Հարություն Խաչատրյանը վերընտրվեց Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնում
ՄշակութայինՀայաստանի կինոգործիչների միության այսօր կայացած 16-րդ համագումարի օրակարգում էր նաեւ միության նախագահի ընտրությունը։ Համագումարին ներկա միության 105 անդամ՝ միաձայն վերընտրեց գործող նախագահին՝ Հարություն Խաչատրյանին, որը միակ թեկնածուն էր։
Հիշեցնենք, որ Հարություն Խաչատրյանը Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնը ստանձնում է արդեն 3-րդ անգամ։ Նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2017 եւ 2021 թվականներին։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
