Վահրամ Խորխոռունու սպանությունը նոր փո՞ւլ է մտնում․ Նարմիանյանի փաստաբանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում Անգամ ԽՍՀՄ տարիներին արցախցիների անձնագրերում չէին գրում Ադրբեջանի հանրապետություն․Սամվել Բաբայանը առկա իրողությունների մասին Իմ երգացանկում եւս մեկ հայկական երգ ավելացավ․ Լյուբով Ուսպենսկայա ՇՏԱՊ. Երևանի կենտրոնում մեքենան վերածվեց մոխրակույտի Ծննդյան օրվա վերջին թվանշանը կպատմի, թե ինչ է ձեզ սպասվում 2027 թվականին Ձյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Նոյեմբերի 28. Օրվա խոսք Վերջին 24 ժամում Պետերբուրգում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի վարակի երրորդ դեպքը The Washington Post. Ռուսաստանը ցուցադրեց իր հզորությունը Պատերազմի երկրորդ օրը մենք առաջին անգամ փորձարկվող հրթիռով հարվածեցինք «Աբրահամ Լինքոլն» ավիակիրին. Իրանցի ծովակալ

Վահրամ Խորխոռունու սպանությունը նոր փո՞ւլ է մտնում․ Նարմիանյանի փաստաբանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում 1998 թվականի դեկտեմբերի 10-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վահրամ Խորխոռունու սպանության դեպքի առթիվ քրեական վարույթից անջատված մասի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Բ․Ն․-ն պատշաճ չի կատարել Վահրամ Խորխոռունու սպանության դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու, քննիչին քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու ցուցում տալու դատախազի բացառիկ լիազորությունները, ինչի արդյունքում ՀՀ գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչը իր հերթին պաշտոնեական անփութության արդյունքում քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ս․Ա.-ի առնչությունը Վահրամ Խորխոռու սպանությանը հաստատող մի շարք ապացույցների առկայության պայմաններում՝ 2000 թվականի մարտի 25-ին որոշում է կայացրել Ս․Ա․-ի նկատմամբ քրեական հետապնդումը արդարացնող հիմքով դադարեցնելու վերաբերյալ, մինչդեռ նույն քրեական վարույթի հետագա նախաքննության ընթացքում՝ 2025 թվականի հոկտեմբերի 31-ին Ս․Ա․-ի վերաբերյալ քննվող քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է իրավասու դատարան։

Բացի այդ, դատախազական պատշաճ հսկողության պայմաններում նույն քրեական վարույթով քննիչը Վահրամ Խորխոռունու սպանությանը Հ․Ն.-ի մասնակցության վերաբերյալ բավարար տվյալների առկայության պայմաններում վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում չի կայացրել, ինչի հետևանքով Հ․Ն․-ն տևական ժամանակ՝ շուրջ 25 տարի, չի ենթարկվել քրեական պատասխանատվության և միայն 2025 թվականի հուլիսի 31-ին նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և հայտարարվել հետախուզում։

Այսպիսով, վերոնշյալ փաստական տվյալներով հաստատվել է, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Բ․Ն.-ն իր պաշտոնեական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, որով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին։

Բ.Ն.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութությունը):

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ի՞նչ նոր զարգացումներ է ստացել, ըստ էության, Խորխոռունու սպանությունը փորձել ենք հետաքրքրվել գործով առանցքային մեղադրյալ համարվող Հրայր Նարիմանյանի հայաստանյան ներկայացուցիչ, փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանից, ով նախ նկատեց․

-Տարածված տեղեկության վերաբերյալ՝ որպես Հրայր Նարիմանյանի պաշտպան, հարկ ենք համարում արձանագրել հետևյալը։ Նախ՝ հաղորդագրության մեջ ներկայացված ձևակերպումները, թե իբր առկա են «բավարար տվյալներ» կամ արդեն իսկ «հաստատվել է» որևէ հանգամանք, վերաբերում են նախաքննական մարմնի կողմից կատարվող գնահատականներին և չեն կարող փոխարինել դատական քննությամբ ապացույցների անմիջական ու բազմակողմանի հետազոտմանը։ Քրեական վարույթը շարունակվում է, և յուրաքանչյուր անձի վերաբերյալ գործում է անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ մինչև մեղավորությունը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ապացուցվելը։

Երկրորդ՝ տասնամյակներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների և նախկին վարույթային որոշումների վերաբերյալ այսօր հնչող գնահատականները պահանջում են խիստ իրավական և դատավարական ստուգում՝ ներառյալ վաղեմության ժամկետների, գործող և նախկին քրեադատավարական կարգավորումների, ինչպես նաև ձեռք բերված տվյալների թույլատրելիության ու հավաստիության համատեքստում։

Պաշտպանության կողմը հետևողականորեն իրացնելու է օրենքով վերապահված բոլոր իրավունքներն ու միջոցները՝ ապահովելու վարույթի օբյեկտիվությունը և Հրայր Նարիմանյանի պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացումը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ