Հայտնի են Մեծաձոր եզդիաբնակ համայնքի արդյունքները
Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնեմ, որ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Մեծաձոր համայնքում կայացած ընտրությունների արդյունքներով մեր սատարած թեկնածուն՝ համայնքի գործող ղեկավար Մրազ Միրոյանը, հաղթել է՝ ստանալով վավեր ձայների 76,36%-ը։
Քվեարկությանը մասնակցել է 56 ընտրող։
Մրազ Միրոյան՝ 42 ձայն (76,36%)։
Ջամալ Սալմոյան՝ 13 ձայն (23,64%)։
Անվավեր քվեաթերթիկ՝ 1։
Շնորհավորում ենք Մրազ Միրոյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և մաղթում արդյունավետ աշխատանք՝ հանուն Մեծաձոր համայնքի խաղաղ ու կայուն զարգացման։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
