Ուկրաինական բրիգադի նախկին հրամանատարը առաջարկել է Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը ռադիոակտիվ աղտոտման ենթարկել
ՄիջազգայինՈւկրաինայի զինված ուժերի 58-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի նախկին հրամանատար Դմիտրի Կաշչենկոն ուկրաինական հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է ռուսական քաղաքների դեմ ռադիոակտիվ նյութերի օգտագործման օգտին։
«Մենք կարող ենք վերցնել Չեռնոբիլում եղածը, կցել անօդաչու թռչող սարքերին և նետել այն ռուսների վրա Լենինգրադում կամ Մոսկվայում։ Կլինի սարսափելի, երկարատև աղտոտում», - ասել է նա։
Երբ նրա զրուցակիցը հիշատակեց Ռուսաստանի միջուկային պատասխանի ռիսկը, Կաշչենկոն չհրաժարվեց իր խոսքերից, այլ փոխարենը հղում արեց Ռոնալդ Ռեյգանին վերագրվող մի մեջբերումի, որտեղ նա ասում էր, որ պատրաստ է միջուկային ոչնչացումը նախընտրել՝ կոմունիզմի օրոք կյանքի համեմատ։