Փերիս Հիլթոնն ամուսնանում է
Արխիվ 16-20Օրերս Փերիս Հիլթոնը Մոսկվայում խոստովանել է լրագրողներին, որ շուտով պաշտոնապես կօրինականացնի իր հարաբերություններն ընկերոջ հետ: Այս մասին գրում է liza.ua-ն:

Հիլթոնի սիրելին՝ Քրիս Զիլքը, ով նրա հետ Մոսկվա է մեկնել, հաստատել է այդ հայտարարությունը և շարունակել է Փերիսին սիրահարված նայել:

Հիշեցնենք՝ 36-ամյա Հիլթոնը սիրավեպ է սկսել 32-ամյա Քրիս Զիլքի հետ մի քանի ամիս առաջ: Նրանց հարաբերությունները շատ արագ են զարգացել:

Զույգը հաճախ է միասին ներկայանում միջոցառումների: Նրանք շատ են միասին ճամփորդում, ծանոթանում են միմյանց ընտանիքների հետ և հավանաբար ապագայի ծրագրեր են կազմում:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
