Մեքենա վարելիս հղիները պարտադիր պետք է ամրագոտի կապեն
Արխիվ 16-20Հղի կանայք, ովքեր վարում են մեքենա, պետք է անպայման ամրագոտի կապեն: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեցին ՀՀ ճանապարհային ոստիկանությունից, անդրադառնալով խմբագրությում դիմած քաղաքացիների այն հարցին, թե պարտադի՞ր է հղիների ամրագոտի կապելը. «Չկա նման օրենք, որ թույլ կտա հղիներին ամրագոտի չկապեն: Ցանկալի կլիներ, որ հղիության վերջին շրջանում մեքենա չվարեին»,-տեղեկացրեցին ՃՈ-ից եւ հավելեցին, որ վարորդի կողքին նստելու դեպքում եւս ամրագոտի կապելն անհրաժեշտ է:
Մեզ փոխանցեցին նաեւ, որ անգամ վարորդի կողքը նստելով ամրագոտի քցելը պարտադիր է:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝