Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են «Իրավունք». Հաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ

ՔՊ–ական 8 համայնքապետ Իրինա Յոլյանի դեմ հայց են ներկայացրել

Իրավական

ՔՊ-ական 8 համայնքապետ դատական հայց են ներկայացրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Իրինա Յոլյանի դեմ՝ պահանջելով հերքում և դրամական փոխհատուցում։ Այս մասին Սպուտնիկ Արմենիան տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Համայնքապետներն ընդդիմադիր պատգամավորից պահանջում են 500 հազարից մինչև 3 միլիոն փոխհատուցում վճարել։

Պատճառը հոկտեմբերի 29-ին ԱԺ ամբիոնից Յոլյանի ելույթն է, որի ընթացքում նա հայտարարել էր, թե ՔՊ-ական համայնքապետներն ընկերություններ են հիմնել և պետական բյուջեն մսխում են անորակ ասֆալտապատման աշխատանքներով։ Նա ասել էր, թե մամուլում բազմաթիվ հրապարակումներից հետո Քննչական կոմիտեն և Հակակոռուպցիոն կոմիտեն համապատասխան գործողություններ չեն իրականացնում և սերիալներ ու մարտաֆիլմեր չեն նկարում, որովհետև պորտալարով կապված են իշխանությունների հետ։

Մամուլը գրել էր, թե դրանից հետո Փաշինյանը հանձնարարել է իշխանության ներկայացուցիչներին հորդորել համայնքապետներին դատական հայցեր ներկայացնել Յոլյանի դեմ՝ համայնքային ծրագրերում կոռուպցիայի վերաբերյալ նրա հայտարարություններից հետո։

Արդեն իսկ Յոլյանի դեմ հայցեր են ներկայացրել Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը (նրա հայցը դատարանը վերադարձրել է), Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Գառնիի համայնքապետ Տիգրան Պողոսյանը, Սիսիանի համայնքապետ Հովսեփ Առաքելյանը, Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ