Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով «Все по плану».Փաշինյանի սյուրպրիզը պատգամավորներին Հանդարտվեք, վարչապետին դժվար, բայց հաղթական տարի է սպասվում Ռուսական «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները մտնում են սպառազինության մեջ. Military Chronicle ԱՀԱԶԱՆԳ. Ի՞նչ պետք է անի այն հիվանդը, ով չունի դեղը գնելու ֆինանսական հնարավորություն Կալիֆոռնիայում 5.0 մագնիտուդով երկրաշարժի պատճառով ինքնաթիռը դադարեցնել է վայրէջքը Լոս Անջելեսում (Տեսանյութ) Գիտնականները տասնյակ առեղծվածային ռադիոազդանշաններ են հայտնաբերել այլմոլորակային կյանքի որոնման ժամանակ Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն թեմական եկեղեցիներում «Յարս» շարժական միջուկային հրթիռային համակարգերի տեղաշարժը «հանկարծակի աճել է» (Տեսանյութ) Հայաստանի 12 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են. տեղամասերը բացվեցին

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

Եղանակ

Հանրապետության տարածքում նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 1-ին և 2-ին, 3-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։

Նոյեմբերի 30-ի գիշերը և առավոտյան ժամերին առանձին շրջաններում տեղումները կլինեն զգալի։

Դեկտեմբերի 3-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-3-ն առանձին լեռնային շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։

 

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ի և 2-ին ցերեկային ժամերին շրջանների զգալի մասում աստիճանաբար կնվազի 2-3, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 29-ի և դեկտեմբերի 3-ի ուշ երեկոյան ժամերին, նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ին և 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 3-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ