Թեժ երեկո Ազատության հրապարակում (Տեսանյութ)
Արխիվ 16-20
Երեւանի քաղաքապետարանի «Երեւանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագիրը չանտեսեց նաեւ Երիտասարդների միջազգային օրը՝ իսկական թեժ երեկո պարգեւելով Ազատության հրապարակում այսօր հավաքված երիտասարդներին: Ներկաները նախ վայելեցին «Երիտասարդ Երեւան» խորագրով դիջեյների մրցույթ-փառատոնն, ապա դիսկոտեկը: Ուղիղ երեք ժամ հանրահայտ դիջեյներն իրենց լավագույն մշակում-ստեղծագործություններով եւ պարային ռիթմերով ցնցեցին Երեւանի կենտրոնը:
Ի դեպ, ինչպես եւ նախապես խոստացել էր երգչուհի ՋՈՒՍԸ՝ երեկոյի ժամանակ նա եւ DJ BlacKey-ը ներկաների դատին հանձնեցին իրենց նոր «Crazy freedom» երգի պրեմիերան: Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ