Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո

Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

 

2611PN+

ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՊ

(ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ ԱԼԻԵՎԻ ՊԱՀԱՆՋՈՎ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ըստ միջազգային սահմանադրագետների, Նիկոլը էնքան ա չաղացել, որ նախկին նախագահների կարած Սահմանադրությունը էլ հագով չի:

**

 ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ

 (ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՏԺԱԽՈՒՑԸ ՓՈՔՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ` ԽՑՈՒՄ ՆՍՏԵԼՈՒ ՏԵՂ ՉԿԱ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Հմի տենց էլ չհասկացանք, որ Ռոբերտ Քոչարյանին նստեցրել են, բա խի նստելու տեղ չկա։

 **

 ՇՈՒՆԸ ՀԱՉԻ, ՔԱՄԻՆ ՓՉԻ

 Ըստ քաղտեխնոլոգների` Նիկոլը քանի որ զադնի չունի, Սահմանադրության հանրաքվեն մինչեւ վերջ է տանելու, ինչքան էլ ընդդիմությունը փորձի հետեւից կախվել։

**

ԻԼՀԱՄԸ` ՆԻԿՈԼԻՆ

 (ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ԴԵՄ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ընդդիմությունը կդիմադրի, քացով կխփի, նույնիսկ կկծի... Բայց դուք ուշադրություն մի դարձրեք, դա հին, կովկասյան սովորույթ է։

 **

НЕ ПО ПОНЯТИЯМ

 (ԱԼԻԵՎՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ 6 ՔՎԵ ՊԱԿԱՍԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ըստ քաղտեխնոլոգների` Նիկոլը ԱԺ-ում ընդդիմադիրներին էն օրն ա գցում, որ շունը ձեռներից հաց չի վերցնում քիչ չի, հիմա էլ ուզում ա նրանցից шестёрка սարքի։

 **

 ԱՎԻՆՅԱՆԻ ԵՐԳԸ

 (ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ՄՈՏ ՆԿԱՐԵԼՎՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ավլեմ, թափեմ փոշին…

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ