Թրամփը կոչ արեց Պուտինին դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները
ՄիջազգայինԹրամփը կոչ արեց Պուտինին դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները, և հույս հայտնեց արագ խաղաղության համաձայնագրի կնքման հարցում։
ԱՄՆ նախագահը նշել է, որ Վլադիմիր Պուտինի հետ անձնական զրույցների ժամանակ բազմիցս բարձրացրել է ուկրաինական հակամարտության դադարեցման և Ռուսաստանի կողմից Եվրոպայում ցանկացած ռազմական գործողության դադարեցման հարցը։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ինքը զգալի ժամանակ է հատկացրել Մոսկվայի և Կիևի միջև արագ խաղաղության համաձայնագրի կնքման հնարավորության քննարկմանը։
«Ես անկեղծորեն հավատում եմ, որ դա լիովին հնարավոր է»,- ընդգծել է Թրամփը՝ վստահություն հայտնելով դիվանագիտական կարգավորման հեռանկարների նկատմամբ։
