Հացադուլ կանենք, փողոց կփակենք, մինչեւ վարչապետը մեզ ընդունի. Նաիրիտցիներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 16-20Այսօր հերթական անգամ «Նաիրիտ»-ի աշխատակիցները ցույցի էին դուրս եկել կառավարության շենքի առաջ` պնդելով վերագործակել«Նաիրիտ»-ը: Գործարանի նախկին աշխատակից ինժեներ-քիմիկ Անահիտը փաստեց, որ բողոքի ակցիա կանեն այնքան ժամանակ, մինչեւ կառավարության անդամներից մեկն իրենց ընդունի: «Իրավունք»-ի հարցին, թե մինչեւ ե՞րբ են անելու բողոքի ակցիան, տիկին Անահիտը նշեց. «Մենք պատրաստ ենք նաեւ հացադուլ անել, փողոցները փակել մինչեւ պարոն վարչապետը մեզ չասի` «Նաիրիտ»-ը վերագործարկելու են, թե` ոչ: Մեզ կամ թող այո ասեն, կամ ոչ, ցանկալի է այո ասեն, որովհետեւ գործարանն ունի վերագործարկելու մեծ հնարավորություններ ունի»,-նշեց մեր զրուցակիցը եւ նկատեց««Նաիրիտ» գործարանը սապոժնի արտել չէ, որ դուռը փակեն ու գնան, այն քիմիական գործարան է, իր լավ ու վատ կողմերով: Լավն այն է, որ դրա վերագործարկմամբ մեր տնտեսությունը կզարգանա , աշխատատեղեր կլինեն, պետությունն առանց տնտեսության չի կարող պետություն լինել: Վատն էլ այն է, որ եթե չվերահսկես, կարող են այսպիսի վիճակներ լինել»,-նշեց տիկին Անահիտը:
Մեր զրուցակցի պնդմամբ» գործարանում տեղի ունեցածից հետո անգամ հնարավորէ այն վերագործակցել:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ