Փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափը
Երևանի Կենտրոն վարչական շրջանում նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ, իսկ ազոտի երկօքսիդի պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Արաբկիր, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Ծծմբի երկօքսիդի պարունակության սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում չի արձանագրվել։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
