Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են «Իրավունք». Հաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ «Ժողովուրդ». Ի՞նչ ապրանքներ են ներմուծվել Ադրբեջանից՝ Հայաստան, ո՞վքեր են ներմուծողները

Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք

Մշակութային

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի մշակութային ու հանրային դաշտում, այլեւս պարզապես անճաշակության կամ պատահականությունների շարք չէ. սա հստակ ու հետեւողական արժեհամակարգային վերափոխման, ավելի ճիշտ՝ ազգային ու հոգեւոր հենասյուների նպատակային քայքայման քաղաքականություն է։ Իրադարձությունների համադրումը ցույց է տալիս ցինիզմի եւ երկակի ստանդարտների այնպիսի մակարդակ, որտեղ հայկական հաղթանակի ու միասնության խորհրդանիշները քրեականացվում, ծաղրվում ու դատապարտվում են, իսկ անհասկանալի փորձարկումներն ու քրիստոնեության դեմ ուղղված սատանիզմի քարոզը ստանում են պետական ամենաբարձր հարթակն ու հովանավորչությունը։

Մի կողմից՝ մենք ականատես ենք լինում, թե ինչպես է պետական ապարատը՝ ամենաբարձր մակարդակով, թիրախավորում «Մոսկվա» կինոթատրոնում «Մոնթե» ֆիլմի պրեմիերայի ժամանակ կատարված ֆիդայական պարը։ Պար, որը դարեր շարունակ եղել է հայ ազգային-ազատագրական պայքարի, անկոտրում ոգու եւ մեր հաղթանակների խորհրդանիշը։ Սակայն այսօրվա իրականության մեջ ազգային հիշողությունն ու հաղթական պարը դարձել են անցանկալի եւ «վտանգավոր»։ Իշխանական ճնշման ներքո «Մոսկվա» կինոթատրոնի տնօրինությունը ստիպված եղավ հանդես գալ ստորացուցիչ պարզաբանմամբ՝ փաստացի ներողություն խնդրելով ազգային պարի համար եւ խոստանալով հետագայում լինել «ավելի հետեւողական», որպեսզի նման բան այլեւս չկրկնվի։

Բայց այդ նույն «հետեւողական» իշխանությունն ու մշակութային պատասխանատուները որեւէ կերպ չեն վրդովվում, երբ ազգային պարը ոչ թե հերոսական ոգով է ներկայացվում, այլ վերածվում է էժանագին ծաղրի։ Ամենաթարմ օրինակը օրերս Երեւանի սրտում՝ Օպերայի բակում տեղի ունեցած «դինոզավրերի» շոուն էր, որտեղ փչովի դինոզավրերի հագուստներով մասնակիցները քոչարի էին պարում։ Երբ հայկական ինքնության ու միասնության խորհրդանիշ քոչարին պարում են ծաղրածուական հագուստներով՝ պետական մշակութային գլխավոր կառույցի քթի տակ, դա ո՛չ վարչապետի «նկատառումներին» է արժանանում, ո՛չ էլ որեւէ մեկը ներողություն է խնդրում ազգային արժեքը նման կերպ արժեզրկելու համար։

Սա, իհարկե, նոր ձեռագիր չէ։ Դեռեւս տարիներ առաջ հանրությունն ականատես եղավ, թե ինչպես պետական բյուջեի հաշվին՝ հարկատուների միլիոնավոր դրամներով, Երեւանի կենտրոնական գետնանցումներից մեկում բեմադրվեց «Հուզանք ու զանգ» կոչվող անհասկանալի ներկայացումը։ Այն ժամանակ պետությունը ոչ միայն ֆինանսավորեց, այլեւ ամենաբարձր մակարդակով պաշտպանեց ճիչերով, ցնցումներով ու անհոդաբաշխ շարժումներով ուղեկցվող այդ «արվեստը»՝ այն ներկայացնելով որպես առաջադեմ մշակույթ։ Ստացվում է՝ գետնանցումի տակ բյուջեի հաշվին գոռգոռալն ու Օպերայի բակում դինոզավրի շորերով քոչարի պարելը խրախուսելի են, իսկ ազգային-ազատագրական ֆիդայական պարը՝ դատապարտելի։

Այս արժեհամակարգային կործանման գագաթնակետը ռուս ռեփեր Մորգենշտերնի՝ դեկտեմբերի 19-ին եւ 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված համերգներն են։ Մի արտիստ, որն իր ստեղծագործություններով, տեսահոլովակներով ու հրապարակային կերպարով բացահայտ ծաղրում է քրիստոնեությունը, երգում է հակաքրիստոնեական երգեր, քարոզում է սատանիզմ, թմրամոլություն եւ ամենաթողություն, ստանում է Հայաստանի գլխավոր պետական համերգասրահը։

Եվ ահա այս ամենը՝ հարկատուների գրպանից հարյուրավոր միլիոններով սնվող Մարզահամերգային համալիրում, ընկալվում է միանգամայն նորմալ։ Այստեղ վարչապետը չգիտես ինչու ոչ մի «նկատառումներ» չի հնչեցնում, իսկ համալիրի տնօրինությունն պատասխանատվությունը թողնում է հանդիսատեսի ընտրության վրա: Ստացվումէ, որ պետական որեւէ գերատեսչություն չի անհանգստանում, որ առաջին քրիստոնյա պետության մայրաքաղաքի սրտում՝ պետական հովանու ներքո, բեմադրվելու է բացահայտ հակաքրիստոնեական շոու:
Սա պատահական անփութություն չէ, սա հստակ աշխարհայացքային ընտրություն է։ Երբ պետությունը պայքարում է ֆիդայական պարի դեմ՝ այն համարելով «անընդունելի», բայց հանդուրժում է քոչարիի վերածումը դինոզավրերի ֆարսի, ֆինանսավորում է գետնանցումային անհասկանալի ներկայացումներ եւ կանաչ լույս է վառում սատանիզմ քարոզող երաժշտության առջեւ, գործ ունենք ինքնության միտումնավոր ոչնչացման հետ։ Ֆիդայական պարը հիշեցնում է արժանապատվության, պայքարի եւ հաղթանակի մասին, ինչն անհարմար է ներկայիս քաղաքական կուրսին, մինչդեռ ծաղրը, անճաշակությունն ու հակաքրիստոնեության քարոզը ծառայում են հանրությանը արմատներից կտրելու եւ բարոյազրկելու նպատակին։

Այն պետությունը, որտեղ ներողություն են խնդրում ազգային հաղթական պարի համար, բայց ծափահարություններով ու պետական դահլիճներով դիմավորում են քրիստոնեությունը պղծողներին, կանգնած է ոչ թե մշակութային, այլ գոյաբանական անդունդի եզրին։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ