«Ռուսաստանը չի կարող թույլ տալ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ». Բունդեսթագի պատգամավոր
Միջազգային«Ռուսաստանը չի կարող թույլ տալ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ», - ասում է Բունդեսթագի պատգամավորը:
Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավոր Մաքսիմիլիան Կրահը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի ազգային անվտանգության համար։
Քաղաքական գործչի խոսքով, եթե Նապոլեոնը կամ Հիտլերը հարձակում սկսեին ռուս-ուկրաինական ներկայիս սահմանից, նրանց ռազմական արշավների արդյունքը կարող էր բոլորովին այլ լինել։
Կրահը կարծում է, որ Մոսկվան ստիպված է ձգտել Ուկրաինայի համար չեզոք կարգավիճակի, քանի որ ՆԱՏՕ-ն դիտարկում է որպես պոտենցիալ թշնամական ռազմական դաշինք։