Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով ՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել «Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ «Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը

Երևանի Միսաք Մանուշյանի անվան և Մարսելի «Համազգային» դպրոցի միջև ստորագրվել է հուշագիր

Արխիվ 16-20

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության կազմում Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և պատվիրակության անդամներն այցելել են Մարսել քաղաքի Համազգային դպրոց, ծանոթացել են կրթօջախի պայմաններին և հետևել տեղում կրթական գործընթացի կազմակերպմանը:

Ներկայացնելով «Համազգային» դպրոցի ստեղծման պատմությունը՝ տնօրեն Սեդա Բիբերյանը նշել է, որ այն հիմնադրվել է 1980 թվականին՝ «Համազգային» կրթական և մշակութային ասոցիացիայի կողմից, ֆրանս-հայկական կրթական բազայի հիման վրա: Սկզբում ունենալով միայն նախադպրոցական խումբ՝ կրթօջախը տարեցտարի ընդլայնվել ու ստեղծել է տարրական դպրոց, որն արդեն 1987 թվականից սկսել է գործել որպես հիմնական դպրոց: Սեդա Բիբերյանը նաև ընդգծել է, որ «Համազգային»-ը Ֆրանսիայում գործող միակ դպրոցն է, որտեղ ուսուցանվում է նաև հայերեն: Նշվել է, որ դպրոցն այսօր ունի շուրջ 350 աշակերտ և 44 ուսուցիչ, որոնցից 5-ը հայեր են:

Շնորհակալություն հայտնելով Սեդա Բիբերյանին՝ դպրոցն ու կազմակերպվող կրթական գործընթացը ներկայացնելու համար, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն առանձնակի կարևորել է այն դերն ու նշանակությունը, որ ունի այս կրթօջախը հայապահպանության գործում և, առիթն օգտագործելով, վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցել կրթօջախին՝ կազմակերպելով ուսուցիչների վերապատրաստման և աշակերտների փոխանակման հարցում:

Այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը և «Համազգային» դպրոցի տնօրեն Սեդա Բիբերյանը ստորագրել են հուշագիր, համաձայն որի Երևանի Միսաք Մանուշյանի անվան դպրոցը և Մարսելի «Համազգային» դպրոցը պարտավորվել են խրախուսել երկու դպրոցների միջև աշակերտների փոխանակումը, ուսուցիչների և աշակերտների միջև էլեկտրոնային հաղորդակցումը, համատեղ քննարկումների և սեմինարների կազմակերպումը, կնպաստեն փոխադարձ վերապատրաստումների կազմակերպմանը և կփոխանակվեն անհրաժեշտ նյութերով ու տեղեկատվությամբ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված