ, ուր տիրում է մթությունը, մոռանում է ամեն բան՝ իր անցյալը, ներկան եւ հատկապես ապագան, չնայած, որ ապագայի մասին ամեն դեպքում մտածել պետք է:

ԵՐԲ ՄՐՑԱՎԱՐԻ ԴԵՐՈՒՄ ՎԱՐՈՐԴՆ Է

Մուտք գործելով երթուղային, սկսվում է անկրկնելի գիմնաստիկայի մրցույթ, որի ժամանակ յուրաքանչյուրը փորձում է իր մարմնի համապատասխան մասերը հարմարեցնել դիմացինի հետ: Բայց կհամաձայնեք, որ ոչ բոլորն են պրոֆեսիոնալ գիմնաստներ: Արդյունքում, մրցավարի դերում հայտնվում է վարորդը, ով պետք է լինի անկողմնակալ եւ հավասարակշիռ մարդ, հորդորելով ուղեւորներին գործել շնորքի սահմաններում: Ի դեպ, այդ լարված իրավիճակում լինում են նաեւ անսպասելի, զավեշտալի իրավիճակներ, երբ ուղեւորը ցանկանում է նստել երթուղային, սակայն մեքենայի դուռն իրենից առաջ է ընկնում եւ հայտնվում այդ ուղեւորի գրկում, ուստի, պետք է զգուշանալ երթուղային նստելուց առաջ, քանի որ բացի դռան ընկնելը, ձեր վրա կարող են ընկնել նաեւ մարդիկ, որոնց մարմնի բարեմասնությունները մինչ դռան բացվելը պատուհանից արդեն դրսում էին...

Թեպետ երթուղայիններում թույլատրված է նստել 13 հոգու, սակայն ուղեւորների քանակը մի քանի անգամ գերազանցելով այդ թիվը, շարժական անակնկալների սենյակը՝ երթուղայինը, մեզ համար դառնում է անվերջ թվացող, ընդարձակ մեքենա ու, եթե մեր օրերում լիներ Նոյը, ապա նա էլ տապան չէր կառուցի, այլ ընդամենը կդառնար երթուղայինի վարորդ:

Կան երթուղայիններ, որոնցում այնքան սրբապատկեր է փակցված, որ մի պահ քեզ պատկերացնում ես շարժական մատուռում եւ թվում է, գումարը վճարելիս, վարորդը պետք է մոմ տա, որ իջնելուց առաջ վառենք, որ բարով խերով ու անփորձանք տեղ հասանք:

ՈՒՂԵՎՈՐՆԵՐԸ ՉԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ ԱԴՐԵՆԱԼԻՆԻ ՊԱԿԱՍ

Երթուղայինների վարորդների կողմից ստեղծված ավտոմրցարշավը հասարակությանը շատ հայտնի իրավիճակ է, որը կարելի է անվանել գազելամրցարշավ եւ համեմատել համաշխարհային ճանաչում ունեցող Ֆորմուլա 1-ի հետ: Ա՛յ, եթե Երեւանում լիներ Ֆորմուլա 1-ի հաղթող Շումախերը, ապա կհամաձայներ, որ Ֆորմուլա 1-ը շատ է զիջում երթուղայինների մրցարշավին, որտեղ նպատակը ոչ թե մրցանակ նվաճելն է, այլ 100 դրամ ավել վաստակելը:

Որպես ուղեւոր, մասնակից լինելով այդ մրցարշավին, քեզ մի պահ պատկերացնում ես շտապօգնության մեքենայում, որը շտապում է փրկել, այս դեպքում, ոչ թե ծանր հիվանդին, այլ՝ իր ընտանեկան բյուջեն, որի արդյունքում երթուղայինում եղած թե՛ երիտասարդ, եւ թե՛ տարեց ուղեւորները չեն ունենում ադրենալինի պակաս:

 

«ՎԱՐՈՐԴ «ՀԵՏԵՎԴ» ԲԱՑ ԻՋՆԵՆՔ». ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԼՍՈՒՄ ԵՆՔ ԱՄԵՆ ՕՐ

Երթուղայինները, ըստ եղանակների, ունենում են տարածքային եւ հոտային տարբերություններ, որը մտնում է ամառ-ձմեռ ծայրահեղության մեջ: Ձմռանը երթուղայիններում տարատեսակ «բուրմունքները» հասնում են մինիմալի, սակայն, ըստ ուղեւորների վերարկուների հաստության, քչանում է նաեւ մեքենայի մարդաքանակի տարածությունը, եւ աճում է գողությունների քանակը, բայց սա այլ թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում: Իսկ ամռանը տարածքի խնդիր չի լինում, սակայն երթուղայիններում բարձր ջերմաստիճանը հնարավորություն է տալիս մեզ շնչելու ֆրանսիական օծանելիքներին գերազանցող «բուրմունքներ»:

ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ԵՐԹԵՎԵԿԵԼ ԵՐԹՈՒՂԱՅԻՆՈՎ

Նշենք մի քանի իրավիճակ, որը հաճախ տեղի է ունենում վարորդ-ուղեւոր շփման ընթացքում: Օրինակ՝ երբ երթուղայինի վերջի հատվածում նստած մեկը իր ուժերի վրա վստահ, խրոխտ ձայնով բացականչում է՝ կանգառը պահեք... այստեղ վարորդի մոտ հարց է առաջանում՝ մեքենան կանգնեցնի, թե՞ ղեկը թողնի՝ կանգառը պահի: Կամ, երբ ավտոբուսի վերջից դողդոջյուն ձայնով բղավում են՝ վարորդ, հետեւդ բաց իջնենք... ա՛յ, սա արդեն վարորդի համար իրական շոկ է, եւ մեկնաբանության կարիք չկա:

Հաճախ է խոսվում երթուղայինների վճարի թանկացումների մասին, գուցե, դա պայմանավորված է գազելներում տիրող «խրախճանքների» կրկնապատկման հետ, որը ներկայիս իրավիճակում տրանսպորտի նախարարի կարծիքով դեռ գագաթնակետին չի հասել: Առաջարկում ենք տրանսպորտի եւ կապի նախարարին մեկ շաբաթով միանալ հասարակության ամենօրյա «խրախճանքին»՝ սեփական շքեզ ավտոմեքենան թողնի ավտոտնակում եւ օգտվի երթուղայինների «ծառայություններից» ու ամեն առավոտ ուղեւորների նման ճարահատյալ տարբեր դիրքեր ընդունած գնա աշխատանքի եւ փոշմանի, որ փոքր ժամանակ գիմնաստիկայով չի զբաղվել: Իսկ երեկոյան՝ հոգնած տուն վերադառնալիս վատ ակնկալիքներով նստի մարդաշատ երթուղայինը, գուցե, բախտը բերի ու ինչ-որ մեկը բարի գտնվի ու իր տեղը զիջի եւ ներքուստ ուրախանա, որ ինչ-որ տեղից կամ ինչ-որ մեկից բռնվելու կարիք չեղավ:

Այնուամենայիվ, կհամաձայնեք, որ երթուղայինների հետ կապված ամեն բան հասել է իր գագաթնակետին եւ հասունացել է այն պահը, որ տրանսպորտի նախարարն ինքը բարի գտնվի եւ, գոնե, տարեմուտին դառնա հանրության  Ձմեռ պապը եւ իրականացնի անհնար երազանքներ:

Ի դեպ, Տրանսպորտի եւ կապի նախարարության ու Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության համար, այս հարցը լուծելու համար կա մի ոգեշնչող շարժառիթ՝ ամեն օր, երթուղային-գազելներից օգտվողների մի մեծ բանակ, ծանր պայմաններում երթեւեկելիս, առանց իրար հերթ տալու, հիշում եւ բազում «բարեմաղթանքներ» են շռայլում նրանց հասցեին:

ՄԻՍԱԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ






Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համարՈւՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստՌուսական պատվիրակությունը ժամանել Է ՍտամբուլԵս հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, պատրաստվում եմ երկու ժամից ընդունել քաղաքացիների. Նոր Նորքի թաղապետՈրպեսզի Նիկոլի հիստերիկությունը չդիտվի արտառոց մի բան՝ բոլորին է հրահանգված հիստերիկանալՆիկոլը «որսի գնալ չցանկացող շան հայացքով էր» մեկնել Մոսկվա. Էդգար ՂազարյանՀայտնի է Պուտին-Զելենսկի բանակցությունների կոնկրետ վայրըՈրքան կտևեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըՊարզ էր, որ «ֆաս» հրաման էր իջեցվել, և քպ-ականները տեղում գծված սցենարով «կպել» էին գործինՈսկու գները հասել են ռեկորդային մակարդակիԵթե ԱՄՆ-ն չեզոքացնի Նեթանյահուի ազդեցությունը, կարելի է ստորագրել միջուկային գործարքը. Իրանը, որոշակի պայմանների դեպքում, պատրաստ է. Ալի ՇամխանիՀաճելի լուրեր, նաև կարևոր տեղեկություններ կստանաք․ աստղագուշակ՝ մայիսի 15-ի համարՍպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, քամու ուժգնացումՆոր Նորքի թաղապետը հրաժարականի դիմում է ներկայացրելԿիևյան կամրջի վերանորոգման վրա ծախսվել է մի քանի հազար դրամ․ նախատեսված 390 մլն դրամը մսխել է․ ՍտեփանյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 15-ինՆուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հարվածներ են հասցրել քաղաքացու գլխինՍԱՐՍԱՓ ՄԽՉՅԱՆՈՒՄ. Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել Մնացել եք ԱԺ-ում ի՞նչ անեք, ավելի լավ է մանդատներդ դնեք. Վահան ԲաբայանԶելենսկին պետք է խելոք նստի Ստամբուլում եւ սպասի, թե երբ Պուտինը կգա կամ, առհասարակ, կգա՞. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կմերժվի«Ժողովուրդ». ԱԳՆ Արարատ Միրզոյանը մեկ ամսում 9 թանկարժեք նվեր է հայտարարագրել«Փաստ». ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար«Հրապարակ». Համայնքապետերի նկատմամբ հետապնդումների դեմն են առնում«Ժողովուրդ». Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում. տնօրենի պաշտոնը` կռվախնձոր«Փաստ». Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետՌուսները Կոնստանտինովկայի ճակատում հերթական լուրջ հաջողությունն են գրանցել (Քարտեզ) Պոիտինն ու Թրամփը Ստամբուլ չեն մեկնիԱկտիվացել են խոսակցությունները Լավրովի թոշակի անցնելու եւ Կիրիենկոյի` նրան փոխարինելու մասինՀակառակորդը շարունակում է լայնածավալ պատրաստություններ տեսնել՝ ապագա պատերազմների համար. ՀամբարձումյանՍու-35-ը փախուստի է մատնել ռուսական տանկերը գրավել փորձող էստոնական ՆԱՏՕ-ական ուժերին (Տեսանյութ)ԷՐԴՈՂԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂԿԱՐԾԵՍ ԹԵ ՍԿՍՈՒՄ Է ՏԵՍԱՆԵԼԻ ԴԱՌՆԱԼ, ԹԵ ԻՆՉՈՒ ԱԼԻԵՎԸ ՄՈՍԿՎԱ ՉԳՆԱՑՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այսուհետ Newsmedia.am գործակալության էջում կլինի նոր ՔԱՂԱՔԱՑՈՒ ՁԱՅՆԸ խորագիրԻնչ է սպասվում ռուսական թատրոնում մայիսինԻնչ է սպասվում Պարոնյան թատրոնում մայիսինՏաքսու վարորդը ծեծել է երգչուհի Ռաիսա Ավանեսյանին. ինչ է տեղի ունեցելՈւկրաինան շտապ տարհանում է հայտարարել Դրուժկովկայում և ԼիմանումՈւկրաինական ուժերը «ծանր բարդությունների» են հանդիպել Պոկրովսկի և Կոնստանտինովկայի ուղղություններում. Ուկրաինացի վերլուծաբաններ (Քարտեզ)Ըստ իս Մերձավանի կրթօջախում, ուսուցչուհին ենթարկվում է ԲՈՒԼԻՆԳԻ, եւ դրանով ամեն բան ասված է. Հայտնի հետաքննող լրագրողը հանրապետությունը ցնցած դեպքի մասին«Գերտրուդա» օպերացիան, ինչպես եւ վիլսոնյան տարբերակը Թուրքիայի վրա ճնշման լծակ է եղել` ո՛չ ավել. ՆահապետյանՈրն էր փաշինյանի մոսկովյան այցի նպատակըՍուրեն Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասինՈւշադրություն․ հերթական ազգային ամոթը, որի քավորը կրկին Փաշինյանն էՀնարավոր է, որ տարատեսակ աղազարներ ասլան կտրեն. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄեր երկրի ու ժողովրդի բոլոր պրոբլեմները սկիզբ են առնում գործող կառավարիչներիցՍամ ռուսկիյ, սամ ֆաշիստԵս կանեմ հնարավորը, որ գերիշխի խաղաղությունը. Հռոմի Պապ Չկա այն աղմուկը, որ կար սկզբում, բայց փաստացի բոյկոտ կա. Տրանսպորտի թանկացման հետքերովՀայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով․ «Sputnik Արմենիա»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top