Ազատություն Արմեն Աշոտյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Տիգրան Աբրահամյան
Այն, որ իշխանության հետևողականությունն ու ջանասիրությունը առանձնահատուկ են բռնաճնշումների ու ազատ խոսքը «քացու տակ» գցելու առումով, վստահ եմ, որ նույնիսկ նրանց արտաքին հովանավորները գիտեն:
Սրա շրջանակներում նախօրեին իշխող ռեժիմը 3 ամսով երկարացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը:
Թե ինչի մասին է Արմենին առաջադրված մեղադրանքը, ի դեպ, նույնիսկ դրսում գիտեն՝ ոչ մի բանի:
Որքան էլ որ տհաճ ու արդեն սովորական է դարձել արձանագրելը, իշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրությունը դարձել են գերիշխող, իսկ օրենքներն ու Սահմանադրությունը՝ զուտ ձևական. «տուն է՝ թող լինի» սկզբունքով:
Ազատություն Արմեն Աշոտյանին և բոլոր քաղբանտարկյալներին:

