«Ժողովուրդ». Էդուարդ Հակոբյանը, Գևորգ Պապոյան, Մխիթար Հայրապետյանը եւ այլ պաշտոնյաներ ԱԺ կգնան «Հրապարակ». Վլադիմիր Աբունցը կնոջը բարձր պաշտոնի է տեղավորել «Փաստ». Տնտեսվարողները մամուլից են իմացել իրենց մոտ արձանագրված խախտումների մասին Իրավապահները կպարզեն, թե ինչ է կատարվում եկեղեցիներում. Փաշինյանը թիմին հորդորել է վճռական լինել. «Ժողովուրդ» Սպիտակ տունը քննարկում է Ուկրաինային աջակցությունը դադարեցնելու հարցը. The Atlantic Օդեսայում պայթեցրել են զինկոմիսարիատի բարձրաստիճան սպային Ուկրաինան մասշտաբային հարձակման է ենթարկվել. Խարկովում 6 տասնյակի կարգի հզոր պայթյուններ են եղել (Տեսանյութ, ֆոտո) Մեր հոգևոր հայրերը չպետք է միայնակ մնան. կոչ՝ հավատավոր ժողովրդին Իրանն ԱՄՆ-ի նկատմամբ կոշտացնում է դիրքորոշումը ու թելադրում իր պայմանները. Բալասանյան Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ, ինչ Կոսովոյինը. KOHA

«Նման օրենքը կդառնա մահակ ընտանիքների գլխին»

Արխիվ 16-20

Վերջին շրջանում ակտիվորեն պրոպագանդվում է «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը: Թե ինչ հիմնավորումներ են այս գաղափարի տակ փորձում դնել դրա կողմնակիցները, հայտնի է. տարիներով ընտանիքներում կանայք եւ երեխաները դրսից չերեւացող բռնությունների են ենթարկվում, վախենում են բարձրաձայնել, եւ այդ ամենը պետք է կանխել: 
Բայց առաջին հայացքից էլ ակնհայտ է, որ բերվում են առնվազն հորինված հիմնավորումներ: Նախ՝ բռնությունը, անկախ նրանից՝ ընտանիքում է, թե՝ դրսում, մեր գործող օրենսդրությամբ արդեն իսկ պատժելի է: Հաջորդը. ի տարբերություն Արեւմուտքի, որին փորձում են ընդօրինակել, Հայաստանում ընտանիքը, մայրը, կինը, երեխան մինչեւ իսկ սրբացվում են: Եվ եթե, օրինակ, հայրը երեխային մի երկու ապտակ է տալիս, դա բացառապես նրան սխալներից հետ պահելու համար, երբ այլ տարբերակ չի մնում: Ճիշտ է, կան նաեւ այս ընդհանուր կանոններից դուրս ընտանիքներ, որտեղ, իրոք, բռնությունը անգամ ամենօրյա ռեժիմով է: Բայց ո՞վ ասաց, որ նման աննորմալներ նաեւ Արեւմուտքում չկան: Կամ, եթե «Քրեական օրենսգիրքը» նմաններին չի կանգնեցնում, այդ ինչո՞ւ պետք է «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը կանգնեցնի:Վերջապես, եթե բռնության ենթարկվողները բռնացողին քրեական պատժի ենթարկելու պարագայում վախենում են բողոքելուց, ինչ է, պիտի միանգամից համարձակությո՞ւն ձեռք բերեն, եթե «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենք լինի: Եվ այսպես շարունակ:
Մինչդեռ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի հակառակորդներն այն հիմնավորումն են բերում, որ սույն նախագծով փորձ է արվում ներխուժել ընտանիքներ եւ քայքայել այն: Այդ թվում, Հայաստան ներմուծել եվրոպական այն տխուր փորձը, համաձայն որի, ամեն մի առիթով ինչ-որ չինովնիկներ երեխային ծնողներից վերցնելու հնարավորություն ունեն, ինչն արդեն եվրոպաներում հասցրել են աբսուրդի աստիճանի:
«Օրենքը հաշվի չի առնում հոգեբանական մի շարք օրինաչափություններ»

«Թեթեւ ընտանեկան վեճը կարող է վերածվել բաժանման»

Ինչեւէ, այս շարունակական վեճի պարագայում ինչպե՞ս են հարցին մոտենում հոգեբանները, հոգեբանական առումով ի՞նչ է մեզ խոստանում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը: Մեզ հետ զրույցում այդ նախագիծը  շատ վտանգավոր եւ ընտանիք քանդող համարեց նաեւ հայտնի հոգեբան ՍԱՄՎԵԼ ԽՈՒԴՈՅԱՆԸ: Նրա խոսքով՝ նման օրենքը ամուսիններին, կանանց, երեխաներին իրար դեմ կարող է հանել եւ, ի վերջո, հասցնել ընտանիքի քայքայման.
- Մենք տարբեր արժեհամակարգ ունենք, եւ եթե այլ տեղ ծնված արժեքները մեխանիկորեն տարածվում են, դա կարող է ավերիչ լինել մեզ համար: Այս օրենքի դրույթները կարող են հանգեցնել այն բանին, որ ավելի շուտ ամուսիններին իրար դեմ կհանեն, քան խնդիրը կլուծեն: Օրենքը նաեւ երեխաներին ու ծնողներին կլարի իրար դեմ: Ցանկացած ընտանիքում էլ փոքր կամ մեծ մասշտաբի բռնություններ լինում են ե՛ւ տղամարդու, ե՛ւ կնոջ կողմից: Եթե ամեն անգամ այդ կարգի բան լինելու դեպքում սոցաշխատողին կամ իրավապահներին ահազանգեն, դա ավելի մեծ բռնություններ եւ անհանդուրժողականություն կծնի: 
- Կմանրամասնե՞ք, ի՞նչ վտանգներ եք տեսնում:
- Նախ, այս օրենքը հաշվի չի առնում հոգեբանական մի շարք օրինաչափություններ: Հաշվի չեն առնում, որ ցանկացած ընտանիքում լինում են կոնֆլիկտներ ամենատարբեր հարցերով` երեխայի դաստիարակությունից սկած մինչեւ կենցաղային հարցեր եւ այլն: Նման կոնֆլիկտների ժամանակ ստացվում է, որ ընտանիքի անդամներից մեկը մյուսին ճնշում է, մեկուսացնում, կշտամբում, որոշ ժամանակով զրկում ինչ-որ բաներից: Իսկ այս օրենքը ընդունելու պարագայում ամեն մի նմանատիպ մանր վեճ կարող է օգտագործվել եւ դառնալ ընտանիքի քանդման պատճառ: Հատկապես՝ մանիպուլյացիայի կենթարկվեն ոչ սթափ գիտակցություն ունեցող մարդիկ: Ստացվում է, որ պետությունը օրենքի տեսքով միջամտում է մարդկանց ընտանեկան կյանքին: Նման օրենքը ամենակարճ ճանապարհն է ստեղծում ընտանիքներ քանդելու համար: Այլ խոսքով, նման օրենքը կդառնա մահակ ընտանիքների գլխին, ինչը բացարձակ ընդունելի չէ: 
Եթե հիմա, ասենք, ամուսինները վիճում են եւ նրանք վեճի արդյունքում կարող է եւ իրար հետ չխոսեն` ասենք մի քանի օր, վատագույն դեպքում՝ մի քանի ամիս, բայց, ի վերջո, կհաշտվեն: Մինչդեռ նման օրենքից հետո այլեւս պրակտիկորեն անհնար կլինի փրկել նմանատիպ ընտանիքները բաժանումից, եւ կստացվի, որ թեթեւ կամ ծանր ընտանեկան վեճն օրենքի պատճառով վերածվեց բաժանման: Ու դա իրոք անխուսափելի կլինի, որովհետեւ ո՞ր մի տղամարդը կամ թեկուզ կինը կհանդուրժի, որ իրենց ընտանեկան վեճի իբր հարթմանը միջամտեն սոցաշխատողներ կամ իրավապահներ:

«Այդ գործում շահագրգռվածնեը ամեն բան անելու են, որ ֆինանսավորում ունենան»

- Այսինքն, ընտանեկան բռնության դեմ պայքարի գաղափարը կարող է լրիվ հակառակ էֆե՞կտը տալ:
- Այո, նման օրենքի օրինական ուժի մեջ մտնելուց հետո ահռելի քանակությամբ ծախսեր են արվելու, եւ այդ ահռելի քանակությամբ ծախսերը պետք է չէ՞ ծառայեն իրենց նպատակին: Այսինքն, որպեսզի օրենքը գործի, այդ գործում շահագրգռվածնեը ամեն բան անելու են, որ աշխատանք՝ ֆինանսավորում ունենան: Մարդիկ ապաստարանները, այսպես ասած, լցնելու խնդիր են ունենալու, ինչի համար ջանք չեն խնայելու: Հզոր պրոպագանդա է գնալու միտված նրան, որ ընտանիքներում կռիվներ գցեն: Անգամ հնարավոր է կանանց գումար տան, կաշառեն, որ նրանք բողոքեն իրենց ամուսինների դեմ: Եվ այս տեսակետից ես շատ մեծ վտանգ եմ տեսնում: Ավելին, ես այն կարծիքին եմ, որ նման օրենքը ոչ միայն հայկական ընտանիքների քանդման, այլեւ պետության ամրության հետ խաղաղացող մի գործիք է դառնալու:

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
 






«Ժողովուրդ». Էդուարդ Հակոբյանը, Գևորգ Պապոյան, Մխիթար Հայրապետյանը եւ այլ պաշտոնյաներ ԱԺ կգնան«Հրապարակ». Վլադիմիր Աբունցը կնոջը բարձր պաշտոնի է տեղավորել«Փաստ». Տնտեսվարողները մամուլից են իմացել իրենց մոտ արձանագրված խախտումների մասինԻրավապահները կպարզեն, թե ինչ է կատարվում եկեղեցիներում. Փաշինյանը թիմին հորդորել է վճռական լինել. «Ժողովուրդ»Սպիտակ տունը քննարկում է Ուկրաինային աջակցությունը դադարեցնելու հարցը. The AtlanticՕդեսայում պայթեցրել են զինկոմիսարիատի բարձրաստիճան սպայինՈւկրաինան մասշտաբային հարձակման է ենթարկվել. Խարկովում 6 տասնյակի կարգի հզոր պայթյուններ են եղել (Տեսանյութ, ֆոտո)Մեր հոգևոր հայրերը չպետք է միայնակ մնան. կոչ՝ հավատավոր ժողովրդինԻրանն ԱՄՆ-ի նկատմամբ կոշտացնում է դիրքորոշումը ու թելադրում իր պայմանները. ԲալասանյանՀայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ, ինչ Կոսովոյինը. KOHAՈչնչացնել մեր եկեղեցին՝ դա արտասահմանյան ուժերի պատվեր է. Սերգեյ Շաքարյանց Մոսկվայում ձերբակալել են չեչենների կողմից առևանգված հայ գործարարինԷշ նստելը մի այիբ ա, իջնելը՝ երկու. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՆիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեծաթիվ ախրանիկներով գինու փառատոնինՔՊ-ականները քոռ ու փոշման հրաժեշտ են տվել շեֆին. ԲԱՄԲԱՍԱՆՔԿերչի տարածաշրջանում բացվեց Թամանյան 89֊րդ դիվիզիային նվիրված հուշարձանը. ՏեսանյութՔանի արծաթով է Նիկոլը փորձում ոչնչացնել եկեղեցինՀրապարակվել է մոլորված տղաների լուսանկարըՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸՈւ էս խելքին էլ ՔՊ-ականները որոշել են հոգեւոր հարցերով զբաղվե՞լ. ԶԱՐՄԱՆՔՆՈՐ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄԷդուարդ Սպերցյանի գոլը` Կոսովոյի դարպասը(տեսանյութ)ՆՄԱՆ Է, ՈՐ ԿՐԵՄԼՆ ՈՒ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ԼՈՒՐՋ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԿԱՆՍյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են. Տեղի համայնքապետ.NEWS.amՆաիր Տիկնիզյանի գոլը` Կոսովոյի դարպասը (տեսանյութ)Կայծակի հարվածից մահացած զինծառայողը Տաշիրից էր, սոցիալապես անապահով ընտանիքիցWildberries-ը պլանավորում է լոգիստիկ կենտրոն կառուցել ՀայաստանումԿայծակի հարվածից զինծառայող է մահացելԱՄԵՆ ԿԵՐՊ «ՓՈՂ ԿԼՊԵԼԸ» ՏԱՆՈՒՄ Է ԳԵՐԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻԿառավարությունը նախատեսում է կենսաթոշակները բարձրացնել հետվճարային մեխանիզմի ընդլայնմամբԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸՓաշինյանը շնորհավորել է ԱդրբեջանինԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ Է ԵԿԵԼ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՎԱՀԵ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸՀոգեւոր ինքնության կազմաքանդում. քաղաքականության սեւ ձեռքը սրբության վրա. Տեր Արարատ քահանա ՊողոսյանՀայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը` Կոսովոյի դեմ խաղում Հայ գիտնականները Ստավրոպոլում ջախջախել են ադրբեջանցիների կողմից նոր պատմություն ստեղծելու հավակնությունները. հայերին միացել են վրացիները. pastinfo.amՉինաստանի Հանդան և Գուանսի քաղաքներում տասնյակ ավտոմեքենաներ գետնն են մտել (Տեսանյութ)Կիևի Շուլյավկա շրջանում այսօր առավոտյան հրթիռային հարվածի պահը (Տեսանյութ)Մոսկվան «միացնում» է ԱՊՀ ուղղությամբ նոր քաղաքական կուրսըՌուսական ուժերը, գրավելով Ֆեդորովկան, արագորեն ներխուժել է Կոմար«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵԱ-ԻՑ ՀԵՏՈ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՊԱՅՔԱՐ, ՈՍԿԵ, ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐ» Ադրբեջանի տարածքում հայտնված Անդրեյ Գյագունցը քոլեջի ուսանող էՌուսական «Վոստոկ» խմբավորումը Կոմարի ուղղությամբ գրավել է Ֆեդորովկա բնակավայրը (Տեսանյութ)Ռուսական ավիացիան Կուպյանսկի ուղղությամբ ոչնչացրել է Օսկոլ գետի վրայով անցմումը (Տեսանյութ)«Վագները» հայտարարել է Մալիում իր առաքելության ավարտի եւ Ռուսաստան վերադառնալու մասին (Տեսանյութ)Եվրախորհրդարանում ստորագրահավաք է սկսվելՌուսական երեք թևավոր հրթիռների հարվածի պահը Ուկրաինայի Լուցկ քաղաքին (Տեսանյութ, +18)Լեհաստանում հայտարարել են՝ մերժում են Ուկրաինայի նկատմամբ «բարի կամքի» դրսևորումներըՀայերը մեծ ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ հաղթանակի գործում․ վետերան (տեսանյութ)Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցության․ Ալեն Սիմոնյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top