Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել
ՀասարակությունՊատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել։
30-ամյա ռուս տղամարդը 30-40 մետր բարձրությունից ընկել է բնակելի համալիրի չորրորդ հարկում գտնվող լողավազանը։ Նա հազիվ էր շնչում և անկապ խոսում, երբ ջրից դուրս են քաշել։ Ըստ «Դեյլի Նյուզ»-ի՝ նա շտապ հոսպիտալացվել է լուրջ վնասվածքներով։
Ոստիկանությունը տղամարդու բնակարանում հայտնաբերել է կանեփ ծխելու սարքավորումներ, իսկ հարևան վերանորոգվող բնակարանում՝ ալկոհոլի շիշ, ծալովի աթոռ, կոշիկներ և հագուստ։ Նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ տղամարդը եղել է խիստ հարբած վիճակում, իսկ բնակարանում պատուհաններ կամ պատշգամբի ճաղաշարեր չկան, ինչի պատճառով նա կորցրել է հավասարակշռությունը և ընկել 15-րդ հարկից։

