L’Equipe. ՊՍԺ-ն ու Նեյմարը փոխհամաձայնության են եկել
Արխիվ 16-20
ՊՍԺ-ի ղեկավարությունն ամբողջությամբ փոխհամաձայնության է եկել «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ, գրում է L’Equipe-ը: Այժմ ֆրանսիական ակումբին մնում է միայն պայմանավորվել «Բարսելոնայի» հետ, որը մտադիր չէ վաճառել Բրազիլիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստին: ՊՍԺ-ն փորձում է նվազեցնել բրազիլացու պայմանագրում նշված 222 միլիոն եվրո տրանսֆերային արժեքը, որպեսզի խնդիրներ չունենա ՈւԵՖԱ-ի ֆինանսական «ֆեյր-փլեյի» հետ: Ֆրանսիական ակումբը Նեյմարին առաջարկում է նվազագույնը տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձ եւ թիմի առաջատարի դերը ակումբի մարզական նախագծերում: