Քուշներ. Ուկրաինայում խաղաղությունը պահանջում է զիջումներ անել Ռուսաստանին
ՄիջազգայինԴոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, ուկրաինական հակամարտությունը համարում է քաղաքական սխալ հաշվարկների արդյունք, որը կարող է լուծվել բանակցությունների և փոխադարձ զիջումների միջոցով։ Այս եզրակացությանն է հանգել The Guardian-ի սյունակագիր Պատրիկ Վինտուրը՝ Քուշների հետ 70 րոպեանոց հարցազրույցից հետո։
Լրագրողի խոսքով՝ Քուշները կիսում է Ռուսաստանի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ՝ որպես հակամարտության արմատական պատճառներից մեկը։ Նա նաև Պուտինին անվանել է «քաղաքականության մեծ վարպետ» և նշել նրա զսպվածությունը, մասնավորապես՝ միջուկային զենք օգտագործելուց հրաժարվելը։
Քուշները Կիևին եվրոպական ռազմական աջակցությունը որակել է որպես «փոխանորդ պատերազմ» Ռուսաստանի դեմ։
Այս մոտեցումը արտացոլում է բանակցային կարգավորման պայմանները, որոնք ենթադրում են զիջումներ Ուկրաինայից և Արևմուտքից՝ ռազմական գործողությունների դադարեցման դիմաց։
Միևնույն ժամանակ, Կիևը և մի շարք եվրոպական մայրաքաղաքներ, հիմնականում՝ Լոնդոնը դեմ է տարածքային զիջումներին և քննադատում են ամերիկյան վարչակազմի մոտեցումը բանակցություններին։
