«ՊԱՊԻԿԻՍ ԵՂԲԱՅՐԸ ԵՂԵԼ Է ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԶԻՆՎՈՐԸ»
Նոյեմբերի 26-ը գործարար, բարերար, ֆիզիկոս, ծնունդով Շիրակի մարզի Հայրենյաց գյուղից ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 81 տարեկան։
Iravunk. com - ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Հարությունյանի հուշարձանին այցելեցին կինը տիկին Հասմիկը, դուստրը Ամալյան, հարազատներ, ընկերներ, Հայրենյացի վարչական ղեկավար Գևորգ Մարտիրոսյանը, համագյուղացիներ։ Ներկաները ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին։Տեր Եղիշե քահանան կատարեց հոգեհանգստյան կարգ, խորհրդանշական է, որ Հարությունյանի թոռը Մուշեղը, քահանայի հետ միասին անցկացրեց հոգեհանգստյան կարգը։ 1967 թվականին, երբ Ռաֆիկ Հարությունյանը տակավին 22֊ամյա պատանի էր, հասցրել էր արդեն լինել Հայաստանի ըմբշամարտի չեմպիոն, նվաճել ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչումը, հանրապետական թերթերը սկսել էին նրա մասին այսպես գրել. «Նա արդեն բարձրանում է իր փայփայած երազների աստիճանով»։ Սակայն, նա ուներ մեկայլ տարերք ֆիզիկան էր, որով նա չսահմանափակվեց։
«Նախնիներս Սասունից էին, հպարտությամբ կրկնում էր հաճախ, պապիկիս եղբայրը Հարութիկը եղել է, զորավար Անդրանիկի զինվորը», Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում նշեց Ռաֆիկ Հարությունյանի դուստրը, դասախոս ԱՄԱԼՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։
«Շատ հպարտ եմ, որ Ռաֆիկ Հարությունյանի դուստրն եմ, մենք պատվով շարունակում ենք նրա գործը, 1993֊ին հիմնել է «Նարեկ» ընկերությունը, գործընկեր համարելով իտալացիներին»։ Նշենք, որ Հարությունյանի ավագ դուստրը Սոնա Հարությունյանը Իտալիայում է բնակվում, սակայն կապը միշտ պահում է հայրենիքի հետ, նա Վենետիկի Կա Ֆո Սկարի համալսարանի հայագիտության ամբիոնում դասախոս է, ավագ գիտաշխատող։ Արտերկրում արթուն է պահում հայի ոգին։ Սոնա Հարությունյանը, թարգմանել Հայոց Ցեղասպանությանը նվիրված «Արտույտների ագարակը» ֆիլմը։
Նշենք, որ «Սուրբ Աստվածածին» եկեղեցում էլ ժամերգության ընթացքում Տեր Եղիշե քահանան աղոթք հղեց առ Աստված։ Քանի որ Հարությունյանը շատ կամեցող մարդ էր, ամեն տարի հարազատները քաղցրավենիքով լի տոպրակներ են բաժանում երեխաներին,այս անգամ էլ բաժանեցին, զուտ Հարությունյանի հոգու հանգստության համար։Նա շատ նվիրված էր ծննդավայր Հայրենյաց գյուղին, եկեղեցու բարերարներից էր։ Ռաֆիկ Հարությունյանի պայծառ հիշատակը վառ է հարազատների, ընկերների, նրան ճանաչողների սրտերում։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
