Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել

Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին

Տնտեսություն

Նոյեմբերի 26-ին կայացավ Ամերիաբանկի Investor's Day հատուկ միջոցառումը՝ նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին: Միջոցառումը միավորել էր ներդրողներին՝ Ամերիաբանկի և վրացական առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Galt & Taggart-ի ներկայացուցիչների մասնագիտական ելույթների և ֆինանսական շուկաների ու ներդրումային հնարավորությունների վերաբերյալ քննարկումների շուրջ:

Investor's Day-ն Ամերիաբանկի ներդրումային թիմի կողմից կազմակերպվող միջոցառումների շարք է, որի նպատակն է միավորել ներդրումներով հետաքրքրված մարդկանց, իրականացնել փորձի փոխանակում և նպաստել ներդրումային մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը մեր երկրում: Շարքի առաջին միջոցառումը կազմակերպվել է դեռևս 2025 թվականի սեպտեմբերին, իսկ մինչ օրս կայացել է արդեն 15 նման հանդիպում:

«Investor's Day-ը մեզ համար ոչ միայն տեղեկատվության փոխանակման հարթակ է, այլև հնարավորություն՝ ներդրումներով հետաքրքրված մարդկանց հավաքելու մեկ տեղում և փորձագետների հետ ուղիղ շփման առիթ ստեղծելու: Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում հայկական և վրացական կապիտալի շուկաներն էին, քանի որ տարածաշրջանային շուկաների ըմբռնումը ներդրողներին թույլ է տալիս տեսնելու ավելի լայն հնարավորություններ և կայացնելու առավել հիմնավորված որոշումներ»,- նշեց Ամերիաբանկի ներդրումային թրայբի ղեկավար Արտուշ Ենգիբարյանը:

«Որպես Վրաստանի առաջատար ներդրումային բանկ՝ Galt & Taggart-ն ակտիվ դերակատարում ունի երկրի կապիտալի շուկայի զարգացման գործում՝ համագործակցելով բիզնեսների, ներդրողների և շուկայի այլ մասնակիցների հետ՝ ընդլայնելու ներդրումային հնարավորությունների հասանելիությունը։ Այս փորձառությունը նաև հիմք է հանդիսանում Հայաստանի ֆինանսական հաստատությունների և կապիտալի շուկայի մասնակիցների հետ մեր համագործակցության համար, որի շրջանակում մենք փոխանակում ենք գիտելիք և դիտարկում երկու շուկաներում առկա հնարավորությունները։ Investor Day-ն առանձնահատուկ արժեքավոր հարթակ էր այս համագործակցությունն ավելի լայն լսարանին ներկայացնելու, վրացական շուկայի վերաբերյալ մեր փորձն ու դիտարկումները կիսելու և երկու երկրների ներդրողների միջև երկխոսությունը խթանելու համար։ Նման նախաձեռնությունները կարևոր քայլ են հայ և վրացի ներդրումային համայնքների միջև առավել ամուր կապեր ձևավորելու ճանապարհին», - նշել է Galt & Taggart-ի կապիտալի շուկաների ղեկավար Վանո Կիկվիլաշվիլին։

Ներկայացրելով Ամերիաբանկի փորձառությունը ներդրումային ոլորտում` Ամերիաբանկի ներդրումային խորհրդատվության պրոդուկտի ղեկավար Գայանե Գևորգյանը Investor's Day-ի շրջանակում անդրադարձավ Հայաստանի տնտեսական հեռանկարներին, կապիտալի շուկայի զարգացմանը և հայկական պարտատոմսերում ներդրումային հնարավորություններին։

Galt & Taggart-ի ներկայացուցիչներն իրենց հերթին անդրադարձան Վրաստանի կապիտալի շուկային և հարկային համակարգին։ Մասնավորապես, ընկերության վաճառքների ղեկավար և փոխնախագահ Լաշա-Գեորգի Չիվաձեն և կապիտալի շուկաների ղեկավար Վանո Կիկվիլաշվիլին ներկայացրել են Վրաստանի տնտեսության ընդհանուր պատկերը, դրա հիմնական առանձնահատկություններն ու աճի հեռանկարները, ինչպես նաև անդրադարձել երկրի կապիտալի շուկայի զարգացման ներուժին և առկա ներդրումային հնարավորություններին։

Ելույթներին հաջորդել է հարցուպատասխանի ձևաչափով քննարկում, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել փոխանակելու տեսակետներ և ավելի խորությամբ ծանոթանալու երկու երկրների ներդրումային միջավայրի առանձնահատկություններին։

Galt & Taggart-ի մասին

1995 թվականին հիմնադրված Galt & Taggart-ը, որը հանդիսանում է Lion Finance Group PLC-ի դուստր ընկերությունը, Վրաստանի առաջատար ներդրումային բանկերից է։ Ընկերությունը մատուցում է ներդրումային բանկային ծառայությունների ամբողջական շրջանակ՝ ներառյալ բրոքերային ծառայություններ, ֆինանսական խորհրդատվություն, պարտքային և բաժնային կապիտալի ներգրավում, ինչպես նաև սեփական հետազոտական գործունեություն։ 

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը շարունակաբար ներդնում և կատարելագործում է նորարարական պրոդուկտներ, ծառայություններ և հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ 

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

https://youtu.be/MvXkaS0BhSk?si=dZyeSfx4NwMPf1j6

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ