Խցանումների առաջացմանը նպաստում են ոչ միայն վթարները, այլև խաչմերուկների ծանրաբեռնումը, վերջին պահին երթևեկության հոսք մտնելը․ Մասանագետը տալիս է խնդրի լուծման բանալին Խաղաղություն թուրքի հե՞տ, ձեր պապերն ու տատերը ձեզ ոչինչ չեն պատմե՞լ․ Ալլա Հակոբյան Բաթումիի օդանավակայանում իսրայելցի և թուրք ֆուտբոլային երկրպագուների միջև կռիվ է սկսվել (Տեսանյութ) Ռուսական ուժերը մտել են Զապորոժիեի մարզի Յուրկովկա բնակավայր. Օրեխովոյի ճակատը զրկված է մայրուղիներից Գերմանիայում՝ Ուկրաինայի համար անօդաչուների գործարանը ուժեղացված պահպանության տակ են վերցրել. Bild Քուշներ. Ուկրաինայում խաղաղությունը պահանջում է զիջումներ անել Ռուսաստանին Մելոնին կարծում է, որ Զելենսկին «գցում է իրեն». La Repubblica Զելենսկին պահանջել է Ղրիմի կամրջի լիակատար ոչնչացումը. The Telegraph Հարություն Խաչատրյանը վերընտրվեց Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնում ԱՀԱԶԱՆԳ. Հիվանդ խոզեր են ներմուծում, ՍԱՏՄ-ից ինձ սպառնում են՝ դատի տալ, եթե շարունակեմ հրապարակել իմ իմացածը․ «Իշխանություն»

Շահ Իսմայիլին Ադրբեջանում ներկայացնում են որպես ադրբեջանական առաջնորդի

Սեֆյան Իրանի հիմնադիր շահ Իսմայիլն Ադրբեջանում ներկայացվում է որպես ադրբեջանական պետության հիմնադիր և ազգային պատմության կարևորագույն դեմքերից մեկը։ Նրա մասին երգեր են գրվում, ֆիլմեր նկարահանվում։ Ավելին՝ 1993 թվականին նույնիսկ սահմանվել է նրա անունը կրող պետական շքանշան։ Անհավանական է, չէ՞: Նույնքան անհավանական կլիներ, եթե Նապոլեոն Բոնապարտը համարվեր ճապոնացի:

 

Շահ Իսմայիլը հիմնադրել է Սեֆյան Իրանը, որի կարևոր կենտրոններից մեկը Թավրիզն էր, իսկ արքունիքի պաշտոնական լեզուն՝ պարսկերենը։ Շահի պատմական կերպարն ու ժառանգությունը պատկանում են Սեֆյան Իրանի պատմությանը և չեն կարող վերագրվել ժամանակակից ադրբեջանական ազգային ինքնությանը։

 

Գեղարդ հիմնադրամ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ