Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր»

Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան

Հասարակություն

ԱՅՍ ԱՄԵՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՄԻԱՅՆ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ» ՉԷ, ԱՅՆՏԵՂ ԿԱ ՆԱԵՎ՝ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»

Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամ Գեւորգ Ստեփանյանը ահազանգում է քաղաքային իշխանությունների կողմից նախապատրաստվող նոր սահմանափակումների մասին՝ դրանք որակելով որպես «ամանորյա նվեր» քաղաքացիներին։ Թե խոսքը ինչի մասին է, «Իրավունք»-ը ճշտեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՑ:

—Պարոն Ստեփանյան, օրերս Դուք հայտարարեցիք, որ նոր սահմանափակումներ են սպասվում հին մեքենաներ վրաա։ Կխնդրեմ մանրամասնել այս մասին եւ նշել, թե որտեղից Ձեզ այդ տեղեկությունը։

—Ինչպես «կարմիր գծերի», տրանսպորտի եւ գույքահարկի 100 տոկոսանոց թանկացումների դեպքում, այս անգամ եւս մենք՝ ըստ օդում կախված լուրերի, ավելի շուտ էինք իմացել այդ «լավ լուրի» մասին եւ հայտարարել էինք։ Այն ժամանակ նույնպես քաղաքապետարանի տարբեր չինովնիկներ ինձ հակադարձում էին, թե նման բան չի լինելու, հանրային քննարկումներ են անցկացվելու եւ ժողովրդի կարծիքը հաշվի է առնվելու։ Բայց փաստացի եղավ այն, ինչ եղավ՝ բոլոր այդ թանկացումներն իրականացրին՝ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։

Հիմա նույնը կատարվելու է Երեւանի խցանումների հարցով։ Քանի որ «կարմիր գծերը» օգուտ չտվեցին եւ միայն գումար հավաքագրեցին, հիմա պատրաստվում են նոր սահմանափակումներ մտցնել Երեւանում։ Փոքրամասնության քաղաքապետն ասում էր, որ պետք է թողնել միայն «Եվրո-4» ստանդարտի մեքենաները։ Դժվար չէ կանխագուշակել, թե ինչ մեքենաներ են մտնում այդ դասակարգման մեջ։ Իրենց համար միայն էլեկտրական մեքենաներն են ընդունելի, մնացածը՝ ոչ։ Այն ցավոտ փոխզիջումները, որոնց մասին նրանք խոսում էին, լինելու են տարբեր տեսակի մեքենաների արգելքները, ժամային սահմանափակումները եւ Երեւանի կենտրոն մտնելու համար գանձվող գումարները։ Ընդ որում, սա վերաբերելու է ոչ միայն կենտրոնին, այլեւ տարբեր վարչական շրջաններին։ Իսկ եթե քաղաքապետարանից ինչ-որ մեկն ինձ հակադարձում է, թող նստեն ու իրենց քաղաքապետի բրիֆինգները նայեն, որպեսզի հասկանան, թե ինչ է կատարվում, եւ իրենք իրենց վատ դրության մեջ չգցեն։

—Պարոն Ստեփանյան, այսինքն՝ ի՞նչ է ստացվում, օրինակ Նոր Նորք վարչական շրջանի բնակիչը, եթե ունի մինչեւ 2010 թվականի արտադրության մեքենա, ի՞նչ պետք է անի այդ մեքենայով:

—Տիգրան Ավինյանն ասել է, չէ՞, որ պետք է այնպես անեն, որ Նոր Նորքի ժողովուրդը մեքենաները թողնի տանը եւ տրանսպորտով իջնի քաղաք։ Իրենց համար կապ չունի, որ մարդը մեքենա է գնել՝ ասում են՝ թող տրանսպորտով երթեւեկի, որ քաղաքը չխցանվի։ Հիմա սկսելու են հանրային քննարկումները, տեսնենք, թե ում են հրավիրելու եւ արդյոք հաշվի են առնելու ժողովրդի լայն զանգվածների կարծիքը։ Սակայն այդ սահմանափակումները միանշանակ լինելու են, չնայած որ մամուլի խոսնակը փորձեց հերքել։ Իրականում նա ինձ չի հերքել. նա ասում է՝ «նման որոշում չկա», իսկ ես չեմ էլ ասել, թե արդեն ընդունված որոշում կա, այլ ասել եմ՝ նման մտադրություն կա։ Իսկ նա իր հերքման մեջ ասում է, որ որոշում չկա, դեռ պատրաստվում են քննարկման:

—Իսկ ե՞րբ են պատրաստվում անցկացնել այդ քննարկումները եւ ե՞րբ դրանք կմտնեն ուժի մեջ։

—Իմ նախնական տեղեկություններով՝ մինչեւ տարեվերջ քննարկումները կավարտեն, իսկ սահմանափակումները կսկսեն կիրառել հունվարի երկրորդ կեսից կամ փետրվարի սկզբից։ Իսկ դեկտեմբերին Երեւանում խցանումների առումով կոլապս է սպասվում։

—Դուք նաեւ նշել եք, որ լուրջ խնդիրների առաջ են կանգնելու այն վարորդները, որոնց մեքենաների վրա տեղադրված է հեղուկ կամ սեղմված գազ։

—Այո՛, նորից օդի աղտոտվածության ամբողջ մեղքը գցում են քաղաքացիների վրա՝ թիրախավորելով գազով աշխատող եւ կատալիզատոր չունեցող մեքենաները։ Սակայն իրականում օդն աղտոտվում է այն բազմաբնակարան շենքերի շինարարություններից, որոնք կիսատ են մնացել ու չեն ավարտվում, քանի որ քաղաքացիներից հարյուրավոր միլիոնավոր դրամներ են պահանջում՝ շինթույլտվությունները երկարացնելու համար։

—Ստացվում է՝ քաղաքացին պետք է նույն կերպ վճարի գույքահարկը, բայց նրա տեղաշարժը սահմանափակե՞ն:

—Այո, եւ դա անելու են քաղաքացուն ասելով, թե որ ժամին ու որտեղ կարող է մտնել։ Այսինքն՝ տնից խանութ, խանութից դպրոց՝ միայն իր վարչական շրջանի ներսում, եւ վերջ։ Անգամ դպրոցների հետ կապված են նման մոտեցում ցուցաբերում, թե՝ ի՞նչ գործ ունեն մի վարչական շրջանի երեխաները գնալ այլ վարչական շրջանի դպրոց։

—Պարոն Ստեփանյան, այնուամենայնիվ, գործնականում հնարավո՞ր է այս ամենը մտցնել օրինական դաշտ, թե՞ սրանք պարզապես խոսակցություններ են։

—Գործնականում այս խնդիրը շատերին է մտահոգում։ Երբ խոսվում էր «կարմիր գծերի» կամ աղբահանության թանկացման մասին, մարդիկ ասում էին՝ չէ՛, ուղղակի վախեցնում են։ Բայց թանկացրին, իսկ մարդիկ լռեցին եւ համակերպվեցին։ Սա հերթական նույն սցենարն է լինելու։ Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի, եւ Տիգրան Ավինյանը կասի՝ .ժողովուրդ, սա՞ եք ուզում, հիմա պետք է սահմանափակումները կյանքի կոչենք։ Հիշե՛ք այս խոսքերը։ Ու այս ամենի պատասխանատուն միայն «Քաղաքացիական պայմանագիրը» եւ Տիգրան Ավինյանը չեն։ Այնտեղ կա նաեւ կցորդ կուսակցություն՝ «Հանրապետությունը»։ Մեր քաղաքացիները պետք է իմանան, որ նրանք են օգնում այս ամենն իրականացնել:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ