Ինչ անել արյան շրջանառությունը բարելավելու համար
Արխիվ 16-20Պահպանել մարմնի նորմալ քաշը. Առողջ քաշը արյան նորմալ շրջանառության գրավականն է, իսկ ավելորդ քաշն այն դանդաղեցնում է:
Շատ երկար չկանգնել. Խորհուրդ չի տրվում չափից շատ ոտքի վրա կանգնել կամ շատ երկար նստել, քանի որ դա կարող է դանդաղեցնել կամ կրճատել արյան շրջանառությունը:
Խորը շնչել. Խորը շնչելը բարելավում է թոքերի հզորությունն ու ապահովում է թթվածնի մեծ քանակության մուտք, որը հարկավոր է բջիջների նյութափոխանակության համար:
Թողնել ծխել. Ծխելը բացասական է ազդում ամբողջ առողջության վրա, քանի որ ծխախոտը վնասում է զարկերակներն ու նպաստում է խոլեստերինի կուտակմանը: Այդ պատճառով հարկավոր է ամպայման ազատվել ծխելուց, հակառակ դեպքում արյան շրջանառությունը չի կարող կարգավորվել:
Տաք հագուստ. Տաք հագուստն օգնում է պահպանել մարմնի ջերմաստիճանը:
Տաք ու սառ թերապիա. Հարկավոր է ոտքերը լվանալ հավասարաչափ տաք և այնուհետև սառ ջրով, որպեսզի խթանվի արյան շրջանառությունը
Աղբյուրը՝ med2.ru
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
