Հայաստանն՝ առանց ռուսաստանի. օգո՞ւտ, թե՞ վնաս Խցանումների առաջացմանը նպաստում են ոչ միայն վթարները, այլև խաչմերուկների ծանրաբեռնումը, վերջին պահին երթևեկության հոսք մտնելը․ Մասանագետը տալիս է խնդրի լուծման բանալին Խաղաղություն թուրքի հե՞տ, ձեր պապերն ու տատերը ձեզ ոչինչ չեն պատմե՞լ․ Ալլա Հակոբյան Բաթումիի օդանավակայանում իսրայելցի և թուրք ֆուտբոլային երկրպագուների միջև կռիվ է սկսվել (Տեսանյութ) Ռուսական ուժերը մտել են Զապորոժիեի մարզի Յուրկովկա բնակավայր. Օրեխովոյի ճակատը զրկված է մայրուղիներից Գերմանիայում՝ Ուկրաինայի համար անօդաչուների գործարանը ուժեղացված պահպանության տակ են վերցրել. Bild Քուշներ. Ուկրաինայում խաղաղությունը պահանջում է զիջումներ անել Ռուսաստանին Մելոնին կարծում է, որ Զելենսկին «գցում է իրեն». La Repubblica Զելենսկին պահանջել է Ղրիմի կամրջի լիակատար ոչնչացումը. The Telegraph Հարություն Խաչատրյանը վերընտրվեց Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնում

Հայաստանն՝ առանց ռուսաստանի. օգո՞ւտ, թե՞ վնաս

Հանդիպում

Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱԶԳԱՆՈՒՇ ՄԻՀՐԱՆՅԱՆԸ վերլուծել է այն հետեւանքները, որոնք կարող են սպասվել Հայաստանին Երեւանի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների հետագա սրացման դեպքում։

ԻՄԻՋԻ ԷՖԵԿՏ

— Ինչպե՞ս են Հայաստանի օրենսդրական շրջանակի ներկայիս փոփոխություններն ազդում նրա մրցունակության վրա արտաքին շուկայում։

— Ներկայումս Հայաստանի տնտեսական դաշտում տեղի են ունենում ծայրահեղ հակասական գործընթացներ։ Հայաստանի ղեկավարությունը մի կողմից կանոնակարգում է անցումն ազատ շուկային։ Մյուս կողմից՝ փորձում է ձեռքից բաց չթողնել իրավիճակի վերահսկողությունը։ Թույլ չի տալիս իրեն ոչ ձեռնտու պայմանադիր կողմի (կոնտրագենտ) մուտք գործելն այս շուկա, կոշտ քաղաքական արգելափակոցներ է դնում ուղիղ տնտեսական ներգործությամբ, երբ ցանկացած օրենսդրական-նորմատիվային սահմանափակում հանգեցնում է ապրանքների եւ ծառայությունների մրցունակության նվազմանը։

Հայաստանը մի երկիր է, որն իր ինքնիշխան կերպով գործելու ողջ ընթացքում վիթխարի աջակցություն է ստացել հենց միգրանտների եկամուտների միջոցով, որոնք ձեւավորում են պահանջարկի բարձր մակարդակ եւ ապահովում առեւտրի աճը երկրի ներսում։ Եվ կա նոր արգելափակոցների առաջացման սպառնալիք՝ որոշակի իրավասությունների փոխանցման, նոր հմտությունների եւ գիտելիքների ձեւավորման, մտածելակերպի փոփոխության համար՝ հաշվի առնելով այն երկրի օրենսդրությունը, որտեղ պատրաստվում են գնալ աշխատանքային միգրանտները։

Մասնավորապես, սփյուռքի հետ կապերի խզումը կհանգեցնի մրցակցային առավելության կորստին, որն ունեն Հայաստանից գնացած միգրանտները. սա սփյուռքի աջակցության եզակի գործոն է: Այսօր ընդունող երկրների աշխատանքային ռեսուրսների շուկաները ապրում են ուժեղ ճգնաժամային ցնցումներ, ուստի՝ այս շուկաներում մրցակցությունը կուժեղանա, ինչը կհանգեցնի երկրի սահմաններից դուրս աշխատանքային գործունեություն իրականացնելու դեպքում եկամտաբերության նվազմանը եւ միգրանտներից դրամական միջոցների ստացման նվազմանը, որոնք պահում են ե՛ւ իրենց ընտանիքը ե՛ւ ազգային տնտեսությունը: 2025 թվականի տվյալները խոսում են հենց Ռուսաստանում աշխատանքային միգրացիայի գերակշռության մասին, քանի որ այնտեղ գոյանում է միգրանտներից ստացվող մուտքերի ավելի քան 80 տոկոսը:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՆ ՄԻԱՅՆ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՀԱՄԱՐ

— Կենտրոնական Ասիան դիտարկո՞ւմ է Հայաստանի տնտեսությունը օգտագործման առումով։

— Կենտրոնական Ասիան, բոլոր հինգ հանրապետությունները լոգիստիկայում կրկնակի ուղեփակումներով տնտեսություններ են, որոնք չունեն ելք դեպի ծովային միջանցքներ եւ վերջին 20 տարիների ընթացքում ակտիվորեն փորձում են ձեւավորել ցանկացած տարբերակված (դիֆերենցված) մատույց (մոտենալու տեղ) դեպի դրանց: Մինչեւ 2022 թվականը հիմնականը ռուսական միջանցքն էր՝ ամենապաշտպանվածը, հարմարը, նվազագույն քանակի մաքսային արգելափակոցներով եւ այս առումով նախընտրելի ոչ միայն Կենտրոնական Ասիայի, այլեւ Չինաստանի եւ ավելի վաղ՝ Եվրոպայի համար:

Սակայն պատժամիջոցային սահմանափակումների պատճառով անհրաժեշտություն առաջացավ փնտրելու նոր տարբերակներ: Այս դեպքում Զանգեզուրի միջանցքը, որն անցնում է Հայաստանով, ամենաաննշանն է մի քանի պատճառով: Կենտրոնական Ասիայի հանրապետությունները միջանցքի նեղ պարանոց ընկնելու համար պետք է անցնեն իրենց բեռների փոխադրման մի քանի մուլտիմոդալ տրանսպորտային ցիկլ, ինչը նշանակում է նրա արժեքի էական թանկացում, ժամանակի բավական մեծ կորուստ եւ բեռնամբարձության առումով բազմաթիվ սահմանափակումներ:

Եվ այստեղ ոչ թե քաղաքական, այլ հենց աշխարհագրական տեսանկյունից նրանք միշտ կփնտրեն առավել օպտիմալ տարբերակներ, որոնք նվազագույնի կհասցնեն բեռնաթափումների, վերաբեռնումների, փոխադրամիջոցի փոփարինումների քանակը: Այսինքն՝ Հայաստանը մեծ հետաքրքրություն չի ներկայացնում: Դա ավելի շուտ պահեստային ապահովական տարբերակ է, եթե մյուս միջանցքները չգործեն: Դրանցից առավել մեծ նշանակություն ունի Միջին միջանցքը, որը կառուցում են Կենտրոնական Ասիայի հանրապետությունները Աֆղանստան, այնուհետեւ դեպի Պակիստան ելքով: Եթե դիտարկենք Կենտրոնական Ասիայի հանրապետությունների առեւտրի կառուցվածքը, ապա նրա մեջ չկա բեռներով լցվածության այդքան մեծ ծավալ: Հետեւաբար, Հարավային Կովկասի հանրապետությունների նեղ պարանոցով անցնելը փոխհատուցվելիության տեսանկյունից իմաստ չունի: 

Մեկ այլ խնդիր կապված է ոչ միայն Կենտրոնական Ասիայի բոլոր հանրապետությունների, այլեւ մայրցամաքային եվրասիական տարածաշրջանի, այդ թվում՝ Չինաստանի, Մոնղոլիայի եւ Կորեայի ապրանքային կառուցվածքի, արտահանման եւ ներմուծման ապրանքակազմի հետ, որոնք կառուցում են ավելի շահավետ ճանապարհներ: Դրանցից մեկը Չինաստանի միջով ծովային ճանապարհն է՝ շրջանցելով Հնդկական օվկիանոսը եւ շարունակելով դեպի Ատլանտյան օվկիանոս: Մյուս ճանապարհը Միջերկրական ծովով է: Իսկ այսօր արտահանվող ռեսուրսների առումով, հիմնականում հումքի, թափ են առնում երկու հիմնական միջանցքներ՝ «Հյուսիս-Հարավը» եւ Հյուսիսային ծովային ճանապարհը:

Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա ավելի շուտ այստեղ ԱՄՆ-ի շահագրգռվածությունն է՝ Կենտրոնական Ասիայի երկրներից դուրս բերելու ռազմավարական նշանակության հանքանյութերը: Չպետք է մոռանալ նաեւ Չինաստանի մասին, որը նույնպես մրցակցում է Կենտրոնական Ասիայում բավականաչափ հազվագյուտ մետաղների պաշարների համար: Այդ պատճառով այստեղ հարցը տրանսպորտային միջանցքների կառուցումն է՝ հաշվի առնելով ռազմավարական անվտանգությունն ու թվային տեխնոլոգիաների զարգացումը։

— Կարո՞ղ է արդյոք Հայաստանի տնտեսությունը դիմակայել թուրքական էքսպանսիային։

— Հայ արտադրողների համար մեծանում են ռիսկերը՝ շուկայի բաց լինելու եւ այս շուկա ավելի մրցունակ արտադրանք մտնելու հետ կապված։ Սա կհանգեցնի սեփական վաճառահանման շուկայի նեղացմանը եւ դրա փոխարինմանը թուրքական ծագման ապրանքների գերակշռությամբ ներմուծված արտադրանքով՝ ելնելով աշխարհագրությունից եւ այն աշխարհաքաղաքական ազդեցություններից ու համաձայնություններից, որոնք մենք տեսնում ենք։

Պրեոբրաժենսկի շուկայում հայկական արտադրանքով մոսկվացիների համար հայտնի առեւտրային կետերից մեկը, ինչպես եւ մյուսները, այժմ լավ ժամանակներ չեն ապրում։ Այստեղ կարելի է խոսել ոչ թե ներմուծված ապրանքների ճնշող տիրապետության մասին, այլ արդյունաբերական ներուժի կորստի մասին, քանի որ այս կամ այն երկրի շուկայում եւ սպառողական զամբյուղում որքան մեծ են տիրապետող ներմուծված արտադրանքի ծավալը եւ համամասնությունը, այնքան մեծ է այդ երկրի կախվածությունը այդ արտադրանքի եւ ապրանքների մատակարարից։ Բնականաբար, հայ արտադրողների մրցունակությունը կարող է չդիմանալ նման ազատ մրցակցությանը, եւ ներքին շուկան կարող է եթե ոչ ամբողջությամբ կորսվել, ապա էականորեն կրճատվել։

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ

— Իրանը կարո՞ղ է փոխարինել Ռուսաստանին Հայաստանի տնտեսության մեջ։

— Նախագծեր կան, դրանք քննարկվում են, սակայն դեռեւս չեն իրագործվել։ Եթե խոսենք Իրանի մասին որպես գործընկերոջ, որը կարող է աջակցել հայ արտադրողների տնտեսական մրցունակությանը, ապա պատասխանը միանշանակ է՝ ո՛չ։

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Իրանի միջեւ գլխավոր տնտեսական գործարքին՝ գազի փոխանակմանը էլեկտրաէներգիայով, ապա այն փաստացի գործում է։ Սակայն այսօրվա դրությամբ Իրանի տնտեսական վիճակը ճգնաժամային է։ Եվ գազի մատակարարումների հարցը, ակնհայտորեն, կդիտարկվի գնի մակարդակի տեսանկյունից։

Սա նշանակում է, որ ֆիզիկական ծավալը կարող է փոխարինվել։ Բայց արդյո՞ք Հայաստանը ի վիճակի է վճարել այս գազի մատակարարման ներկայումս գործող համաշխարհային գներով։ Այսօր Հայաստանը իրանական գազի 1 խորանարդ մետրի համար մատակարարում է մոտավորապես 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Այժմ Հայաստանի կառավարությունը շեշտը դնում է վերականգնվող փոքրածավալ աղբյուրների վրա, բայց դրանք անկարող են արտադրել էներգիայի այն ծավալը, որը կծածկի գոնե ներքին պահանջմունքները, էլ չասած արդեն արտահանման ներուժը պահպանելու մասին։

Հետեւաբար, դրված է Հայաստանի տնտեսական ներուժը պահպանելու եւ Իրանի մատակարարումները փոխհատուցելու հնարավորության հարցը։ Չարժե նույնիսկ խոսել հայկական տնտեսության մեջ Ռուսաստանին փոխարինելու Իրանի կարողության մասին։ Իսկ Հայաստանը կկարողանա վճարել գազի համար համաշխարհային գներով՝ միայն ի վնաս իր սպառողների։ Այսինքն՝ կկրճատվի գազի սպառման ծավալը, քանի որ ձեռնարկությունների եւ սպառողների մեծ մասը չի դիմանա էներգակիրների գների աճին, եւ դա կհանգեցնի նրանց սնանկացմանը։

— Հետեւաբար, եթե Հայաստանը Ռուսաստանին այլընտրանք է փնտրում, ապա, ի վերջո, այն կգտնի ի վնաս իրե՞ն։ 

— Տնտեսությունը չի հանդուրժում դատարկություն։ Մեկը հեռանում է, գալիս է մյուսը։ Ի՞նչ ունենք մենք այսօր։ Հայաստանի արդյունաբերական արտադրության մրցունակության բավական լավ մակարդակ, հատկապես գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման եւ երկրում արտադրվող արդյունաբերական ապրանքների փոքր քանակի մեջ։ Բավական արագ է զարգանում թվային, տեղեկատվական եւ համակարգչային տեխնոլոգիաների ոլորտը, որն այժմ հենվում է համեմատաբար էժան էներգաապահովման վրա։ Եվ այս համատեքստում Հայաստանի տնտեսությունը ցուցադրում է լիովին կայուն միտումներ։ Այնուամենայնիվ, Մոսկվան չի փոխել Երեւանի հետ իր համագործակցության պայմանները՝ էժան էներգառեսուրսների հասանելիությունը, որը ձեւավորում է հայկական արտադրանքի գնային մրցունակությունը, ինչը թույլ է տալիս հանրապետությանը լուծելու իր ներքին խնդիրները։

Իսկ եթե ​​նա պահանջի ռուսական կապիտալի դուրսբերումը երկրից, ապա հարցերի մի ամբողջ շարք կառաջանա սեփականության, արտադրության գործոնների, ռեսուրսների, պատրաստի արտադրանքի, հումքի մատակարարման արժեքի առումով։ Ելնելով դրանից՝ հարկավոր է մանրակրկիտ վերլուծել, թե ինչ են առաջարկում Հայաստանի տնտեսությանը այլընտրանքային գործընկերները, պայմանականորեն՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը, նրա տեխնոլոգիականության, մրցունակության եւ, համապատասխանաբար, արդյունավետության աճի տեսանկյունից։

Բայց վերջին հաշվով բոլոր երեք բաղադրիչներն էլ պետք է հանգեցնեն բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, քանի որ ցանկացած տնտեսություն գոյություն ունի միայն մեկ նպատակով՝ բարձրացնելու կոնկրետ մարդկանց բարեկեցության մակարդակը, այլ ոչ թե ինչ-որ վաղանցիկ ոլորտների, գործունեության տեսակների կամ կապիտալի։

Վերադառնալով Թրամփի ճանապարհին (TRIPP), որն ըստ համաձայնագրերի կկառուցվի ԱՄՆ-ի հետ (եթե այն այնուամենայնիվ իրականացվի), ապա որպես տնտեսական օգուտներ Հայաստանը կստանա միայն լրացուցիչ վճարներ բեռների տարանցման համար, քանի որ իրականում նա չի ստանում, այլ փաստորեն կորցնում է միջանցքի նկատմամբ իրական վերահսկողությունը. Ամերիկյան կողմն արդեն ստորագրել է ճանապարհը եւ ակտիվները 49 տարով կառավարելու մասին: Հայաստանի ներկայությունը այս նախագծում նվազագույնն է՝ 30 տոկոսից պակաս: Բայց եւս մեկ անգամ կրկնում եմ. տնտեսությունը չի հանդուրժում դատարկություն: Ոմանք կհեռանան, կգան ուրիշները: Գնի հարց է: Եվ այս գինը կորոշի ու կձեւավորի ոչ միայն բնակչության կենսամակարդակը, այլեւ երկրի ապագան:

ԵՎԳԵՆԻ ԴԱՎՈՒԹՈՎ

«Комсомольская правда в Армении»

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ