Պաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂ Ռուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ) Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը «Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է «Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում Մանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ» ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ Զատուլին Ուկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ) Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»

Երբ միջազգային պարտավորությունները ներխուժել ու դուրս չեն գալիս ընտանիքներից

Արխիվ 16-20

Եթե ընդամենը շաբաթներ առաջ մի շարք քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ զգուշացնում էին, որ «Ընտանիքում բռնության» եվրոպական «երանելի» արժեհամակարգին անցնելը ընդամենն առաջին քայլն է, որին հետեւելու են բազմաթիվ հաջորդ` մեկը մյուսից, մեղմ ասած, խնդրահարույց օրենքներ, շատերը պնդում էին, որ չի լինի այդպես: Մինչդեռ հաջորդ քայլն իրեն երկար սպասել չտվեց, եւ այսօր ԱԺ արտահերթ նիստի օրակարգում է Ընտանեկան օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Նախագծով նախատեսվում են փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ ընտանեկան օրենսգրքում` այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին եւ իրականացնելով Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: Իհարկե, երեկ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում վերոնշյալ նախագիծը բավական շտկումների ենթարկվեց` ԱԺ պատգամավորներ ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի, հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի եւ Ջեմմա Բաղդասարյանի առաջարկների հիման վրա: Իսկ դեռեւս նախագծում մնացած որոշ մտահոգիչ դրույթների մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆԻ հետ: 

«ՊԵՏՔ Է ԱՌԱՋՆՈՐԴՎԵՆՔ ԵՐԵԽԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՇԱՀԵՐՈՎ»

– Պարոն փոխնախարար, Ընտանեկան օրենսգրքում իրականացվող փոփոխության համաձայն, ծնողական իրավունքներից զրկելու կարգում ընդլայնվել է ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնող անձանց շրջանակը, ինչի վերաբերյալ լուրջ մտահոգություններ կան: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ավելի շատ ոչ թե ընդլայնվում է, այլ այդ շրջանակը հստակեցվում է: Մի դեպքը, որտեղ սահմանվում է ծնողական իրավունքներից զրկելու լրացուցիչ հիմք, այն է, երբ ծնողը չարամտորեն, հստակ ժամկետով խուսափում է ծնողական իրավունքները կատարելուց: Այդ պարագայում կարող է զրկվել ծնողական իրավունքներից: Կամ, մեկ այլ դեպքում, օրինակ, մեկ տարի առանց հարգելի պատճառների, երեխային չի վերցնում համապատասխան դաստիարակչական հիմնարկներից: Սա նշանակում է, որ եթե ծնողը ցանկություն ունի երեխայի նկատմամբ հոգ տանել, նրա խնամքը եւ դաստիարակությունը իրականացնել, այդ պարագայում գործնականում անհնար է, որպեսզի զրկվի ծնողական իրավունքներից: Իսկ եթե չի ուզում, ցանկություն չունի, եւ հարգելի պատճառներ չկան, այդ պարագայում մենք պետք է առաջնորդվենք երեխայի լավագույն շահերով եւ համապատասխան միջոցներ ձեռնարկենք:

– Հանձնաժողովում նախագծի քննարկման ժամանակ նշվեց, որ այն պետք է համապատասխանեցվի ընտանիքում բռնության մասին արդեն իսկ ընդունված օրենքի հետ: Կարո՞ղ է վաղն էլ, ինչպես ընտանիքում բռնության մասին օրենքում, ինչ-որ մեկն անանուն հայց ներկայացնի, ասենք, զրկի ծնողներին ծնողական իրավունքներից: 

– Բացարձակապես չի կարող: Հակառակը` ուղղակի, հստակեցնում ենք այն, ինչ որ հիմա կա: Մենք այն մարմիններն ենք հստակեցնում, թե ով կարող է դիմել, եւ ով է պարտավոր դիմել, սա է խնդիրը: Որեւէ ավել խնդիր չի ստեղծվում, եւ այս նախագիծը ընտանիքում բռնության մասին օրենսդրության հետ ուղղակի կապ չունի: Հանձնաժողովում, պարզապես, խոսվում էր, որ նույն տերմինաբանությունը պետք է կիրառել, եւ երբ խոսում ենք ֆիզիկական եւ հոգեկան բռնության մասին, այստեղ նույնպես պետք է լինեն նմանատիպ տերմիններ: Եվ այն համապատասխան պետք է լինի նաեւ երեխաների իրավունքների կոնվենցիային: Այնպես որ, մեխանիզմները այստեղ եւ այնտեղ տարբեր են:

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍԻ՞Ն

– Նախագծով ընդլայնվել է նաեւ սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը: Մասնավորապես` նշված է 10 տարին չլրացած երեխայի կարծիքը հաշվի առնելու մասին: Ինչպե՞ս պետք է որոշվի այդ կարծիքը մանկական «կապրի՞զ է», թե՞ հիմնավորված տեսակետ:

– Երեխայի իրավունքների իրականացման հետ կապված որոշում ընդունելիս, իհարկե, երեխայի կարծիքը պետք է հաշվի առնվի: Բայց սա չի նշանակում, որ պարտադիր է այդ կարծիքը, որովհետեւ այդ դեպքում մենք այլ ինստիտուտ ունենք` համաձայնության ինստիտուտը: Մենք այստեղ խոսում ենք բացառապես այն դեպքերի մասին, երբ պետք է կարծիքը հաշվի առնել: Այսինքն` երբ մինչեւ 10 տարեկան հասունությունը բավականաչափ մեծ է լինում: Օրինակ, հասուն երեխաներ կան` 5, 7, 8, 9, 10  տարեկան, որոնք կարողանում են իրենց կարծիքը, մոտեցումը ձեւավորել:

– Դուք նշում եք, որ երեխայի կարծիքը պետք է հաշվի առնվի, բայց այն պարտադիր չէ: Իսկ գուցե այդ դեպքում էլ նույն երեխան, հենվելով ընտանիքում բռնության օրենքի վրա, ասի, որ իրեն հոգեբանական բռնության են ենթարկում, ու իր կարծիքը չեն ընդունում: Ինչպե՞ս է այս խնդիրը լուծվելու գործնականում:

– Ոչ, սա ընդհանրապես կապ չունի: Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ, օրինակ, որոշվում է` ամուսնալուծության դեպքում երեխան որ ծնողի մոտ պետք է բնակվի: Այստեղ երեխայի կարծիքը շատ կարեւոր է: Ուրիշ հարց է, որ մեխանիզմ դնենք, որպեսզի ծնողի կամ հոգեբանի ներկայությամբ կարծիք արտահայտի: Մենք այստեղ դրույթ ենք դրել, որ օրենքով նախատեսված դեպքերում պարտադիր է լինելու մանկական հոգեբանի կամ մանկավարժի եւ սոցիալական աշխատողի մասնակցությունը: Այս մեխանիզմը կարեւոր է, որպեսզի ճիշտ, օբյեկտիվ կարծիք  ստանանք, ոչ թե լինի ծնողի ազդեցությունը: Բայց կրկնում եմ` թե երեխան որտեղ պետք է բնակվի` ծնողների ամուսնալուծությունից հետո, ինձ թվում է` առնվազն երեխայի շահերից ելնելով` պետք է հաշվի առնվի նրա կարծիքը: 

ՕՏԱՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՈՐԴԵԳՐՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅՏՆԻ Է ՄԻԱՅՆ 5 ՏԱՐԻ

– Պարոն Քրմոյան, պարզվում է` լուրջ բաց կա` օտար երկրներում որդեգրման հետ կապված, քանի որ չկա վերահսկող մարմին, թե ինչ է լինում որդեգրված ճակատագիր ունեցող երեխայի հետ կամ առհասարակ` ի՞նչ պայմաններում է ապրելու: Ինչպե՞ս պետք է կարգավորվի այս դաշտը:

– Մենք դրա լուծումն արդեն գտել ենք, ինչի համար աշխատում ենք կոնվենցիայի անդամ պետությունների հետ, որոնք կոնվենցիայի շրջանակներում ունեն պարտականություններ: Օրինակ, եթե երեխան որդեգրվում է այլ պետությունում, մենք առնվազն հինգ տարի սահմանված ձեւաչափով ստանում ենք համապատասխան տեղեկատվություն` երեխայի կյանքի, պայմանների, ընտանեկան դրության եւ այլն: Ընդ որում` սա անում են համապատասխան պետության կոնվենցիայի անդամ պետության վերահսկող մարմինները եւ մեզ տեղեկատվություն են ներկայացնում: 

– Բայց հաշվի առնելով, որ օր օրի աշխարհում ահագնանում է երեխաների օրգանների վաճառքի մաֆիան, չե՞ք կարծում, որ կարիք կա հավելյալ վերահսկիչ մեխանիզմների ներդրման:

– Դրանք ուղղակի խոսակցություններ են, ինչն անհնար է: Հենց այդ երաշխիքներն ունենալու համար է, որ աշխատում ենք կոնվենցիայի անդամ պետություններում, որտեղ վերահսկողությունը շատ խիստ է: Մինչեւ իրենք համոզված չլինեն, որ տեղի մեխանիզմները բաց եւ թափանցիկ են, իրենք Հայաստանի Հանրապետությունից երեխա չեն որդեգրի: Այսինքն` իրենք էթիկական կանոներն ու նորմերն էլ են հաշվի առնում: Այդ մեխանիզմներն էլ ենք հաշվի առել այս նախագծով, որպեսզի օտարերկրյա որդեգրման առումով խնդիր չունենանք: Մենք համապատասխանեցնում ենք օրենսդրությունը կոնվենցիայի պահանջներին, նոր համադրման ինստիտուտներ ենք ներդնում` ելնելով երեխայի շահերից: Սա կոնվենցիայի պահանջն է, այլապես օտարերկրյա որդեգրում չենք ունենա, եթե մեր մեխանիզմները չհամապատասխանեն գործող կոնվենցիային:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Պաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Քեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՀնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպանՓաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներինՊուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է Բայդենի «դիմակը պատռվել է»․ PoliticoԱրմեն Գրիգորյանը կմեկնի ՀնդկաստանՊուտինը չի շնորհավորել ԹրամփինՀանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին 3 օր ժամանակ են տվելՀունիսի 3-ից օգոստոսի 22-ը վարժական հավաքներ կանցկացվենՀՐԱՏԱՊ. Դեպքը կրիմինալ էԱմեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի. Հակոբ Ասլանյան (տեսանյութ)«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելինԱղոթեք այդ կնոջ եւ երեխայի համար, քանզի Ձեր պատճառով կարող է նա այլեւս եկեղեցի չգնալՉպետք է բացառել քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցագործություն. երեխայի վաճառք, առևանգում, օրգանների վաճառք. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱրյունոտ ռակիրովկաներ են գծվել, ժամացույցը վերջին պտույտն է գործում. Զգուշացնում է հայտնի էքստրասենսըՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական ցանցում գրել է, որ Ուկրաինան վտանգ է ներկայացնում Եվրամիության գյուղատնտեսության համար։ Հունգարիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ մշակության համար պիտանի եվրոպական հողերի 40%-ը գտնվում է Ուկրաինայի վերահՓաշինյանը լուծարեց Գավառի մանկատունը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top