Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն

Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան

Միջազգային

«ԹՐԻՓՓ» (TRIPP) նախագիծի վերաբերյալ, «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ ԳԱՐԻԿ ՄԻՍԱԿՅԱՆԻ հետ:

— «ԹՐԻՓՓ» նախագիծն այլեւս իրագործման փուլում է, սակայն հարեւան Իրանից բազմիցս բարձրաձայնվել են դրա հետ կապված մտահոգությունների մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

— Իրականում գաղտնիք չէ, որ Իրանում միշտ էլ կար անհանգստություն եւ դժգոհություն՝ «ԹՐԻՓՓ»-ի նախագծի հետ կապված։ Իրանական կողմը միշտ էլ այդ մասին հայտարարում էր, իսկ հայկական կողմից հնչում էին հայտարարություններ, թե իրանցիներին բացատրվել է, խոսվել է նրանց հետ եւ այլն։ Այսինքն՝ իրանցիները մեկ անգամ եւս, մի քանի պաշտոնյայի մակարդակով, վերահաստատում են, որ ունեն անհանգստություն եւ դժգոհություն։ Նույնիսկ եղան հայտարարություններ՝ թե՛ «ԹՐԻՓՓ»-ի, թե՛ Պարսից ծոցի ուղիների հետ կապված, որ դրանք չեն կարող փոխարինել որեւէ հաղորդակցության ուղու կամ շրջանցել Իրանի տարածքը։

— Այսինքն՝ այս նախագիծը, կարծես թե, սկսում է տեղավորվել նաեւ Իրան-Միացյալ Նահանգներ մեծ հակասության ու հակամարտության մեջ։ Հայաստանն ի՞նչ սպասի այս ամենից։

— Դժվար է կանխատեսել Իրանի դիրքորոշումն ու գործողությունները՝ հաշվի առնելով նաեւ պատերազմի փորձը, երբ Իրանի ցանկացած գործողություն գրեթե անկանխատեսելի էր եւ ոչ միանշանակ մեկնաբանվող։ Հայկական կողմը պետք է առավել բացահայտ խոսի իրանական կողմի հետ, որպեսզի Իրանի անհանգստությունները փարատվեն։ Բայց կանխատեսել, թե որոնք են լինելու Իրանի գործողությունները, բավականին դժվար է։

Ակնհայտ է, որ իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն, եւ կարծում եմ՝ հետագայում հակազդելու քաղաքականություն կվարեն՝ կախված նրանից, թե նախագիծն ինչ փուլում կգտնվի, եւ ինչ զարգացումներ կունենա։ Ըստ այդմ էլ՝ իրանական կողմը կորոշի իր քաղաքականությունը։

— Ըստ Ձեզ՝ դրանից հետո հայկական կողմը կտուժի՞։

— Ամեն ինչ արվում է կանխատեսումների մակարդակում։ Ամեն ինչ կախված է իրանական սահմանի եւ այդ ուղու՝ «ԹՐԻՓՓ»-ի վերահսկողությունից։ Նույն «ԹՐԻՓՓ» նախագիծն էլ լիովին հասկանալի չէ, թե ինչ է իրենից ներկայացնելու։ Բայց եթե այն հակասի Իրանի որեւէ լուրջ աշխարհաքաղաքական շահի՝ իսկ այս փուլում կան իրանական կողմի զգուշացումները, որ դա հակասում է իրենց շահերին, ապա տարածաշրջանում Հայաստանի համար կարող է ստեղծվել ոչ այնքան նպաստավոր իրավիճակ։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ