Ուժեղներին սկսել է կրծել կասկածի որդը Լոս Անջելեսում 12 տարվա մեջ ամենաուժեղ երկրաշարժն է գրանցվել Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2027 թվականին Նարեկ Կարապետյանը Փաշինյանից պահանջում է պատասխանել՝ հրաժարական կտա՞, եթե ընդդիմությունը չքվեարկի սահմանադրության նախագծին Վարչապետը Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում մասնակցել է պատարագի Ամանորյա հանգստյան օրերի ժամանակացույցը․ ինչ պետք է իմանալ Հիշողությունից ծնված «Երեք քույրը»․ Շահվերդյանի վերադարձը Չեխովին ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 11:00-ի դրությամբ Ժամը 12․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ. ՆԳՆ Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

IBA - Ի ՆԱԽԱԳԱՀԻ ԳԱՎԱԹ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ. 4 ՀԱՅ ԿԱՇՎԵ ՁԵՌՆՈՑԻ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՄԵԿ ՕՐՈՒՄ

Սպորտ

Թուրքիայում շարունակվող IBA - ի նախագահի գավաթ Բռնցքամարտի մեծ միջազգային մրցաշարում, նոյեմբերի 28֊ին գերազանց արդյունք են ցուցաբերել Հայաստանի ներկայացուցիչները, մեր 4 կաշվե ձեռնոցի մարտիկները բոլորն էլ փայլուն հաղթանակ են տոնել, ընդ որում մեկը նոկաուտով։ 75 կգ քաշային ՄԱՐԱՏ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ մենամարտի երրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Թուրքմենստանի ներկայացուցչին։ Մինչև 55 կգ քաշային ԺԻՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ հաղթեց Կոդիուվարը ներկայացնող Գլուար Կոլոնգո Բակուբային, մինչև 80 կգ քաշային ԱՐՏՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ուժեղ էր Թաիլանդի ներկայացուցիչ Վիրապան Ջոնգջոհոյից, իսկ 85 կգ քաշային ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ առավելության է հասել Հնդկաստանի ներկայացուցիչ Պարվիի հանդեպ։ Իսկ այսօր, մրցումային երրորդ օրը մեր երկիրը ունի 5 ներկայացուցիչ, երկրորդ մենամարտը կունենա ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԸ, մեկնարկային մենամարտեր կանցկացնեն ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆԸ, ԱՐԱՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ և ՌՈՒԲԵՆ ԳԱՐԲՈՅԱՆԸ։ Հաջողություն մեր կաշվե ձեռնոցի մարտիկներին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ