Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ

Տիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը

Ստանձնել եմ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի՝ հանրությանը որպես «Մերգելյան ինստիտուտ» հայտնի գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը․ հայտնել է Տիգրան Արզաքանցյանը։

«1956 թվականին հիմնադրված ինստիտուտն այս տարի նշում է իր 70-ամյակը։ Տասնամյակներ շարունակ այն կարևոր դեր է ունեցել Հայաստանի գիտատեխնոլոգիական ներուժի ձևավորման և զարգացման գործում՝ լինելով խորհրդային տարիների առաջատար գիտահետազոտական կենտրոններից մեկը։

Ինձ համար հատկապես խորհրդանշական է ինստիտուտի ղեկավարումը ստանձնել հենց հոբելյանական տարում։ Սա ոչ միայն մեծ պատիվ է, այլև պատասխանատվություն՝ պահպանելու հարուստ գիտական ժառանգությունը և ստեղծելու զարգացման նոր հնարավորություններ։

Առաջնահերթ եմ համարում ինստիտուտի գիտական ներուժի զարգացումը, նորարարական ծրագրերի իրականացումն ու միջազգային համագործակցության ընդլայնումը։

Առջևում մեծ և պատասխանատու աշխատանք կա»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ