Խաղաղություն թուրքի հե՞տ, ձեր պապերն ու տատերը ձեզ ոչինչ չեն պատմե՞լ․ Ալլա Հակոբյան Բաթումիի օդանավակայանում իսրայելցի և թուրք ֆուտբոլային երկրպագուների միջև կռիվ է սկսվել (Տեսանյութ) Ռուսական ուժերը մտել են Զապորոժիեի մարզի Յուրկովկա բնակավայր. Օրեխովոյի ճակատը զրկված է մայրուղիներից Գերմանիայում՝ Ուկրաինայի համար անօդաչուների գործարանը ուժեղացված պահպանության տակ են վերցրել. Bild Քուշներ. Ուկրաինայում խաղաղությունը պահանջում է զիջումներ անել Ռուսաստանին Մելոնին կարծում է, որ Զելենսկին «գցում է իրեն». La Repubblica Զելենսկին պահանջել է Ղրիմի կամրջի լիակատար ոչնչացումը. The Telegraph Հարություն Խաչատրյանը վերընտրվեց Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնում ԱՀԱԶԱՆԳ. Հիվանդ խոզեր են ներմուծում, ՍԱՏՄ-ից ինձ սպառնում են՝ դատի տալ, եթե շարունակեմ հրապարակել իմ իմացածը․ «Իշխանություն» Վահրամ Խորխոռունու սպանությունը նոր փո՞ւլ է մտնում․ Նարմիանյանի փաստաբանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Բազմաթիվ կարգավորումները փոխվել են ի վնաս քաղաքացիների․Առողջության պարտադիր ապահովագրության նախատոնական սյուրպրիզները շարունակվում են

Հանդիպում

«Իրավունքի» ընթերցողները շարունակում են խմբագրություն ահազանգել ամենատարբեր խնդիրներով, այս անգամ տարեց թոշակառու Վարդան պապը վրդովված նշում է․ «եթե նախկինում շաքարային դիաբետով հիվանդներս դեղորայքներս ստանում էինք անվճար, ապա հիմա համավճարով ենք ստանում»։ 

Թոշակառու պապիկի ահազանգի եւ առհասարակ, թե ի՞նչ է կատարվում պոլիկլինիկական օղակներում զրուցել ենք «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանի հետ, ով փաստելով ահազանգի իսկությունը եկավ սկզբից․

-Մինչ ապահովագրության օրենքի ընդունումը տասնյակ տարիներ այդ հիվանդները ստացել են դեղեր առողջապահության նախարարության կենտրոնական գնումով ձեռք բերման շնորհիվ անվճար։ Սակայն հիմա ապահովագրության ներդրումից հետո մարդիկ գնում են պոլիկլինիկա, ստանում են իրենց դեղատոմսը եվ դրանով գնում են դեղատուն, իսկ նախարարությունը սահմանել է գին դեղորայքի համար։ Մեծածախներն ու մանրածախները ունեն իրեն հավելյալ գինը։ Հիմա ստացվում է, որ ոչ միայն շաքարախտով հիվանդների դեղերն են այդ կարգավիճակում այլ ընդհանրապես առողջապահական հիմնդրամի սահմանված գնի եվ վաճառքի գնի մեջ լինում են տարբերություններ, արդյունքում համավճար են մուծում դրա համար։ Այսինքն, այն խնդիրը, որը դրված էր լուծելու համար, որպեսզի քաղաքացին իր գրպանից գումարները քչացներ, ստացվում է, որ խրոնիկ հիվանդների պարագայում փաստորենհ մենք ունենում ենք ծախսեր։ Կառավարության վերջին նիստին արդեն նախագիծ է ներկայացվել եվ չզեկուցվողով էլ հաստատվել է մեկ այլ որոշում, որով եթե կրկնակի գերազանցում է ներկրողի կողմից դրված գինը, ապա ընդհանրապես չի փոխհատուցվի դեղերի համար։ Այսինքն, եթե դեղի գինը կիրկնակի թանկ լինի, ապա ապահովագրությունը ընդհանրապես չի փոխհատուցի եվ դիաբետիկները գնելու են դեղերը դեղատնային գնով։ Դա բերելու է նրան, որ մնացված խրոնիկ, կամ ուռուցքով հիվանդների գրպանի ծախսերը կմեծանան, որովհետեվ երկիրը չունի դեղերի գների կարգավորում եվ դրա հետ կապված մեծածախ եվ մանրածախ առեվտրով զբաղվող դեղերի ընկերությունները կողմնորոշիչ են դառանալու։

-Տիկին Պողոսյան, ահազանգում են, որ տնային կանչերը եւս չեն գործում, դրա վերաբերյալ ի՞նչ կասեք։

-Սկզբում նախարարությունը նպատակ ուներ շտապօգնության բարեփոխում աներ, եվ կանչերի վրա աշխատողները կատարեին կանչերի սորտավորում, եվ  օպերատորը այն կանչերը, որը կգտնի, որ հրատապ  չի, կփոխանցի պոլիկլինիկային, որոնք կգնան եվ այց կանեն ու բուժումներ կնշանակեն ու այս կերպ կբեռնաթափեին շտապօգհնության աշխատանքը։ Սակայն այս տարբերակը եվս ակտուալ չէր, քանի որ պոլիկլինիկայի բժիշկը չի կարող օրը մոտ 20 հիվանդ ընդունելուց հետո, այց կատարեր նաեվ այդ հիվանդներին։ Այդ խոսակցությունների հիման վրա որոշում կայացվեց, որ հանեն տնային կանչ հասկացությունը պոլիկլինիկաներից։ Եվ հիմա քաղաքացիները չեն կարող այդ կանչը իրականացնել, որի արդյունքում կանգնել են լուրջ խնդրի առաջ, օրինակ, եթե հիվանդ է քաղաքացին եվ պետք է անաշխատունակության թերթիկ հանի, մինչեվ իր հերթը հասնի գնա բժշկի մոտ այդ ընթացքում կլավանա, սակայն կունենա խնդիր գործատուի հետ։ Այսինքն ստեղծվել է քաոսային իրավիճակ առողջապահության համակարգում։

-Այսինքն, այն, որ նշվում է, թե 65 տարեկան անց եվ 200 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդիկ ամբողջությամբ անվճար են ստանալու իրենց բուժօգնությունը ստացվեց լրիվ հակառա՞կը։

-Իհարկե շատ քաղաքացիներ օգտվեցին այդ ապահովագրությունից ու հատկապես նախընտրական շրջանում, վիրահատություններ, բուժզննումներ, սակայն հիմա, մեր բնակչության սպասարկման քանակությունից ելնելով բուժզննում իրականացնելու համար շուրջ 600 միլիարդ գումար է պետք։ Մենք այս տարի ունեցել ենք մոտ 200 միլիարդ եվ հասկանալի է, որ չեն կարողանալու ամբողջությամբ կատարեն ապահովագրության կետերը։  Իսկ հիմա տարբեր իրավական կարգավորումներով օղակները կսեղմվեն, արդյունքում ունենալու ենք նմանատիպ իրավիճակներ, որ համավճարներ են կիրառելու, դեղերն են սկսելու ավելի քիչ  տրամադրել։ Սահմանափակումներ կլինեն նաեվ նեղ մասնագետների այցերի հետ կապված։ Եթե նախկինում այցելուն երբ ուզենար կարող էր մտնել այդ մասնագետի մոտ, ապա հիմա կկարողանան տարին մեկ կամ երկու անգամ անվճար, իսկ դրանից հետո պետք է վճարի։ Եվ այս բազմաթիվ կարգավորումները փոխվել են ի վնաս քաղաքացիների։

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ