Ինչու է @ նշանը կոչվում շնիկ
Արխիվ 16-20
Իսկ դուք գիտեի՞ք, որ այդ նշանը ամեն տեղ չէ, որ շնիկ է կոչվում: Օրնակ՝ Վիետնամում նրան անվանում են տառ կլորի մեջ, Հունաստանում փոքրիկ բադիկ, իսկ Բուլղարիայում կապիկ: Կարեն Չանգը, որը բնակվում է Թայվանում արդեն երկար ժամանակ է զբաղվում է այդ նշանի ուսումնասիրություններով: Նա պնդում է, որ ոչ ոք հստակ չի կարող ասել, թե իրականում երբ է այդ նշանը ստեղծվել: Նրա ամենավաղ նմուշները հնարավոր է հանդիպել անգամ միջնադարում: Առաջին գրամեքենաների վրա հենց սկզբից @ նշանը տեղադրված է եղել և մինչ այսօր էլ գտնվում է ստեղնաշարների վրա:
Ինչ վերաբերում է անվանմանը, հավանաբար դա անվանել են շնիկ, քանի որ նա նման է կուչ եկած շան: Բայց կան նաև այլ վարկածներ, օրինակ՝ ոմանք կարծում են, որ անունը ծագել է Adventure համակարգչային խաղից, որի գլխավոր հերոսին ուղեկցում էր շուն, որի անունը @ էր: