Նոյեմբերի 28. Օրվա խոսք Վերջին 24 ժամում Պետերբուրգում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի վարակի երրորդ դեպքը The Washington Post. Ռուսաստանը ցուցադրեց իր հզորությունը Պատերազմի երկրորդ օրը մենք առաջին անգամ փորձարկվող հրթիռով հարվածեցինք «Աբրահամ Լինքոլն» ավիակիրին. Իրանցի ծովակալ Politico. ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է արգելել չինական մեքենաների վաճառքը «Հրապարակ». Ուր է անհետացել Իշխան Սաղաթելյանը «Ժողովուրդ». Ավինյանը սկսեց կադրային ջարդը «Փաստ». Ինչո՞ւ են ուշանում «Վայլդբերրիզի» պատվերները Պատերազմն Ուկրաինայում չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ դրա արժեքը Եվրոպայի համար չափազանց բարձր չէ «Հրապարակ»․ Մենք ամբողջ կյանքներս աշխատել ենք, ռուսները կերել են

ՀԱՊԿ-ում նորմալ չեն համարում Երևանի ներկայիս կարգավիճակը. Մասադիկով

Հայաստանն ինքը պետք է որոշի՝ արդյոք հետագայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), ՏԱՍՍ-ին և «Եվրազիմուտ» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

«ՀԱՊԿ-ում նորմալ չեն համարում Երևանի ներկայիս կարգավիճակը, քանի որ նա փաստացի սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին»,- արձանագրել է Մասադիկովը։ Սակայն, նրա խոսքով, «որոշումը մնում է հայկական կողմին. պարտքի մարումից հետո ՀԱՊԿ աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը, ներառյալ աշխատակիցների գործուղումը, կարող է վերականգնվել»։

Գլխավոր քարտուղարը նշել է, որ «կազմակերպությունը գործում է խիստ կանոնադրության համաձայն և մտադիր չէ արհեստականորեն սրել իրավիճակը, սակայն չի կարող անտեսել անդամներից մեկի չմասնակցելը հավաքական գործերին»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ