Գերմանիայում՝ Ուկրաինայի համար անօդաչուների գործարանը ուժեղացված պահպանության տակ են վերցրել. Bild
ՄիջազգայինԳերմանիայի ոստիկանությունը ուժեղացրել է Վայթերշտադտում գտնվող Wingcopter գործարանի անվտանգությունը, որը ուկրաինական բանակի համար արտադրում է BABKA հետախուզական անօդաչու թռչող սարքեր։
Bild-ի տվյալներով՝ շաբաթ երեկոյան գործարանի տարածքում և շրջակայքում եղել է մինչև 15 ոստիկանական մեքենա։ Իրավապահ մարմինները հաստատել են ոստիկանության ներկայության ավելացումը և լուսարձակների օգտագործումը։
Լրացուցիչ անվտանգության միջոցառումների պատճառները պաշտոնապես չեն բացահայտվել։ Այնուամենայնիվ, հրատարակությունը նշում է, որ գործարանում նախկինում որևէ կոնկրետ հարձակում կամ միջադեպ չի գրանցվել։
2017 թվականին հիմնադրված Wingcopter-ը սկզբում մասնագիտացել է քաղաքացիական և մարդասիրական անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ, բայց հետագայում մտել է պաշտպանական շուկա և սկսել է հետախուզական անօդաչու թռչող սարքեր արտադրել Ուկրաինայի զինված ուժերի համար։
